«Միջագետք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 178.
 
Տիգրիս և Եփրատ գետերի հովիտները կազմում են Բարեբեր մահիկի հյուսիսարևելյան հատվածը, որը նաև ներառում է Հորդանան և Նեղոս գետերի հովիտները: Չնայած գետի մոտակայքում գտնվող հողը ավելի պտղաբեր էր, այն հատվածները, որոնք ավելի հեռու էին գտնվում գետից, չոր էին և հիմնականում անբնակ: Հենց սա է պատճառը, որ ոռոգման համակարգի ստեղծում կենսական նշանակություն է ունեցել Միջագետքի բնակիչների համար: Միջագետքում կիրառված նորարարական մեթոդներից էին ջրի կառավարումը ամբարտակների միջոցով և ակվեդուկների կիրառումը: Միջագետքի վաղ շրջանի բնակիչները օգտագործում էին փայտից [[գութան]] հողը փափկեցնելու համար, որից հետո տնկում էին այնպիսի մշակաբույսեր, ինչպիսիք են [[Գարի|գարին]], [[Գլուխ սոխ|սոխը]], [[Խաղող|խաղողը]], [[Խնձոր|խնձորը]] և [[Շաղգամ|շաղգամը]]: Միջագետքցիները աշխարհում առաջիններից են, որ ստեղծել են [[գինի]] և [[գարեջուր]]: Երկրագործության մեջ ձեռք բերված հմտությունների շնորհիվ երկրագործներն այլևս չէին զգում ստրուկների կարիքը, ովքեր կատարում էին աշխատանքը նրանց փոխարեն. միևնույն ժամանակ կային որոշ բացառություններ: Բավականին շատ վտանգներ կային՝ կապված ստրուկների պրակտիկայի հետ (նրանք կարող էին փախուստի դիմել): Չնայած նրան, որ գետերը կյանք էին ապահովում, դրանք նաև ոչնչացնում էին այն հաճախակի տեղի ունեցող հեղեղների պատճառով, որոնք հաճախ ավերում էին ամբողջ քաղաքը: Միջագետքի անկանխատեսելի եղանակը մեծ դժվարություններ էր առաջացնում երկրագործների համար. մշակաբույսերը հաճախ փչանում էին, ուստի այս տարածաշրջանի բնակիչները պահում էին կովեր և գառներ՝ իբրև ուտելիքի այլընտրանքային աղբյուր: Ժամանակի ընթացքում շումերական Միջագետքի հարավային հատվածները սկսել են մեծ վնասներ կրել հողի աղակալման աստիճանի բարձրացման պատճառով. սա հանգեցրել է այս տարածքում քաղաքային բնակչության թվի անկմանը և նրանց կենտրոնացմանը Աքքադում՝ ավելի հյուսիս:
 
==Կառավարություն==
Միջագետքի աշխարհագրական դիրքը շատ մեծ ազդեցություն է ունեցել տարածաշրջանի քաղաքական զարգաման վրա: Գետերի և գետակների մոտակայքում շումերները կառուցել են իրենց քաղաքները՝ դրանք ապահովելով ոռոգման համակարգով: Այս ամենի շնորհիվ քաղաքները առանձնանում էին անապատից և ճահիճներից, որտեղ թափառում էին քոչվոր ցեղերը: Մեկուսացված քաղաքների միջև հաղորդակցությունը բավականին բարդ էր, իսկ շատ հաճախ նաև վտանգավոր: Հենց այս պատճառով էլ շումերական քաղաքները վերածվել են քաղաք-պետությունների: Սրանք եղել են այլ քաղաքներից անկախ և պայքարել են սեփական անկախության պահպանման համար: Ժամանակ առ ժամանակ որևէ քաղաք փորձ է կատարել գրավել և միավորել տարածաշրջանը, սակայն նման փորձերը փախողվել են կամ հանդիպել դիմադրության: Արդյունքում [[Շումեր|Շումերի]] քաղաքական պատմությունը հարուստ է անընդհատ շարունակվող պատերազմներով: Ի վերջո Շումերը միավորվել է Էանաթումի հետ, սակայն սա երկար չի տևել, քանի որ մ.թ.ա. 2331 թվականին Աքքադը գրավել է այն: Աքքադական կայսրությունը միակն է եղել, որ երկար ժամանակ է գոյատևել, իսկ թագավորներն էլ կառավարել են խաղաղությամբ: Սակայն այս կայսրությունն էլ երկար կյանք չի ունեցել, քանի որ շուտով այն գրավվել է բաբելոնացիների կողմից:
 
