«Մայր Հայաստան հուշահամալիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 39.
 
Երևանի ճարտարապետական դիմագծում հուշակոթողի (Մայր Հայաստանի) քաղաքաշինական տեսանկյունից առանցքային և գերիշխող դերն է ընդգծել արվեստաբան Ա. Կամենսկին<ref>А. Каменский. "Судьбы и характеры"// Творчество, 1983, №7.</ref>: Հայտնի պատմաբան Զ. Ա Մանֆրեդը գրել է այն խոր տպավորության և հիացմունքի մասին, երբ դիտել է «Երևանի վրա վեր խոյացող, արտահայտչականությամբ ու գեղարվեստական ուժով ապշեցնող Մայր Հայաստան հուշարձանը<ref>Զ. Ա. Մանֆրեդ. «Նապոլեոն Բոնապարտ», նախաբան, Երևան,1975</ref>:
{{քաղվածք|«Մայր Հայաստան»-ի գաղափարը մի զգալի չափով արդեն կանխորոշված էր, կար պատվանդանը, որոշել էին նաև հուշարձանի նշանակումն ու իմաստը, տեղն ու կողմնորոշումը: 22 մետրանոց կոփածո պղնձից արձանը լինելու էր քաղաքի, երկրի պահապանը, ժողովրդի սիմվոլը: Քանի որ այն անձնավորելու էր ժողովրդի, մայր հողի գաղափարը, ես ընտրեցի թրով աղջկա, կնոջ, մոր կերպարը: Իհարկե, թրով կանայք աշխարհում շատ են ստեղծվել, և ես բնավ չեմ հավակնել հայտնագործություն անել: Չեմ էլ ձգտել շոյել դիտողի հայացքը արձանի մեղմիկ ձևերով: Պատերազմին նվիրված թանգարան-պատվանդանի վրա դրվող արձանը պետք է խիստ ու մոնումենտալ լիներ: Նա պետք է արտահայտեր առնականություն, ուժ, հերոսականություն, հաղթանակ: Իսկ պատվանդանի ուղղահայաց ձևերը պետք է հատվեին հորիզոնական ծավալներով: Պատվանդանի երեք քառորդների համար էլ գտանք արձանի համապատասխան լուծում՝ թրի հորիզոնական շարժումը: Այդ շարժումը սիմվոլիկ է, թուրը պատյան է դրվում, բայց զգացվում է նաև հանելու պատրաստակամությունը: Սա կատարվող գործողության երկրորդ իմաստն է, և, իր հերթին, խորհրդանշում է այն, որ մեր ժողովուրդը միշտ պատրաստ է, և հարկ եղած դեպքում պաշտպանելու է իր ձեռք բերած հաջողությունները, իր սիրասուն հայրենիքը: Ֆիգուրատիվ լուծում որոնելիս եղան բազմաթիվ տարբերակներ, որոնց մեջ կար նաև մոնումենտի շարունակությունը զինվորով ավարտելու տարբերակ: Սակայն զինվորը կարող էր խորհրդանշել միայն ռազմական ուժի՝ բանակի հաղթանակը, ուստի ամբողջ հայ ժողովրդի գաղափարը պահանջում էր ընտրել Մայր Հայաստանի կերպարը: Արձանը կոփածո պղնձից է՝ հավաքված երկաթյա հիմնակմախքի վրա: 22 մետրանոց արձանը կշռում է մոտ 22 տոննա:|Արա Հարությունյան<ref>Зурабов Б. А. Арутюнян. Мастера советского искусства. Москва. Советский художник,1986.</ref>}}
== Մայր Հայաստան զինվորական թանգարան ==
Պատվանդանի ներսի շուրջ 3000 մ² օգտակար տարածությունում 1970 թվականին ի նշանավորումն Հաղթանակի 25-ամյակի բացվել է ''Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թվականներին թանգարանը''։ 1995 թվականին այն վերանվանվել է ''[[ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարան]]ի'' և անցել [[ՀՀ ՊՆ]] ենթակայության ներքո։ Թանգարանի ցուցադրությունը կազմված է երկու հիմնական մասից՝ [[Հայերի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին|«Հայ ժողովրդի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին»]] և [[Արցախյան ազատամարտ|«Արցախյան ազատագրական պատերազմ»]]<ref>{{cite book | title=Սա մեր երկիրն է, Հայաստան | publisher=Հեղինակային հրատարակություն | author=Հռիփսիմե Սիմոնյան | year=2008 թ | location=Երևան | pages=125-128 | isbn=978-99930-4-959-3}}</ref>։