«Պաուլ Ցելան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  1 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
Պաուլ Ցելանը ծնվել է Ռումինիայում, Բուկովինայի կենտրոն Չերնովիցում, գերմանախոս հրեական ընտանիքում։
 
Սկզբում այցելել է գերմանական, իսկ այնուհետև եբրայական դպրոց։ Հինգ տարի սովորել է ռումինական, իսկ ապա ուկրաինական գիմազիաներում։ 1938 թ.-ին սկսել է բժկությունբժշկություն սովորել Տուրսում, սակայն մի տարի անց վերադարձել է Ռումինիա՝ ռոմանիստիկա ուսանելու համար։ 1940 թ.-ին Բուկովինան և նրա հետ միասին նաև Ցելանի հայրենի քաղաքը՝ Չերնովիցը, անցնում են ՍՍՀՄ տիրապետության տակ։ 1941 թ.-ին, երբ ռումինական և գերմանական զորքերը գրավում են Չերնովիցը, նաև այնտեղ սկսվում է հրեաներին գետտո տեղափոխելու պրոցեսը։ Ցելանի ծնողները տեղահանվել են 1942 թ.-ին։ Հայրը մահացել է ճամբարում՝ տիֆից, իսկ մորը գնդակահարել են։ Ծնողների մահը խոր հետք է թողել Ցելանի հոգեաշխարհի վրա։ Նա ողջ կյանքում տառապել է այն մտքից, որ ծնողներին թողել է բախտի քմահաճույքին։
 
1942-1943 թթ. Ցելանը անցկացրել է ռումինական տարբեր աշխատանքային ճամբարներում, ծանր աշխատանքներ է կատարել մոլդավական ճանապարհաշինարարական խմբերում։ Սովետական զորքերի կողմից Չերնովիցի ազատագրումից հետո Ցելանը 1944 թ.-ին վերադարձել է այնտեղ։ Շարունակել է ուսումը, աշխատել է իբրև թարգմանիչ։ 1947 թ.-ին Հունգարիայով փախել է Վիեննա և 1948 թ.-ին հաստատվել Փարիզում։ Նույն թվականին Վիեննայում լույս է տեսել ''Աճյունասափորների ավազը'' բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը ուշադրության չի արժանացել։
23 475

edits