«Միջագետք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
[[Միջին Արևելք|Միջին Արևելքի]] հնագույն պատմությունը սկսում է [[Ստորին պալեոլիթ|ստորին պալեոլիթի]] ժամանակաշրջանից: Գրավոր լեզուն՝ պատկերագիրը, առաջացել է Ուրուք IV-ի ժամանակներում (մ.թ.ա. մոտ 4-րդ հազարամյակ). իրական պատմական իրադարձությունների մասին գրավոր արձանագրությունները, այդ թվում նաև Ստորին Միջագետքի հնագույն պատմությունը, սկսվել է մ.թ.ա. երրորդ հազարամյակում [[սեպագիր]] արձանագրությունների ձևով: Նախապատմական շրջանը ավարտվել է կա՛մ մ.թ.ա. 6-րդ դարի վերջերին [[Աքեմենյաններ|Աքեմենյան կայսրության]] կողմից տարածաշրջանի գրավումով, կա՛մ 7-րդ դարում [[Արաբական արշավանքներ|արաբական արշավանքների]] արդյունքում, երբ ստեղծվել է [[Խալիֆայություն|խալիֆայությունը]]: Հենց այս պահից էլ այս շրջանը հայտնի է դարձել Իրաք անունով: Այս երկարատև ժամանակաշրջանում Միջագետքը դարձել է աշխարհի ամենազարգացած և սոցիալապես խառը պետությունների կենտրոնը:
 
Տարածաշրջանը 4 գետային քաղաքականություններից մեկն է, որտեղ հայտնաբերվել է գիր. դրանցից են նաև [[Նեղոս|Նեղոսի]] հովտի քաղաքկրթությունը [[Եգիպտոս|Եգիպտոսում]], [[Հարապպայի քաղաքակրթություն|Հարապպայի քաղաքակրթությունը]] [[Հնդկական թերակղզի|Հնդկական թերակղզում]], [[Դեղին գետ|Դեղին գետը]] [[Չինաստան|Չինաստանում]]: Միջագետքում են գտնվել այնպիսի կարևոր քաղաքներ, ինչպիսիք են Ուրուքը, Նիպպուրը, Նինվեն, Աշուրը և Բաբելոնը, միևնույն ժամանակ այստեղ են գտնվել մի շարք կարևոր պետություններ՝ Էրիդու քաղաք, [[Աքքադ|Աքքադական թագավորություն]], Ուրի երրորդ դինաստիա և շատ այլ ասորական կայսրություններ: Միջագետքի մի շարք կարևոր պատմական դեմքերից են Ուր-Նամմուն (Ուրի թագավոր), [[Սարգոն|Սարգոն Աքքադացի]] (Աքքադական կայսրության հիմնադիրը) [[Համմուրաբի]] (Հին Բաբելոնական պետության հիմնադիրը), Աշշուր-Ուբալիդ II և Թիգլաթպալասար I ([[Ասորեստան|Ասորական կայսրության]] հիմնադիրը):

Գիտնականները հետազոտել են [[Գերմանիա|Գերմանիայում]] մի հին գերեզմանատանը գտնված վաղ շրջանի երկրագործների 8000-ամյա մնացորդների [[ԴՆԹ|ԴՆԹ-ն]]: Նրանք համեմատել են ստացված գենետիկական արդյունքները ժամանակակից բնակչության հետ և հայտնաբերել են, որ այդ ԴՆԹ-ն համապատասխանում է մերօրյա [[Թուրքիա|Թուրքիայի]] և Իրաքի բնակչության ԴՆԹ-ին<ref name="BBC1">{{cite news|url=https://www.bbc.co.uk/news/science-environment-11729813|title=Migrants from the Near East 'brought farming to Europe'|date=2010-11-10|publisher=BBC|accessdate=2010-12-10}}</ref>:
 
===Ժամանակագրություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միջագետք» էջից