«Անահիտ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 31.
== Ծանոթագրություններ ==
Ներկայումս շատ ուսումնասիրողների մոտ այն կարծիքն է գերակշռում, որ Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայկական լեռնաշխարհում և նրան հարակից տարածքներում գոյություն է ունեցել շատ ավելի վաղ, քան Աքեմենյան տերության ձևավորվելը: Դրա ցայտուն վկայություններից է դեռևս Վանի թագավորության ժամանակներից գլխավոր աստվածություն Հալդի (Հայկ) աստծո կինը համարվող՝ Արուբանի Բագամաշտուի աստվածուհու պաշտամունքը: Ենթադրվում է, որ Արուբանի Բագամաշտուի (ՈՒրարտերեն, կամ Արարատյան հայերեն) անվանաձևը, ներկայիս հայերենով Անահիտ Աստվածամայր անվանման հին տարբերակն է (Արուբանի – Անահիտ կամ Անահիտա /պարսկ. տարբերակով/ և Բագամաշտուի – бог, բագին /աստված/ և мать, մայր բառակազմությամբ), որը իր էությամբ հավանաբար համընկնում է քրիստոնեական կրոնի Մարիամ Աստվածամոր կերպարի հետ:
Արուբանի Բագամաշտուի աստվածուհու դամբարանը /կամ պաշտամունքի/ գլխավոր վայրերից մեկը եղել է Անձևյաց երկրի Կանգավար քաղաքի մոտ՝ Դարբնաց Քար կոչվող վայրում, որը գտնվում է Հալդի (Հայկ) աստծո դամբարանի /կամ պաշտամունքի/ գլխավոր վայրի՝ Մուսասիրի տաճարի (պատմական Մոկս աշխարհի՝ Մոկք Առանձնակ գավառի, Առնոս լեռան մոտ) հարևանությամբ: Հետագայում՝ Հայոց մոտ Արամազդական կրոնի ընդունումից (մոտավորապես մ.թ.ա. 5-րդ դարերում) հետո, Հայկի փոխարեն Հայոց գլխավոր աստված է համարվել Արամազդը, հետևաբար՝ նրա կինն է դարձել հայերեն տարբերակով Անահիտ Աստվածամայրը /Արուբանի Բագամաշտուի/, որի Դարբնաց Քարի դամբարանը պահպանվել է, որպես Անահիտ աստվածուհու սրբատեղի:
/Տես՝ Ա.Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> Եր.-2002թ/{{ծանցանկ}}
== Արտաքին հղումներ ==
|