«Մարդու իրավունքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
 
== Պատմություն ==
Մարդու իրավունքներն ունեն գերակայություն մարդկային համակեցության բոլոր կանոնների նկատմամբ:<ref>{{Cite web|url=http://www.law.edu.ru/doc/document.asp?docID=1218874|title=RELP. История защиты прав человека /|website=www.law.edu.ru|accessdate=2019-01-26}}</ref>: Չնայած, որ մարդու իրավունքների և ազատությունների գաղափարները զարգացել են մարդկային ողջ պատմության ընթացքում, այդուհանդերձ, ավելի վաղ ընկալումները բավականին հեռու են եղել այսօրվա ժամանակակից ընկալումներից։ «Մարդու իրավունքներ և ազատություններ» հասկացություններն ի հայտ են եկել դեռևս հնագույն դարաշրջաններում: Ազատության վերաբերյալ առաջին հիշատակումը հանդիպում է մ.թ.ա. 14–րդ դարում: Մարդու իրավունքները գոյություն ունեին դեռևս [[Հին Հունաստան|Հին Հունաստանում]]<ref>{{Cite journal|date=2017-03-26|title=Old Greek|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Old_Greek&oldid=772234740|language=en}}</ref> և [[Հին Հռոմ|Հին Հռոմում]]<ref>{{Cite journal|date=2019-01-29|title=Ancient Rome|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Ancient_Rome&oldid=880823513|language=en}}</ref>[[Հին Հռոմ|,]] դրանք ամրագրում էին օրենքի ու օրինականության արժեքն ու կարևորությունը: Մարդկության ամբողջ պատմությունն իրենից ներկայացնում է մարդու անընդմեջ պայքար պետության հետ` առավել շատ իրավունքներ ու ազատություններ ձեռք բերելու համար: Այդ պայքարը ներառում էր նաև արդեն իսկ նվաճած իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար առավել գործուն մեխանիզմներ ձեռք բերելու միտում: Մարդկության զարգացման յուրաքանչյուր փուլի հետ զուգահեռ ավելի շատ սոցիալական շերտեր են սկսում ձեռք բերել իրավունքներ ու ազատություններ: Իսկ ժամանակակից հասարակությունում արդեն յուրաքանչյուր մարդ, անկախ իր դիրքից, ունի որոշակի անօտարելի իրավունքներ ու ազատություններ: Մարդու իրավունքների պաշտպանության հիմնական կոնցեպցիաները զարգացել են 18-19-րդ դարերում:<ref>{{Cite book|title=3 Международные механизмы защиты прав человека; И. Ю. Лищина, Харьков 2001; ст. 34.|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref> Բացառապես դատավճռի հիման վրա անձին մեղավոր ճանաչելը, իրավախախտման և պատժի համաչափության սկզբունքը, պատշաճ իրավական ընթացակարգերի նախատեսումը, [[Անմեղության կանխավարկած|անմեղության կանխավարկածը]]<ref>{{Cite web|url=https://iravaban.net/7649.html|title=Անմեղության կանխավարկած|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>, խոսքի, կրոնի ազատությունը, ազատ տեղաշարժման իրավունքը շարադրվել են՝ Մեդինայի Սահմանադրությունը (622), Առ Ռիսալա Ալ Հաքաքը (VII դար վերջ - VIII դար սկիզբ) ,Ազատությունների մեծ խարտիայում (Magna Carta, 1215 թ.), իրենց հետագա զարգացումն են ստացել Հաբեաս Կորպուս Ակտում<ref>{{Cite journal|date=2019-01-09|title=Habeas Corpus Act 1679|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Habeas_Corpus_Act_1679&oldid=877629533|language=en}}</ref> (Habeas Corpus Amendment Act 1679 թ.), Իրավունքների մասին բիլլում<ref>{{Cite journal|date=2019-01-28|title=Bill of Rights 1689|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Bill_of_Rights_1689&oldid=880698675|language=en}}</ref> (The Bill of Rights, 1689 թ.), ԱՄՆ Անկախության հռչակագրում<ref>{{Cite web|url=https://www.loc.gov/item/uscode1958-001000008/|title=United States Code: The Declaration of Independence - 1776 (1958)|website=Library of Congress, Washington, D.C. 20540 USA|accessdate=2019-02-01}}</ref> (The Declaration of Independence United States Code, 1776 թ.), Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրում (Ֆրանսիա, 1789 թ.), Գերմանական գյուղացիական պատերազմ Տասներկու հոդվածը (1525), և այլն:<ref>{{Cite web|url=http://hrlibrary.umn.edu/edumat/hreduseries/hereandnow/Part-1/short-history.htm|title=A Short History of Human Rights|website=hrlibrary.umn.edu|accessdate=2019-01-26}}</ref>
 
Մարդու իրավունքների վերաբերյալ նախնական իրավական ձևակերպումներն առաջին անգամ տեղ են գտել 1215 թ. Անգլիական «Մագնա Կարտա»<ref>{{Cite journal|date=2017-03-05|title=Ազատությունների մեծ խարտիա|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B4%D5%A5%D5%AE_%D5%AD%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D5%A1&oldid=5017974|language=hy}}</ref> կոչվող փաստաթղթում, որը պայմանագիր էր անգլիական թագավորի և բարոնների միջև: Այդ պայմանագրով երաշխավորվում էր, որ ազատ մարդիկ չեն կարող ձերբակալվել, բանտարկվել կամ զրկվել իրենց ունեցվածքից այլ կերպ, քան դատարանի օրինական վճռով: Այլ կերպ ասած՝ դրանով կաշկանդվեց թագավորի կամ այլ արտոնյալ անձանց իրավունքը, որով մինչ այդ նրանք կարող էին ազատ մարդկանց կամայականորեն զրկել ազատությունից կամ ունեցվածքից: Թվարկված իրավունքներն այսօր մարդու իրավունքներ չեն կարող համարվել, քանի որ վերաբերում էին միայն մարդկանց այն խմբերին ովքեր ազատ էին , ովքեր սեփական ունեցվածք ունեին: Սակայն, եթե հաշվի առնենք, որ դա ժամանակակից ընկալմամբ մարդու իրավունքների ձևակերպման և կիրառման առաջին հաջող փորձն էր, ապա դրա արժեքն անգնահատելի է: