«Բրոնքսյան պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
 
== Սյուժեն ==
Ֆիլմի գլխավոր հերոսն է [[Նյու Յորք]]ի իտալական Բրոնքս թաղամասում ապրող դեռահաս Կալոջերոն, ում հայրը` Լոռենցոն ([[Ռոբերտ Դե Նիրո|Դե Նիրո]]) աշխատում է որպես սովորական ավտոբուսի վարորդ և ստանում համեստ աշխատավարձ: Մանուկ հասակում Կալոջերոն մի անգամ բակում ընկերների հետ փողոցում խաղալիս տեսնում է, թե ինչպես են աչքի առաջ բախվում երկու մեքենա, որոնց վարորդները սկսում են հարաբերությունները պարզել, սակայն նրանցից ավելի բռնկունը սկսում է [[Բեյսբոլ|բեյսբոլ]]ի մականով ջարդուփշուր անել երկրորդի մեքենան: Նույն պահին միջադեպին է խառնվում Բրոնքսի ամենամեծ հեղինակությունը` Սաննի Լոսպեչչիոն ([[Չեզ Պալմինտերի]]), ով ճարահատյալ սպանում է հանդուգն վարորդին, իսկ մյուսին օգնում հեռանալու դեպքի վայրից:
 
Դեպքից հետո ոստիկանները թակում են Լոռենցոյի բնակարանի դուռը և խնդրում, որ երեխան հոր հետ իջնի բակ` ոստիկաններին օգնելու` ճանաչելու մարդասպանին: Կալոջերոն հերթով զննում է շարքով կանգնած մարդկանց դեմքերը և երբ տեսնում է Սանիին, կրկին ասում է, որ նա չէր մարդասպանը: Այդ դեպքից հետո Սանիին երախտապարտորեն դառնում է Կալոջերոյի ամենամոտ ընկերը և գրեթե հայրը: Սանին Կալոջերոյի համար մտածում է մի կարճ մականուն` '''Սի''', որը դառնում է նրա նոր անունը թաղամասում, և բոլորն սկսում են նրան դիմել այդ կերպ: Այդ գաղափարը դուր չի գալիս Լոռենցոյին, ով առհասարակ դեմ էր որդու մերձեցմանը հեղինակության հետ և ժամանակ առ ժամանակ նա խնդիրներ էր ունենում թե որդու հետ, ով գտնում էր, որ հայրը տքնաջան է աշխատում և էլի աղքատ է մնում, և թե Սանիի հետ, ով Սիին վերաբերվում էր հորհարազատ որդու և ավագ եղբոր նման:
 
Մի առիթով Սիի ընկերները ցանկություն են հայտնում գնալ սևամորթների թաղամաս և վառել նրանց խանությներըխանութները և որոշում են Սիին տանումտանել ենիրենց հետները,հետ: ճանապարհին, սակայն, նրանց մեքենան կանգնեցնում է Սանին և Սիին դուրս հանում մեքենայի միջից: Երբ ավելի ուշ պարզվում է որ Սիի ընկերները սպանվել էին, Սին անմիջապես գնում է այդ թաղամաս և. տեսնելով մանկության ընկերների` հրդեհից մոխրացած դիակները`, ասում է սևամորթ ընկերուհուն, որ Սանին նրան դուրս հանելով մեքենայի միջից` փրկել է կյանքը: Այդ մտքից ոգևորված ՍիՍին վազում է դեպի Սանիի բարը` Նրան համբուրելու և շնորհակալություն հայտնելու համար: ՍակայՍակայն երբ մտնում է բարի մեջ, նա ամբոխի խաժամուժում նկատում է մի վտանգավոր տղայի, ով նույն պահին էլ ատրճանակով կրակում է Սանիի վրա և սպանում նրան: Հետագայում պարզվում է որ դա այն մարդու որդին է, ում Սանին էր սպանել մի քանի տարի առաջ կատարված տխրահռչակ միջադեպի ժամանակ:
 
== Արտաքին հղումներ ==
23 378

edits