«Սպանախ»–ի խմբագրումների տարբերություն

բույսերի տեսակ
Content deleted Content added
Նոր էջ. thumb|240px|Բույսի տեսքը վաղ նոյեմբերին '''Սպանախը''' (''Spinacia oleracea'') տարածված տերևաբանջա...
(Տարբերություն չկա)

14:35, 1 հունվարի 2012-ի տարբերակ

Սպանախը (Spinacia oleracea) տարածված տերևաբանջար է: Կարելի է օգտագործել յուղով և ձվով տապակած վիճակում: Ուտելու համար օգտագործվում է սպանախի վարդակի մատղաշ տերևները, որոնք օժտված են բարձր սննդարժեքով և հարուստ են դյուրամարս սպիտակուցներով, ճարպով, յոդով, երկաթով, ֆոսֆորով, կալիումով և մի շարք վիտամիններով: Սպիտակուցների պարունակության առումով սպանախը մրցում է կաթի հետ և մի փոքր հետ է մնում մսից:

Բույսի տեսքը վաղ նոյեմբերին

Սպանախի տերևների չոր նյութը 8-11% է, սպիտակուցները` 2-2,5%: 100գ հում սպանախը պարունակում է 55-65 մգ C, մոտ 0,03 մգ B1 և 0,25-0,30 մգ B2 վիտամին, պարունակում է նաև A վիտամինի նախավիտամին համարվող կարոտինը:

Սպանախը լայնորեն օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ , որտեղ դրանցից պատրաստում են այսպես կոչված` կանաչ պյուրե` ոլոռի և մսով պահածոների համար: Սպանախի արժեքավոր հատկություններից են նրա վաղահաությունը և ցրտադիմացկունությունը, որոնց շնորհիվ Արարատյան հարթավայրում սպանախը հնարավոր է օգտագործել աշնան, ձմռան և վաղ գարնան ամիսներին:

Ծագումը, տարածվածությունը

Սպանախի հայրենիքը Փոքր Ասիան և Միջին Ասիան են: Վայրի սպանախն աճում է Կովկասում, Անդրկովկասում, միջինասիական հանրապետություններում:

 
Սպանախ

Բուսաբանական նկարագրությունը

Սպանախնը միամյա տերևաբանջար է, պատկանում է թելուկազգիների (Chenopodiaceae) ընտանիքին:

Արտաքին հղումներ