«Ոսկերչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
https://www.wikidata.org/w/index.php?title=Topic:Uegp0dtkcg6oqdvk&topic_showPostId=uegv7ytmo5v0deld&fromnotif=1#flow-post-uegv7ytmo5v0deld (in French)
No edit summary
Տող 4.
[[Հելլենիզմ]]ի և [[Հին Հռոմ]]ի ոսկերչության մեջ կրկին ի հայտ է եկել հնչուն բազմագունությունը։ Հելլենիզմի ժամանակաշրջանում ոսկերչության մեջ լայն կիրառություն են ստացել արծաթյա գեղարվեստական առարկաները։ 3-4-րդ դարերում [[Սասանյան Իրան]]ի եսկերչության մեջ տարածվել են դրվագված, ձուլված, Փորագրված պատկերներով ոսկյա և արծաթյա առարկաները։ Վաղ իսլամական մշակույթում պերճանքի առարկաների նկատմամբ զուսպ վերաբերմունքը սկզբնական շրջանում արգելք է հանդիսացել ոսկերչության զարգացմանը։ Սակայն հետզհետե Հին [[Իրան]]ի և [[հելլենիստական մշակույթ]]ի ավանդական նմանակմամբ այն հասել է զարգացման բարձր աստիճանի։
 
Միջին դարերում մանրարուրք, ընդելուզման, սեվադման եղանակներով թանկարժեք մետաղների և քարերի մշակման փորձը շարունակվել է Մերձավոր և [[Միջին Արևելք]]ում, [[Հյուսիսային Աֆրիկա]]յում։ Առանձնապես ճոխ ոսկերչական կերտվածքները բնորոշ են միջնադարյան [[Հնդկաստան]]ի դեկորատիվ-կիրառական արվեստին, ուր շատ վաղ տարածվել է ալմաստի նիստավորման արվեստը։ [[Չինաստան]]ի միջին դարերի վարպետները բացի թանկարժեք մետաղներից մշակել են տարբեր նյութեր (մարջան, [[Նեֆրիտ (միներալ)|նեֆրիտ]], սաթ)՝ աշխատելով ընդգծել ոչ այնքան լույսի արտացոլումը, որքան այս կամ այն քարի գույնը կամ ֆակտուրան։ Ոսկերչության առարկաներ են հայտնաբերվել [[Ամերիկա]]յի հին մշակույթի պեղումներից։ Դրանք պատրաստված են ձուլման և դրվագման եղանակներով՝ զարդարված փիրուզյա, քվարցի, ագատի և այլ քարերով։ Բյուզանդական ոսկերչության մեջ գերակշռել է ձևերի պատրանքային ապա- նյութականացման միտումը։ Ռոմանական և գոթական ոսկերչության մեջ (ուր օգտագործվել են նաև փայտի հազվագյուտ տեսակներ և վանակն) շքեղ գունահարաբերումները զուգորդվել են կոմպոզիցիայի զուսպ կառուցիկությանը՝ որոշ դեպքերում կրկնելով եկեղեցական ճարտ․ ձևերը։ [[Վերածնունդ|Վերածննդի]] և մաներիզմի իտալացի վարպետները՝ Պ․ Լեոնին, Բ․ Չելլինին և ուրիշներ, ստեղծել են ռելիեֆ պատկերներով արծաթյա անոթներ, որոնցում թանկարժեք նյութերի նախնական հատկությունների փոխարեն ընդգծվել է մշակման նրբագեղությունը։
=== 17-18-րդ դարեր ===
17-18-րդ դարերում աճել է գեղանկարչական էֆեկտներ, արծնի, ոսկու և թանկարժեք քարերի գունային բարդ զուգորդումներ ստեղծելու ձգտումը։ 15—18-րդ դարերում եվրոպայի ոսկերչության գլուխգործոցների մեջ առանձնանում են գերմանացի վարպետներ Ցամնիցեր ընտանիքի արծաթյա գեղարվեստական աշխատանքները և Ի․ Մ․ Դինգլինգերի արծնապատ գործերը, անգլիական գեղարվեստական արծաթագործությունը։ 17-րդ դարում ֆրանսիայի ոսկերչությունը [[Եվրոպա]]յում առաջնակարգ տեղ է գրավել։ 19-րդ դարի կեսին ոսկերչական առարկաների մասսայական արտադրությունը մեքենայացվել է։ Գործածության մեջ են մտել պակաս արժեքավոր նյութեր, իսկ թանկարժեք քարերի փոխարեն օգտագործվել են վանակն, դահանակ (մալաքիտ), գունավոր ապակի, արհեստական ադամանդ։ 20-րդ դարի ոսկերչությանը, որը յուրացրել է նոր նյութեր (պլատին, պալադիում, ալյումին են), բնորոշ է ստեղծագործական ուղղությունների արտասովոր բազմազանությունը։ Զարդանախշից զուրկ «դիզայներական» ձևերին ձգտելը (որը հատուկ էր [[1920]]-ական թվականներին) գոյակցել է «մոդեռնի» արտահայտչամիջոցները կամ ժողովրդական ու միջնադարյան ավանդույթները վերածնելու միտումների հետ։ Պատմական տարբեր ոճերի նմանակող զարդանախշերին զուգընթաց 20-րդ դարի կեսերին ի հայտ են եկել արդի մշակույթին հարող կերպարային լուծումներ (օրինակ՝ տիեզերական թեմաներով ոսկերչական կոմպոզիցիաներ)։