«Հաագայի գեղարվեստի դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Jan Hendrik Weissenbruch - Bosgezicht nabij Barbizon.jpg|300px|մինի|Յան Հենդրիկ Վայսենբրուխ - ,,«Անտառային տեսարան Բարբիզոնի մերձակայքում »]]
[[Պատկեր:Anton Mauve - Morgenrit langs het strand.jpg|300px|մինի|Անտոն Մաուվե - ,,«Առավոտյան ձիարշավ ծովափին,,»]]
[[Պատկեր:Isaac Israels - Donkeyride.jpg|300px|մինի|Իսահակ Իսրայելս - ,,«Իշարշավ,,»]]
[[Պատկեր:Wijnand Nuijen01.jpg|300px|մինի|Նույեն Վինյանդ - ,,«Նավաբեկություն ժայռոտ ծովափի մոտ,,»]]
'''Հաագայի կերպարվեստի դպրոց''' (նիդերլանդերեն՝ Haagse School (schilderkunst)), 19-րդ դարի երկրորդ կեսին [[Նիդերլանդներ]]ում գործած առավել նշանակալից գեղարվեստական միավորումը: Ներառել է 1860-1890 թվականների միջակայքում [[Հաագա]]յում ապրած և գերազանցապես իրապաշտական (ռեալիստական) ոճով աշխատած նկարիչների խմբի, որոնց վրա նկատելի ազդեցություն էր թողել [[Ֆրանսիա]]յում գործած [[Բարբիզոնյան դպրոց|Բարբիզոն]]յան դպրոցը:
 
== Հակիրճ տեղեկատվություն ==
Հաագայի կերպարվեստի դպրոցի առավել աչքի ընկած և ամենատիպական ներկայացուցիչներն են [[Յոզեֆ Իսրայելս|Յոզեֆ Իսրայելս]]ը, [[Վիլլեմ Ռուլոֆս]]ը, Անտոն Մաուվեն, Հենդրիկ Վիլլեմ Մեսդագը, Վիլլեմ դե Զվարտը, ինչպես նաև Մարիս եղբայրները՝ Յակոբը, Մատեյսն ու Վիլլեմը: Գործնականում Հաագյան դպրոցը նկատելի ազդեցություն է գործել տասնիններորդ19-րդ դարավերջի և քսաներորդի20-րդ սկզբիդարասկզբի նիդերլանդական ողջ կերպարվեստի վրա: Իր ստեղծագործական կյանքի վաղ շրջանում այդ դպրոցի ազդեցությունը կրել է նաև բրիտանացի նկարիչ Ջորջ Կլաուզենը:
 
Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Հաագյան դպրոցի ազդեցությունը նկատվում է նաև [[Վինսենթ վան Գոգ]]ի վաղ շրջանի գործերի վրա<ref>{{de}} Geurt Imanse : ''Van Gogh bis Cobra : Holländische Malerei 1880–1950'', Hatje, 1980, {{p.|87}}</ref>, թեև հետագայում նա լիովին հեռացել է այդ դպրոցի ավանդույթներից, և նրա հանրաճանաչ ստեղծագործություններում դրանք իսպառ բացակայում են: Նույնը, թերևս, կարելի է ասել նիդերլանդացի նկարիչներ Պիտ Մոնդրիանի, Յան Տորոպի Իսահակ Իզրաելսի ստեղծագործությունների մասին:
 
Ուսումնասիրողների մի մասն էլ գտնում է, որ հաագացի նկարիչների վրա, Բարբիզոնյան դպրոցից բացի, որոշակի ազդեցություն է գործել տասնյոթերորդ17-րդ դարի սկզբին ֆրանսիական կերպարվեստում դրսևորված ռոմանտիկ աշխարհայացքը և հատկապես գյուղական կյանքի իդեալականացումը:
 
''Haagse School'' եզրույթը շրջանառության մեջ է դրել ժուռնալիստ Յակոբ վան Սանտենը, որը հաագյան դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործությունները բնութագրել է որպես «նկարչական արվեստում մի նոր ու արմատական շարժում»<ref>http://www.gemeentemuseumhelmond.nl/stroming?Haagse+School |titre=Haagse School |série= |jour= |mois= |année= |site=http://www.gemeentemuseumhelmond.nl/ |éditeur= |isbn= |page= |citation= een ''nieuwe radicale beweging in de schilderkunst''|consulté le=25 septembre 2014|id= |libellé= }}</ref>: Եվ քանի որ նրանց աշխատանքներում նկատելի է զուսպ, մուգ գույների գերակայությունը, մասնագետները կերպարվեստի այդ դպրոցը երբեմն անվանում են ''Gray School (Գորշ կամ Մոխրագույն դպրոց)'':