«Մռայլ նկարներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.com/ +books.google.am/)
Տող 27.
 
== «Մռայլ նկարներն» ու նրա պատմությունը ==
[[Պատկեր:RiñaDuelo a garrotazos, por Goya.jpg|thumb|280px|''Մահակներով մենամարտ'']]
1819 թվականի փետրվարին Գոյան ձեռք է բերում կալվածք [[Մանսանարես (գետ)|Մանսանարես]] գետի ափին` Սեգովայի կամրջից ոչ հեռու, որտեղից հրաշալի տեսարան էր բացվում Սան Իսիդրո հովտի վրա: Գոյան նախատեսում էր այնտեղ ապրել Լեոկադիա Վայսի հետ` հեռու մնալով բանսարկություններից ու իր վրա ուշադրություն չգրավելով: Լեոկադիան հավանաբար նկարչի հետ կապի արդյունքում ունեցել էր դուստր` Ռոսարիտային: 1819 թվականի փետրվար-նոյեմբեր ամիսների միջակայքում մինչ Գոյայի ծանր հիվանդությունը (այս մասին է վկայում «[[Բժիշկ Արիետան բուժում է Գոյային (նկար)|Բժիշկ Արիետան բուժում է Գոյային]]» նկարը, 1820) նկարիչը սկսում է նկարազարդել տան պատերը: Անուղղակի հայտնի է, որ «Մռայլ նկարները» նկարվել է նախկինում գոյություն ունեցած նկարների վրա, որոնք Գոյան կիրառել է որպես հիմք, ինչպես օրինակ` «Մահակներով մենամարտ» նկարը: