«Միջագետք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 80.
==Լեզու և գիր ==
[[File:Nimrud ivory lion eating a man.jpg|thumb|right|alt=Square, yellow plaque showing a lion biting in the neck of a man lying on his back|Նիմրուդը փղոսկրերից մեկը, որը ցույց է տալիս մի դրվագ, որում [[Առյուծ|առյուծը]] ուտում է մարդուն: Նեոասորական շրջան, մ.թ.ա. 9-7-րդ դար: ]]
Միջագետքում կիրառված վաղ լեզուներից է շումերերենը, որը [[Կցական լեզուներ|կցական]] [[մեկուսացած լեզու]] է: Շումերերենի հետ մեկտեղ սեմական լեզուները ևս լայնորեն տարածված էին վաղ Միջագետքում<ref>{{cite web|url=http://www.bbc.co.uk/history/ancient/cultures/mesopotamia_gallery_03.shtml|title=Ancient History in depth: Mesopotamia|publisher=BBC History|access-date=2017-07-21}}</ref>: Շուբարտուն<ref>Finkelstein, J.J. (1955), "Subartu and Subarian in Old Babylonian Sources", (Journal of Cuneiform Studies Vol 9, No. 1)</ref> զագրոսների լեզուն է, հավանաբար պատկանում է [[Խուռիա-ուրարտական լեզուներ|Խուռիա-ուրարտական լեզուներին]], որը երևում է անձնական անուններից, գետերի և լեռների անուններից: Աքքադերենը գերիշխող լեզու է դարձել Աքքադական կայսրության և Ասորական կայսրությունների ժամանակաշրջանում, սակայն շումերերենը պահպանվել է վարչական, կրոնական, գրական և գիտական նպատակներով: Աքքադերենի տարբեր տեսակները օգտագործվել են մինչև Նեոբաբելոնական շրջանի վերջերը: Հին արամական լեզուն, որը արդեն սովորական էր դարձել Միջագետքում, շուտով դարձել է նախ Նեոասորական կայսրության, ապա Աքեմենյան կայսրության մարզային վարչակազմի լեզուն: Այս տարբերակը կոչվել է կայսերական արամեերեն: Աքքադերենը օգտագործումից դուրս է եկել, սակայն երկուսն էլ դարեր շարունակ օգտագործվել են տաճարներում: Աքքադական վերջին տեքստերը թվագրվում են առաջին դարով:

Միջագետքի պատմության վաղ շրջանում (մ.թ.ա. շուրջ 4-րդ դարի կեսերին) սեպագրեր են ստեղծվել շումերական լեզվի համար: Սեպագիր բառը բառացիորեն նշանակում է «սեպի տեսք ունեցող» [[Ստիլոս|ստիլոսի]] եռանկյուն ծայրի շնորհիվ, որն օգտագործվում է թաց կավի վրա նշաններ անելու համար: Պարզ է դառնում, որ յուրաքանչյուր սեպագրի կայուն ձևը զարգացել է պատկերագրերից: Վաղ շրջանի տեքստերը (7 հնագույն մակագրությամբ տախտակներ) ծագում են É-ից՝ տաճար, որը նվիրված է Ուրուքում Ինաննա աստվածուհուն, շինություն, որը պեղիչների կողմից անվանվել է C տաճար:
 
Վաղ շրջանի սեպագրերի [[Լոգոգրամ|լոգոգրամների]] համակարգին տիրապետելը պահանջել է շատ տարիներ: Ուստի շատ քիչ թվով անհատներ կարող էին դառնալ [[Գրիչ|գրիչներ]]: Միայն [[Սարգոն|Սարգոնի]] կառավարման շրջանում, երբ վանկական գիրը լայն տարածում և կիրառություն է գտնում, Միջագետքի բնակչությունը գրագետ է դարձել: Բավականին շատ արխիվային տեքստեր վերականգնվել են Հին բաբելոնական գրչային դպրոցների շնորհիվ. սրա միջոցով տարածվել է գրագիտությունը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միջագետք» էջից