«Ալեքսանդր Պուշկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 194.
=== Բոլդինո ===
[[Պատկեր:Natalia Pushkina by Brullov.jpg|thumb|[[Նատալյա Պուշկինա]]յի դիմանկարը, [[Ալեքսանդր Բրյուլով]] (1831-1832)|311x311փքս]]
Պուշկինը զգում էր առօրյա կյանքի փոփոխության անհրաժեշտությունը։ [[1830]] թվականին [[Նատալյա Նիկոլայի Գոնչարովա]]յի կրկնակի հարսնախոսությունն ընդունվեց, և աշնանը Պուշկինն ուղևորվեց հոր նիժեգորոդյան կալվածք՝ [[Բոլդինո]], որպեսզի ստանձնի հոր կողմից որպես հարսանյաց նվեր մատուցված մոտակա [[Կիստենևո]] գյուղի սեփականատիրոջ դերը։ [[Խոլերա]]յի կարանտինը ստիպեց նրան գյուղում մնալ երեք ամիս, և այդ ընթացքին վիճակված էր դառնալ հանրահայտ [[Բոլդինյան աշունը՝աշուն]]ը՝ Պուշկինի ստեղծագործության ամենաբեղուն ժամանակաշրջանը, երբ նրա գրչի տակից դուրս եկավ ստեղծագործությունների մի ողջ գրադարան. «Հանգուցյալ Իվան Պետրովիչ Բելկինի վիպակները» («Բելկինի վիպակները»), «Դրամատիկական ուսումնասիրությունների փորձ» («Փոքրիկ ողբերգություններ»), «Եվգենի Օնեգինի» վերջին գլուխները, «Կոլոմնայի տնակը», «Գորյուխին գյուղի պատմությունը», «[[Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը]]», քննադատական հոդվածների մի քանի ուրվագիծ և մոտ 30 բանաստեղծություն։
 
Բոլդինյան ստեղծագործությունների շարքում, ասես դիտավորյալ, ժանրով և գունեղությամբ իրարից խիստ տարբերվում, իրար հակադրվում են հատկապես երկու շարք՝ արձակ և դրամատիկական։ Դրանք Պուշկինի ստեղծագործության երկու բևեռներն են, որոնց ձգտում են [[1830]] թվականի աշնանային երեք ամիսներին գրված մյուս ստեղծագործությունները։