«Շախմատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Արտաքին հղումներ: չաշխատող հղումի ջնջում
No edit summary
Տող 14.
'''Շախմատ''' կամ '''Ճատրակ''', երկու խաղացողի համար նախատեսված [[սեղանի խաղ]], որը խաղում են հաջորդաբար բաց և մուգ գույնի 64 դաշտ ունեցող (8 x 8 վանդակ) քառակուսի խաղատախտակի վրա։ Աշխարհում ամենատարածված խաղերից մեկն է․ միլիոնավոր մարդիկ շախմատ են խաղում տանը, հասարակական վայրերում, շախմատային ակումբներում, համակարգիչներով, առցանց, [[Շախմատ նամակագրությամբ|նամակագրությամբ]] և մրցաշարերում։
 
Շախմատային պարտիայի (խաղի) սկզբում խաղացողներից յուրաքանչյուրը ունենում է 16 խաղաքար՝ մեկ [[արքա (շախմատ)|արքա]], մեկ [[թագուհի (շախմատ)|թագուհի]], երկու [[նավակ (շախմատ)|նավակ]], երկու [[ձի (շախմատ)|ձի]], երկու [[փիղ (շախմատ)|փիղ]] և ութ [[զինվոր (շախմատ)|զինվոր]]։ Ընդամենը վեց տեսակի խաղաքարերից յուրաքանչյուրը [[#Խաղաքարերի քայլեր|քայլում]] է յուրովի։ Խաղաքարերը օգտագործվում են հակառակորդի խաղաքարերը հարվածելու և վերցնելու համար, խաղի նպատակն է «[[Մատ (շախմատ)|մատ հայտարարել»]] հակառակորդի արքային<ref>{{cite book|author=Մ. Ս. Իսպիրյան|title=Մարզանունների բացատրական բառարան|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1984|page=էջ 108}}</ref>, այն է, «հարվածի տակ վերցնել» հակառակորդի արքային, այնպես, որ հարվածից հնարավոր չլինի խուսափել։ Բացի մատ հայտարարելու դեպքից, խաղը համարվում է շահած, եթե.
 
* հակառակորդը ինքնակամ հանձնվել է,
* հակառակորդը սպառել է ժամանակը,
Տող 32 ⟶ 33՝
[[Շախմատի աշխարհի առաջնություն|Շախմատի աշխարհի չեմպիոնի]] տիտղոսին առաջինն արժանացել է [[Վիլհելմ Ստեյնից]]ը [[1886]] թվականին։ Ներկայիս Աշխարհի չեմպիոնն է [[Մագնուս Կառլսեն|Մագնուս Կառսլենը]]։
 
[[Շախմատի աշխարհի առաջնություն]]ից բացի անց են կացվում նաև [[Կանանց շախմատի աշխարհի առաջնություն]], [[Պատանիների շախմատի աշխարհ առաջնություն]], Մեծահասակների շախմատի աշխարհի առաջնություն, Նամակագրությամբ շախմատի աշխարհի առաջնություն, Շախմատի կայծակնային խաղի առաջնություն և Համակարգչային շախմատի աշխարհի առաջնություն։ [[Շախմատային օլիմպիադա]]ն տարբեր երկրների թիմերի միջև մրցություն է, մեկ այլ թիմային մրցություն է [[Շախմատի աշխարհի թիմային առաջնություն]]ը։ Առցանց շախմատը սիրողական և պրոֆեսիոնալ մրցությունները հասանելի դարձրեց խաղացողների լայն շերտերին։ Շախմատը [[Միջազգային Օլիմպիական Կոմիտե]]ի կողմից պաշտոնապես ճանաչված մարզատեսակ է<ref name="IOC"/>, միջազգային շախմատային մրցությունները, անցկացվում են [[Շախմատի միջազգային ֆեդերացիա]]յի կողմից։ Բացի դասական շախմատից, գոյություն ունեն [[Շախմատի տարբերակներ|շախմատի բազմաթիվ տարբերակներ]], որոնք ունեն այլ կանոններ, խաղաքարեր և խաղատախտակներ։
 
20-րդ դարի երկրորդ կեսից [[համակարգիչ]]ները ծրագրավորվում էին շախմատ խաղալու համար։ Գործընթացի շարունակական հաջողության շնորհիվ այժմ անգամ [[անձնական համակարգիչ]]ները և [[սմարթֆոն]]ները կարող են խաղալ շախմատ շատ բարձր մակարդակով։ Վերջին երկու տասնամյակում համակարգչային վերլուծությունը զգալի ավանդ է ունեցել շախմատային տեսության զարգացման գործում, հատկապես վերջնախաղի տեսության ոլորտում։ [[ԱյԲիԷմ]] ընկերության [[Դիփ Բլու (գերհամակարգիչ)|Դիփ Բլու]] [[գերհամակարգիչ]]ը առաջին մեքենան էր, որը հաղթեց գործող Շախմատի աշխարհի չեմպիոն [[Գարրի Կասպարով]]ին 1997 թվականին։
Տող 42 ⟶ 43՝
 
==== Շախմատի գյուտի պատմություն ====
Ավանդությունը մեզ հասցրել է այդ մասին հետևյալը. Հնդկաստանի թագավորներից մեկը իրեն շրջապատել էր շողոքորթ պալատականներով։ Նրանց կեղծ գովասանքից թագավորի գլուխը պտույտ էր եկել և դարձել էր շատ ինքնավստահ։ Ինքնահավան թագավորը չէր լսում ոչ միայն ժողովրդի ձայնը, այլև հաշվի չէր նստում փիլիսոփաների ու գիտնականների հետ։ Սիսսուն, որը նույնպես վշտացած էր թագավորի անձնական քմահաճույքներից ու ինքնահավանությունից, որոշում է ապացուցել թագավորին, որ նա ինքնըստինքյան ոչինչ է, որ նա չի կարող շահել որևէ պայքար առանց իր հպատակների, առանց նրանց պաշտպանության։ Սիսսու փիլիսոփան երկար մտածում է ու վերջապես հնարում է շախմատը։ Այդ խաղը շատ դուր է գալիս թագավորին։ Նա անմիջապես պալատ է կանչում փիլիսոփային և հարցնում, թե ինչ նվեր է ուզում այդ հիանալի խաղի համար։ Իմաստուն հնդիկը ասում է՝ «Շախմատի տախտակի առաջին վանդակում դրեք մի հատիկ ցորեն, երկրորդում՝ դրա կրկնապատիկը և այդպես մինչև վաթսունչորսերորդ վանդակը»: Թագավորն առանց երկար մտածելու կանչում է մառանապետին և կարգադրում՝ փիլիսոփայի հասանելիք ցորենը տալ։ Պահեստապետն ու իր օգնականները սկսում են հաշվել. պարզվում է, որ դա աներևակայելի չափերի հասնող ցորենի մի քանակ է, և թագավորն ի վիճակի չէ վճարելու<ref>[http://india-hndkastan.blogspot.am/2015/05/blog-post_20.html/ Հնդկական առասպել]</ref>:
 
== Անվանում ==
Տող 63 ⟶ 64՝
|rl|nl|bl|ql|kl|bl|nl|rl
|Մեկնարկային դիրք, առաջին շարք։ նավակ, ձի, փիղ, թագուհի, թագավոր, փիղ, ձի և նավակ։ երկրորդ շարք։ զինվորներ
}}[[Շախմատի միջազգային ֆեդերացիա]]ն պահպանում է շախմատի պաշտոնական կանոնները։ Բոլոր պաշտոնական շախմատային մրցաշարերի տեղեկությունների հետ մեկտեղ, կանոնները նկարագրված են ՖԻԴԵ-ի ձեռնարկում՝ Շախմատի օրենքների բաժնում<ref>{{cite web:
}}
{{Հիմնական հոդված|Շախմատի կանոններ}}
 
[[Շախմատի միջազգային ֆեդերացիա]]ն պահպանում է շախմատի պաշտոնական կանոնները։ Բոլոր պաշտոնական շախմատային մրցաշարերի տեղեկությունների հետ մեկտեղ, կանոնները նկարագրված են ՖԻԴԵ-ի ձեռնարկում՝ Շախմատի օրենքների բաժնում<ref>{{cite web
| url=http://www.fide.com/component/handbook/?id=124&view=article
| title=Laws of Chess (Շախմատի օրենքներ)
| language= անգլերեն
| accessdate=[[փետրվարի 20]] [[2011]] թ
| publisher=FIDE
}}</ref>:
 
=== Խաղատախտակ ===
Տող 82 ⟶ 74՝
== Կարգավիճակ ==
Շախմատը [[Միջազգային օլիմպիական կոմիտե]]ի (ՄՕԿ) կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես մարզաձև<ref name="IOC">[http://www.olympic.org/uk/sports/recognized/index_uk.asp Recognized Sports of the International Olympic Committee]
Միջազգային օլիմպիական կոմիտե պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ {{ref-en}}</ref>, իսկ 1999 թ.–ի հունիսին [[Շախմատի միջազգային ֆեդերացիա]]ն (ՖԻԴԵ) ճանաչվել է որպես Միջազգային մարզական ֆեդերացիա<ref name="IOC" /><ref>[http://www.olympic.org/uk/organisation/if/fi_uk.asp?Id_federation=44 International Federation (IF) for chess.] Միջազգային օլիմպիական կոմիտե պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ {{ref-en}}</ref><ref>[http://www.fide.com/fide/2-articles/7-history FIDE - Uniting the Chess World] [[ՖԻԴԵ]]ի պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի։ {{ref-en}}</ref><ref>[http://www.arisf.org/members.php#fide ARISF Members] ՄՕԿ ճանաչված Միջազգային մարզական ֆեդերացիաների միություն (Association of Recognized IOC International Sports Federation)։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ {{ref-en}}</ref>:
 
== Տես նաև ==
* [[ՖԻԴԵ]]
* [[Շախմատի միջազգային օր]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
{{վիքիքաղվածք}}
* [http://chess.am/ Շախմատային կայք]
* [http://www.chessfed.am/ Հայաստանի շախմատի ֆեդերացիա]
* [http://www.chessacademy.am/ Հայաստանի շախմատի ակադեմիա]
* [http://www.fide.com/ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) պաշտոնական կայք] {{ref-en}}
 
{{Շախմատի խաղաքարեր}}
 
{{Վիքիբառարան}}
 
[[Կատեգորիա:Շախմատ|*]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շախմատ» էջից