«Ստամոքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
Ստամոքսը տեղավորված է [[ստոծանի|ստոծանու]] տակ. նրա մեծ մասը (5/6) գտնվում է միջին գծից ձախ։ Իր երկար առանցքով ստամոքսն ուղղված է վերից վար, ձախից աջ և հետևից առաջ։ Ընդ որում ստամոքսամուտքը գտնվում է [[ողնաշար]]ից ձախ՝ կրծքային IX կամ X ողնի մակարդակին, իսկ ստամոքսաելքը՝ կրծքային XII կամ գոտկային I մակարդակին։ Լցված վիճակում ստամոքսը վերևից հպվում է լյարդի ձախ բլթի ստորին երեսին և ստոծանու ձախ գմբեթին, հետևից՝ ձախ [[երիկամ]]ի վերին բևեռին, [[Մակերիկամներ]]ին, [[փայծաղ]]ին, [[ենթաստամոքսային գեղձ]]ի առաջային երեսին, ներքևից՝ [[բարակ աղիք|բարակ]] և [[հաստ աղիք|հաստ աղիներին]] , առջևից՝ աջ կողմից [[լյարդ]]ի ու ձախ կողմից՝ [[կող]]երի միջև ընկած [[որովայն]]ի այտին։ Երբ ստամոքսը դատարկ է պատերի կծկման հետևանքով գնում է խոր և ազատված տարածությունը գրավում է հորիզոնական [[հաստ աղիք]]ը, այնպես որ նա կարող է պառկել ստամոքսի առջևում անմիջապես ստոծանու տակ։ Ստամոքսի մեծությունը խիստ ձևափոխվում է ինչպես անհատականորեն, այնպես էլ նրա լցվածությամ աստիճանից կախված։ Միջին աստիճանի ձգվածության դեպքում նրա երկարությունը մոտ 20-25 սմ է։ Նրա տարողությունը զգալիորեն կախված է [[անհատ]]ի [[սննդակարգ]]ից և կարող է տատանվել մեկից մինչև մի քանի լիտրի սահմաններում։ Նորածնի ստամոքսի չափերը շատ մեծ չեն(երկարությունը 5 սմ)։
 
Լինելով մարսողական խողովակի լայնացած մասը, ստամոքսը կատարում է նաև պահեստի դեր` իր մեջ կուտակելով մեծ քանակությամբ սննդանյութ: Այն գտնվում է որովայնի խոռոչի վերին մասում, ստոծանու ձախ գմբեթի տակ (նկար Ա): Առջևից նրան ծածկում են աջ կողմից` լյարդը, ձախից` կողերը: Ստամոքսի ձևը և տարողությունը փոփոխական են, կախված նրա լցվածության աստիճանից: Ստամոքսն ունի առաջային և հետին պատեր ու երկու եզրեր, որոնք կոչվում են կորություններ (նկար Ա և Գ), ինչպես նաև մուտք և ելք, որոնց միջին մասը ստամոքսի մարմինն է: Մուտքից դեպի վեր` մինչև ձախ գմբեթաձև մասը, կոչվում է հատակ կամ թաղ:
 
Կլինիկական տեսակետից մեծ նշանակություն ունի ռենտգենաբանական հետազոտությամբ ստամոքսի ձևի և դիրքի ուսումնասիրումը: Ուղղաձիգ դիրքով կանգնած մարդու ստամոքսը մեծ մասամբ լինում է կարթաձև, հազվադեպ նաև` եղջյուրաձև (հորիզոնական) ու գուլպայաձև (ուղղաձիգ դիրքով):
 
 
Ստամոքսը ներսից պատող լորձաթաղանթը նույնպես բազմաթիվ ծալքեր ունի: Այն ունի նաև այսպես կոչված ստամոքսային դաշտեր, որոնցում գտնվող  փոսիկներում  բացվում  են ստամոքսահյութ արտադրող գեղձերը: Մարմնի ու հատակի շրջանում գտնվող գեղձերն արտադրում են աղաթթու և մարսողությանը նպաստող ֆերմենտներով հարուստ լորձ:
 
 
Ստամոքսի հարթ մկաններից կազմված մկանաշերտի թելերը տարբեր ուղղություններ ունեն (նկար Դ): Դրանք ապահովում են ստամոքսի տարատեսակ կծկումները: Օղակաձև մկանաթելերը ստամոքսաելքում հաստանալով, կազմում են ելքի սեղմանը (սֆինկտեր), իսկ լորձաթաղանթն առաջացնում է շրջանաձև ծալք, որը ստամոքսի ելքի փականն է: Սրանք ստամոքսաելքի անցքը փակ են պահում այնքան ժամանակ, մինչև ստամոքսում ավարտվում է մարսողության պրոցեսը:
 
 
Մարսողության ապահովման գործում կարևոր դեր է կատարում ստամոքսահյութը, որն անգույն, թափանցիկ, խիստ թթու ռեակցիայով հեղուկ է, պարունակում է մոտավորապես 0,5 տոկոս աղաթթու: Վերջինով ստեղծված թթվային միջավայրն ակտիվացնում է ֆերմենտների գործունեությունը, խթանում ստամոքսի կծկումները, ինչպես նաև ունենում մանրէասպան ներգործություն: Ստամոքսահյութում եղած ուժեղ ֆերմենտների (պեպսին, խիմոզին, գաստրիքսին, ռենին, լիպազա և այլն) ազդեցությամբ սպիտակուցներն ու ճարպերը տարրալուծվում և տրոհվում են ավելի փոքր մոլեկուլների:
 
 
Օրվա ընթացքում մարդու ստամոքսում արտադրվում է 1,5-2,5 լ ստամոքսահյութ: Նրա այդքան մեծ քանակության շնորհիվ կերակրանյութը վերածվում է ջրալի խյուսի: Դատարկ ստամոքսում սովորաբար հյութ չի արտադրվում: Հյութազատության բնույթը, հյութի քանակը և բաղադրությունը պայմանավորված են սննդի տեսակով, որակով ու չափով: Ամենաշատ ստամոքսահյութ արտադրվում է միսը, մսեղենը, ավելի քիչ` կաթը, կաթնամթերքը և ամենաքիչը` հացը մարսելու համար:
 
<br />
== Ստամոքսի կառուցվածքը ==
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ստամոքս» էջից