«Ժիրայր Սեֆիլյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Կալանավորում: հուԼիսին չէր, հուՆիսին էր
Տող 22.
 
[[1983]]-[[1990]] թվականներին մասնակցել է [[Լիբանանյան քաղաքացիական պատերազմ]]ին՝ որպես [[Բեյրութ]]ի հայկական թաղամասերի պաշտպան։
Եղել է նաև ԱՍԱԼԱ-ի ակտիվ մարտիկ։
 
[[1990]] թվականին [[Արցախ]]յան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է [[Հայաստանի ԽՍՀ|Հայաստան]]։ Սկզբնական շրջանում մասնակցել է հայկական ջոկատների կազմավորման գործընթացին՝ որպես ռազմական հրահանգիչ։ [[1991]] թվականից եղել է [[ջոկ]]ի, [[1992]] թվականից՝ [[մարտկոց]]ի, այնուհետև՝ [[Շուշիի առանձնակի գումարտակ]]ի, [[1997]] թվականից՝ Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ, [[1997]]-[[1998]] թվականներին [[Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ|ՊԲ]] 6-րդ ՊՇ-ի հրամանատար։
 
Անմիջական և կարևոր դերակատարություն է ունեցել [[ՀՀ]] [[Գեղարքունիքի մարզ]]ի, [[Արցախ]]ի [[Շահումյանի շրջան (ԼՂՀ)|Շահումյանի]], [[Հադրութի շրջան|Հադրութի]], [[Մարտունու շրջան (ԼՂՀ)|Մարտունիի]], [[Ջաբրայիլի շրջան|Ջաբրայիլի]], [[Զանգելանի շրջան|Զանգելանի]], [[Ֆիզուլիի շրջան|Ֆիզուլիի]] շրջանների, [[Շուշի]], [[Ասկերան]], [[Ակնա քաղաք|Աղդամ]] քաղաքների, Կրկժան, Հասանաբադ, Կարմիրավան, [[Թալիշ (գյուղ)|Թալիշ]], [[Մաղավուզ]], [[Վարդաձոր (Մարտակերտի շրջան)|Գյուլաթաղ]], Սրխավենդ, [[Չլդրան]], [[Կուսապատ]], Զառսլու, Լեսնոյ, Քյոսալար, Սեյդիշեն, Ալի Աղալի, Ալի Մադաթլի, Փափրավենդ գյուղերի, «Սարիբաբ» բարձունքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ինչպես նաև [[ՀՀ ԶՈՒ]] կազմավորման գործում<ref name="ReferenceA"/>։
 
Երիտասարդ տարիքում հայրենասիրական նկատառումներով անդամակցել է [[ՀՅԴ|ՀՅ Դաշնակցություն կուսակցությանը]], սակայն հետագայում, չընդունելով կուսակցության քաղաքական դիրքորոշումն ու պասիվ գործունեությունը, դուրս է եկել ՀՅԴ–ից։ [[2001]] թվականին հիմնադրել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպությունը, հանդես է եկել այդ տարածքների վերաբնակեցման օգտին և քննադատել գործող իշխանությունների քաղաքականությունը, ինչի համար [[2006]] թվականին իր մարտական ընկեր [[Վարդան Մալխասյան]]ի հետ ձերբակալվել և դատապարտվել է ազատազրկման<ref>[http://www.state.gov/g/drl/rls/hrrpt/2007/100546.htm Armenia: Country Reports on Human Rights Practices - 2007, Released by the Bureau of Democracy, Human Rights, and Labor, Մարտի 11, 2008]</ref>։ [[2008]] թվականին բանտից դուրս գալուց հետո հիմնադրել է «Միացում» ազգային նախաձեռնությունը, [[2009]] թվականին՝ «Սարդարապատ» շարժումը, այնուհետև՝ «Նախախորհրդարան» հասարակական–քաղաքական կազմակերպությունը։ Միացել է <<Հայ ազգային կոնգրես>>
դաշինքին, ակտիվ ընդդիմադիր պայքար ծավալել։ Հետագայում սակայն դուրս է եկել այդ դաշինքից։ Շարունակել է պայքարը տարբեր քաղաքացիական նախաձեռնություններին սատարելով ու մասնակցելով։ Նախաձեռնել է <<100ամյակը առանց ռեժիմի>> շարժումը, ինչի պատճառով հայտնվել է բանտում, ենթարկվել է քաղաքական հալածանքների և ճնշումների
 
2015 թվականի հունվարի 31-ին դեպի Արցախ ընթացող ավտոերթի ժամանակ դաժանաբար ծեծի է ենթարկվել մոտ 150 մասնակիցների հետ միասին Արցախի ոստիկանների և քաղաքացիական հագուստով ուժայինների կողմից, որոնք զինված են եղել ավտոմատներով և մահակներով։
Ջարդվել են լրագրողների տեսախցիկները, մարդկանց ավտոմեքենաները։ Պոկվել և գետին են շպրտվել ՀՀ պետական դրոշներ, «100-ամյակը առանց ռեժիմի» պաստառները<ref>[https://www.youtube.com/watch?v=OX3lNHOFe1M Ազատ լրագրողի ջարդը ազատ Արցախում]</ref>։
Տող 35.
 
Պարգևատրվել է Առաջին աստիճանի Մարտական խաչով։
 
2018 թ․ 20ամյա պայքարից հետո վերջապես ստացավ ՀՀ քաղաքացու անձնագիր։
Գաղափարակից և նվիրյալ ընկերների հետ հիմնադրել է [[«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն]]ը։
 
== Կալանավորում ==