«Հաագայի գեղարվեստի դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
'''Հաագայի կերպարվեստի դպրոց''' (նիդերլանդերեն՝ Haagse School (schilderkunst)), 19-րդ դարի երկրորդ կեսին [[Նիդերլանդներ]]ում գործած առավել նշանակալից գեղարվեստական միավորումը: Ներառել է 1860-1890 թվականների միջակայքում [[Հաագա]]յում ապրած և գերազանցապես իրապաշտական (ռեալիստական) ոճով աշխատած նկարիչների խմբի, որոնց վրա նկատելի ազդեցություն էր թողել [[Ֆրանսիա]]յում գործած [[Բարբիզոնյան դպրոց|Բարբիզոն]]յան դպրոցը:
== Հակիրճ տեղեկատվություն ==
Հաագայի կերպարվեստի դպրոցի առավել աչքի ընկած և ամենատիպական ներկայացուցիչներն են [[Յոզեֆ ԻսրաելսԻսրայելս|Յոզեֆ Իսրայելս]]ը, [[Վիլլեմ Ռուլոֆս]]ը, Անտոն Մաուվեն, Հենդրիկ Վիլլեմ Մեսդագը, Վիլլեմ դե Զվարտը, ինչպես նաև Մարիս եղբայրները՝ Յակոբը, Մատեյսն ու Վիլլեմը: Գործնականում Հաագյան դպրոցը նկատելի ազդեցություն է գործել տասնիններորդ դարավերջի և քսաներորդի սկզբի նիդերլանդական ողջ կերպարվեստի վրա: Իր ստեղծագործական կյանքի վաղ շրջանում այդ դպրոցի ազդեցությունը կրել է նաև բրիտանացի նկարիչ Ջորջ Կլաուզենը:
 
Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Հաագյան դպրոցի ազդեցությունը նկատվում է նաև [[Վինսենթ վան Գոգ]]ի վաղ շրջանի գործերի վրա<ref>{{de}} Geurt Imanse : ''Van Gogh bis Cobra : Holländische Malerei 1880–1950'', Hatje, 1980, {{p.|87}}</ref>, թեև հետագայում նա լիովին հեռացել է այդ դպրոցի ավանդույթներից, և նրա հանրաճանաչ ստեղծագործություններում դրանք իսպառ բացակայում են: Նույնը, թերևս, կարելի է ասել նիդերլանդացի նկարիչներ Պիտ Մոնդրիանի, Յան Տորոպի Իսահակ Իզրաելսի ստեղծագործությունների մասին: