«Ալեքսանդր Դյումա (հայր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 85.
Դյուման մասնակցեց նաև այս վերափոխմանը, և վերջնական տարբերակում վեպը ստացավ «Շևալյե դ՛Արմանտալ» անվանումը։ Վեպն ընդունվեց տպագրության «Լյա Պրեսս» թերթի կողմից, որը գնեց Դյումայի ապագա բոլոր ստեղծագործությունները։ Ընդդեմ «Շևալյե …»-ի երկու հեղինակների կողմից ստորագրման հանդես եկավ [[Էմիլ դը Ժերարդե]]ն. նրա աչքում Մակեի անունը նվազեցնում էր գրքի արժեքը. ընթերցողն ուզում էր տեսնել միայն Դյումայի վեպերը։ «Շևալյե …»-ն լույս տեսավ միայն Դյումայի ստորագրությամբ, Մակեն ստացավ մեծ փոխհատուցում ՝ ութ հազար ֆրանկ, և արդյունքում շարունակեց համագործակցությունը։ Դյումայի հետ Մակեն աշխատել է «Երեք հրացանակիրներ», «Կոմս Մոնտե-Քրիստո», «Մարգո թագուհին», «Կանացի պատերազմ» վեպերի վրա։ Դյումայի և Մակեի նամակագրությունը վկայում է, որ վերջինիս ավանդը նշանակալից է եղել։ Գրականության պատմաբան [[Ալբեր Թիբոդե]]ն առաջարկում էր նրանց կոչել Դյումա-Մակե՝ գտնելով, որ Էրկման-Շատրիանի օրինակով վեպերի հեղինակները պետք է նշվեն երկակի անունով։
 
