«Մովսես Խորենացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 130.193.127.137 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Nimeru23 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 41.
|քույր/եղբայր = [[Մամբրե Վերծանող]]
}}
'''Մովսես Խորենացի''' (մոտ [[410]] թ. - մոտ [[490|493]] թ.), [[Հայ գրականության ոսկեդար|Ոսկեդարի]] գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, պատմահայր։ Հայ գրավոր մշակույթի պատմության մեջ առանձնանում է Մովսես Խորենացու հմայիչ կերպարը:Նրա «[[Պատմություն Հայոց]]» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակությանդասիարակության ուսումնական ձեռնարկ։ ձեռնարկ:Հայ սերունդները միշտ ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր», «Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։
 
== Կենսագրություն ==
Տող 69.
=== Աստվածաբանական աշխատություններ ===
[[Պատկեր:Moses of Chorene.jpg|220px|մինի|Մովսես Խորենացու պատկերը 14-րդ դարի հայկական ձեռագրի վրա։]]
Մովսես Խորենացու գրչին վերագրվում են մի շարք աստվածաբանական աշխատություններ։ Նշանակալի է «Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի և պատկերի նորա» երկասիրությունը, որը իրենից ներկայացնում է Մովսես Խորենացուն հղված Վասպուրականի մեծ իշխան Սահակ Արծրունու նամակի պատասխան՝ «Պատասխանի թղթոյն Սահակայ» վերտառությամբ։ Հեղինակը մանրամասն անդրադառնում է Մարիամ Աստվածածնի ազգաբանությանը, մեկնաբանում նրա կենսագրության առանձին դրվագներ, շարադրում նրա պատկերի պատմությունը, ներբողում Աստվածամորը։ Արժեքավոր է նաև «Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց» վարքագրական երկասիրությունը, որտեղ առկա են Ագաթանգեղոսի մոտ բացակայող՝ Հայաստանում քրիստոնեության տարածման առանձին մանրամասներ։ Այս աշխատությունը սերտորեն աղերսվում է «Ներբող ի Սուրբն Հռիփսիմէ» քնարերգական ստեղծագործությանը, որը V դ հայ եկեղեցական գրականության ամենանշանակալի երկերից է։ Ճանաչողական մեծ արժեք ունի «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» ներբողը (բանասիրության մեջ ավանդաբար անվանվել է «Ճառ»)։ Այստեղ հեղինակը փառաբանում է Հիսուս Քրիստոսի այլակերպությունը, ծնունդը և հրաշագործությունները։ Պատմագրի անունով մեզ են հասել փիլիսոփա-դավանաբանակն մի քանի երկասիրություններ՝ «Հարցմունք Հոբնաղի և պատասխանիք Մովսէսի Հայոց Քերթողի և Դավիթ Անյաղթ փիլիսոփայի», «Վիճումնական հարցաբանութիւն Մելիտոսի յունաց փիլիսոփային ընդ Աթէնականն Մովսէս փիլիսոփային Հայոց տրամաբանական ոճիւ», «Սրբոյն Թէովդորոսի ծննդեանն և սննդեանն եւ վարուց նորա», «Թուղթք» և այլն, որոնց

հեղինակային պատկանելությունը դեռևս պարզված չէ։
 
=== Թարգմանություններ ===
Տող 77 ⟶ 79՝
«Գիրք պիտոյից»-ը համարվում է Խորենացու վաղ շրջանի ստեղծագործություն, ճարտասանական վարժությունների («նախակրթությունների») ժողովածու է։ Բաղկացած է 10 գլխից (ըստ ընդգրկված վարժությունների տեսակների)։ Գրքի ողջ բնագիրը հագեցած է [[Աստվածաշունչ|աստվածաշնչային]] վկայությունների մեջբերումներով, հիշատակություններով և վերապատումներով։ Դրսևորել է Սուրբ Գրքի խոր իմացություն, ստեղծագործական մոտեցում, վարպետություն, երևակայություն։
 
=== Այլ«Ողբ» ===
Մովսես Խորենացու հայրենասիրության և ստեղծագործական մտքի փայլուն արտահայտություններից է «Ողբը»,որը զետեղված է «Պատմություն Հայոց»երկի վերջում ՝ որպես եզրափակիչ գլուխ:Սա մեզ հասած գրական ողբի հնագույն նմուշն է,որով սկզբնավորվում է միջնադարում լայն կիրառություն գտած ողբերգությունը:Խորենացին այստեղ տալիս է Հայաստանի պետականության վերացման հետևանքով հայ իրականության մեջ ծայր  առած քաղաքական անկման,ազգային և հասրակական կյանքի բոլոր բնագավառներում առաջ եկած բարոյալքության խտացված պատկերը:Առաջին իսկ պարբերությունը,որով շարադրանքն ստանում է պատկերավոր բնույթ և հուզումնալից ուղղվածություն,արդեն կանխորոշում է հորինվածքի մեջ հետագայում շոշափվող խնդիրների շրջանակը.«Ողբում եմ քեզ, Հայոց աշխա՛րհ,ողբում եմ քեզ,բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագու՛յնդ,որովհետև վերացան թագավորդ ու քահանադ,խորհրդականդ և ուսուցանողդ.վրդովվեց խաղաղությունը,արմատացավ անկարգությունը,խախտվեց ուղղափառությունը,տգիտությամբ հաստատվեց չարափառությունը»:Մովսես Խորենացին դառն կսկիծով է պատկերում իր երկրի թշվառ վիճակը:Հայրենի գահից անարգաբար վտարված է թագավորը:Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվամբ եկեղեցին զրկվել է իր «քաջ հովվից և հովվակցից»,մատնվել անտերության:Չկա ազգին առաջնորդելու ընդունակ գործիչ,երկիրն ընկած է չար ու դաժան թշնամիների ձեռքը.«…Մեզ տիրել են խստասիրտ ու չար թագավորներ,որոնք ծանր ու դժվարակիր բեռներ են բարձում,անտանելի հրամաններ տալիս:…Տները թալանվում են,ունեցվածքները՝հափշտակվում,առաջնորդները շղթայվում են,նշանավոր մարդիկ՝բանտարկվում,դեպի օտարություն են աքսորվում ազնվականները,անթիվ նեղություններ են կրում ռամիկները»:Հայրենիքին հասած աղետները հեղինակը շաղկապում է իր անձնական ճակատագրին,որ շարադրանքին հաղորդում է ընդգծված քնարականություն.«Այսպիսի վշտից շունչս դեմ է առնում կոկորդիս,մեր հոր կարոտից մաշվում եմ:Ու՞ր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս…»:Սրանք չարակամ որակումներ չեն,այլ երկրի հարազատ զավակի ցավատանջ հոգուց պոկված ծանր,բայց անկեղծ հառաչանքներ,որ երկար տարիներ կուտակվել են նրա կրծքի տակ՝ հայրենիքի կործանման տխուր գիտակցությունից:
Մովսես Խորենացուն են վերագրվում նաև [[Դիոնիսիոս Թրակացի|Դիոնիսիոս Թրակացու]] քերականության մեկնությունը՝ «Մովսիսի Քերթողահօր մեկնութիւն քերականի» խորագրով, քերականական բովանդակություն ունեցող մի քանի փոքր գրվածքներ, «Աշխարհացույց»-ի բնագիրը և այլն։
 
== Հիշատակ ==