Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
 
== Պատմություն ==
[[Պատկեր:France-Terres-Emergées.png|աջից||300px|Մայրցամաքային Ֆրանսիան և անդրծովյան տարածքները (նույն մասշտաբով)]]
Ֆրանսիայի անդրծովյան տարածքները սկզբնական շրջանում Ֆրանսիայի գաղութային կայրության տարածքներն են եղել:
[[Ֆրանսական Անտիլլ]], [[Գայանա]], Ռեունյոն, Սեն Պիեռ և Միքելոն կղզիները Ֆրանսիական առաջին գաղութային կայսրության մասն են կազմել: XIX-րդ դարում Ֆրանսիան նոր գաղութային տարածքներ է գրավում [[Աֆրիկա]]յում, [[Հարավարևելյան Ասիա]]յում և [[Օվկիանիա|Օվկիանիայում]]: Ֆրակսիական երկրորդ գաղութային կայսրության կազմի մեջ մտնում էին բազմաթիվ տարածքներ, որոնք ունեիր տարբեր կարգավիճակներ կայսրության ներսում: Այսպիսի տարածքներից էին Ալժիրի ֆրանսիական դեպարտամենտը, գաղութները, պրոտեկտորատները, որոնց թվին էին պատկանում նաև [[Ազգերի լիգա|Ազգերի լիգայի]] կողմից մեծամասամբ Մերձավոր Արևելքում ստացած մանդատները։ Նախկին որոշ տրապետությունների ՝ Ֆրանսիական Անտիլլի և Ռեունյոնի բնակիչները ավտոմատ կերպով օգտվում էին ֆրանսիական քաղաքացիությունից այն դեպքում երբ այլ գաղութներում ֆրանսիական քաղաքացիություն ստանալը շատ դժվար էր և տեղի բնակչությունը ապրում էր տեղաբնակաների իրավական հատուկ կարգով։