Դյումայի գրչի բեղունությունը զարմացնում էր, իսկ նրա գրքերի շռնդալից հաջողությունը ծնում էր նախանձ և բազմաթիվ թշնամիներ։ [[1845 թվական]]ին լույս տեսավ Էժեն դը Մերիկուրի «Վեպերի գործարան «Ալեքսանդր Դյումա և ընկերներ առևտրի տուն» պամֆլետը, որտեղ հեղինակը ոչ միայն մեղադրում էր Դյումային նրանում, որ նա անխնա շահագործում էր [[Գրպանային գրող|գրականության նեգրերնեգրերին]]ին, այլև մտավ նրա անձնական կյանք։<ref name="М197">Մերիկուրն ինքն է առաջարկել Դյումային համագործակցություն՝ մերժում ստանալով՝ բողոք ներկայացրեց «Գրականագետների միություն», պահանջեց Էմիլ դը Ժերարդենից, որ «Լյա Պրեսսը» հրաժարվի Դյումայի գործերը հրատարակելուց: Ավելի ուշ հենց դը Մերիկուրին մեղադրեցին համահեղինակների անունները թաքցնելու մեջ. «գրականության նեգրերից» մեկի՝ Ռոշֆորի «Էժեն դը Մերիկուր և ընկերներ առևտրի տուն» պամֆլետը լույս տեսավ 1857 թվականին: Տե՛ս նաև А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, с. 196-197</ref> Դյուման Մերիկուրին դատի տվեց և շահեց գործը, բայց նրան չհաջողվեց կանխել իրեն վարկաբեկող շշուկների տարածումը։ Պամֆլետի լույս տեսնելու հետ կապված՝ նա խնդրեց Մակեին նամակ գրել, որտեղ նա հրաժարվում էր Դյումայի հետ ստեղծած գրքերի վերահրատարակման իր իրավունքներից։ Մակեն մասնավորապես գրում էր.
<blockquote>
{{քաղվածք|Մեր բարի ընկերությունն ու ազնիվ խոսքը մեզ միշտ բավարարել են. այնպես որ մենք, գրելով համարյա կես միլիոն տող ուրիշ մարդկանց գործերի մասին, երբեք չմտածեցինք այն մասին, որ գոնե մի տող գրենք մեր գործերի մասին: Բայց մի անգամ Դուք խախտեցիք լռությունը: Դուք այդպես վարվեցիք, որպեսզի մեզ պաշտպանեք ցածր ու անհեթեթ հերյուրանքներից… Դուք այդպես վարվեցիք, որպեսզի հրապարակայնորեն հայտարարեք, որ ես, Ձեզ հետ համագործակցելով, գրել եմ մի շարք ստեղծագործություններ: Դուք նույնիսկ չափազանց մեծահոգի էիք, թանկագի՛ն բարեկամ, Դուք կարող էիք երեք անգամ ուրանալ ինձ, բայց Դուք դա չարեցիք և հռչակեցիք իմ անունը: Մի՞թե Դուք դեռ չեք փոխհատուցել այն գրքերի համար, որ մենք գրել ենք միասին:<ref name="М198">Մեջբերում ըստ А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, с. 198</ref>}}
Հետագայում, երբ Դյումայի հետ հարաբերությունները փչացել էին, Մակեն պնդում էր, որ նամակը գրել է ճնշման տակ։ 1858 թվականին Մակեն Դյումային դատի տվեց՝ պահանջելով 18 վեպերի ստեղծման գործում իրեն ճանաչել համահեղինակ, բայց երեք դատավարությունն էլ մեկը մյուսի հետևից տանուլ տվեց։ Դյումայի կյանքի վերջին օրերին, երբ արդեն ծանր հիվանդ էր, որդուն ասում էր իր և Մակեի մեջ եղած «գաղտնի հաշիվների» մասին։ Մակեին հայտնելով հոր մահվան մասին՝ Դյումա-որդին հարցնում է, թե կար արդյոք համահեղինակների միջև հատուկ պայմանավորվածություն։ 1871 թվականի սեպտեմբերի 26-ի նամակում Մակեն հավաստիացնում էր, որ ոչ մի «գաղտնի հաշիվներ» չեն եղել.{{քաղվածք|Իրականում, թանկագի՛ն Ալեքսանդր, Դուք բոլորից ավելի գիտեք, թե ինչքան աշխատանք, տաղանդ և նվիրվածություն ես ցուցաբերեցի Ձեր հոր տրամադրության տակ մեր երկարատև համագործակցության ընթացքում, որը կլանեց իմ ունեցվածքն ու իմ անունը: Գիտեք նաև, որ ավելի շատ այս գործում ես ներդրեցի նրբանկատություն և մեծահոգություն: Գիտեք նաև, որ Ձեր հոր և իմ միջև երբեք դրամական անհարթություններ չեն եղել…<ref name="М56">Մեջբերում ըստ А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, т. 2. с. 55-56</ref></blockquote>}}
:
Հետագայում, երբ Դյումայի հետ հարաբերությունները փչացել էին, Մակեն պնդում էր, որ նամակը գրել է ճնշման տակ։ 1858 թվականին Մակեն Դյումային դատի տվեց՝ պահանջելով 18 վեպերի ստեղծման գործում իրեն ճանաչել համահեղինակ, բայց երեք դատավարությունն էլ մեկը մյուսի հետևից տանուլ տվեց։ Դյումայի կյանքի վերջին օրերին, երբ արդեն ծանր հիվանդ էր, որդուն ասում էր իր և Մակեի մեջ եղած «գաղտնի հաշիվների» մասին։ Մակեին հայտնելով հոր մահվան մասին՝ Դյումա-որդին հարցնում է, թե կար արդյոք համահեղինակների միջև հատուկ պայմանավորվածություն։ 1871 թվականի սեպտեմբերի 26-ի նամակում Մակեն հավաստիացնում էր, որ ոչ մի «գաղտնի հաշիվներ» չեն եղել.
{{քաղվածք|Իրականում, թանկագի՛ն Ալեքսանդր, Դուք բոլորից ավելի գիտեք, թե ինչքան աշխատանք, տաղանդ և նվիրվածություն ես ցուցաբերեցի Ձեր հոր տրամադրության տակ մեր երկարատև համագործակցության ընթացքում, որը կլանեց իմ ունեցվածքն ու իմ անունը: Գիտեք նաև, որ ավելի շատ այս գործում ես ներդրեցի նրբանկատություն և մեծահոգություն: Գիտեք նաև, որ Ձեր հոր և իմ միջև երբեք դրամական անհարթություններ չեն եղել…<ref name="М56">Մեջբերում ըստ А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, т. 2. с. 55-56</ref></blockquote>}}
Մակեի (և այլ համահեղինակների) վեպերը՝ ստորագրված Դյումայի կողմից, մնում են բանավեճերի առարկա նաև մեր ժամանակներում։ Առաջին հերթին Մակեն հավակնում էր «Երեք հրացանակիրներ»-ի համահեղինակությանը։ Արդի գրականագետները այդ հավակնությունները մերժում են. հիմնական ապացույցը հանդիսանում է այն փաստը, որ Մակեն ինքնուրույն չէր կարող անգամ մոտենալ պատմական վիպասանքի գլուխգործոցի այս մակարդակին։ Բայց «գործարանի» առկայությունը երկբայությունների առիթ չի տալիս. Դյումայի ստեղծագործական ժառանգությունը կազմում է հարյուրավոր հատորներ, և այս ամենը միայնակ գրել (նույնիսկ թելադրել) նույնիսկ ամենաաշխատասեր ու աշխատունակ հեղինակի ուժերից վեր էր, առավել ևս համեմատաբար այն կարճ կյանքում, որ ապրեց Դյուման։ Եվ այսօր՝ XXI դարում, Դյուման առաջվա պես գլխավորում է աշխարհի ամենաբեղուն գրողների շարքը։
[[2010 թվական]]ին նկարահանվեց «[[Ուրիշ Դյումա]]» կինոնկարը նրա և [[Օգյուստ Մակե|Մակեի]] համահեղինակության և նրանց մրցակցության սկզբի մասին։
 
== Հայտնի ստեղծագործությունները ==
 
* Երեք հրացանակիրների մասին եռերգությունը՝
** «[[Երեք հրացանակիրներ]]» (''Les Trois Mousquetaires'', 1844)