===Թագավորներ===
Միջագետքի բնակչությունը, ի տարբերություն հին եգիպտացիների, որոնք իրենց թագավորներին չէին համարում իրական աստվածներ, կարծում էր, որ թագավորներն ու թագուհիները եկել էին Աստվածների քաղաքից<ref name="Robert Dalling 2004">{{Citation|title=The Story of Us Humans, from Atoms to Today's Civilization|year=2004|author=Robert Dalling}}</ref>: Թագավորների մեծ մասը իրենց կոչում էին «տիեզերքի թագավոր» կամ «մեծ թագավոր»: Մեկ այլ հայտնի անուն էր «հովիվը» այն պատճառով, որ թագավորները հոգ էին տանում իրենց մարդկանց մասին:
 
===Հզորություն===
Երբ Ասորեստանը դարձել է կայսրությունը, այն բաժանվել է փոքր մասերի, որոնք կոչվել են գավառներ: Սրանցից յուրաքանչյուրը անվանակոչվում էր գլխավոր քաղաքի անունով, օրինակ՝ Նինվե, [[Սամարիա]], Դամասկոս և Արփադ: Բոլոր գավառները ունեին իրենց կառավարիչները, ովքեր պատասխանատու էին հարկահանության համար: Պատերազմների ժամանակ կառավարիչները պարտավոր էին զինվորներ հավաքագրել, իսկ տաճարների կառուցման ժամանակ՝ աշխատող բանվորներ: Կառավարիչները պետք է հետևեին նաև օրենք կիրառմանը: Այս եղանակով բավականին հեշտանում էր հսկայածավալ կայսրության կառավարման գործընթացը: Չնայած Բաբելոնը Շումերի փոքր պետություններից էր, այն [[Համմուրաբի|Համմուրաբիի]] կառավարման շրջանում մեծապես աճել է. վերջինս հայտնի է եղել «օրենսդիր» անունով: Շուտով [[Բաբելոն|Բաբելոնը]] դարձել է Միջագետքի գլխավոր քաղաքներից մեկը: Ավելի ուշ այն կոչվել է Բաբելոնիա, որը նշանակում է «աստվածների դարպաս»:
 
===Պատերազմ===
[[File:Stele of Vultures detail 01-transparent.png|thumb|right|upright=1.25|Անգղի [[Ստելա|ստելայից]] հատված, որը պատկերում է քայլող զինվորների, Վաղ դինաստիական երրորդ շրջան, մ.թ.ա. 2600-2650 թվականներ]]
[[File:Raminathicket2.jpg|thumb|right|upright=1.15|Ուրի արքունական գերեզմանոցում հայտնաբերված «Խոյը թավուտում» երկու արձաններից մեկը, մ.թ.ա. 2600-2400 թվականներ]]
Ուրուկի շրջանի ավարտից հետո պարսպապատ քաղաքները աճել են և Ուբայդի շրջանի շատ մեկուսացած գյուղեր լքվել են՝ մատնանշելով համայնքային անկարգությունների աճը: Ենթադրվում է, որ վաղ շրջանի թագավորներից Լուգալբանդան քաղաքի շուրջ սպիտակ պատեր է կառուցել: Քաղաք-պետությունների աճին զուգընթաց ազդեցության գոտիների համընկնում է տեղի ունեցել՝ առաջացնելով վեճեր քաղաք-պետությունների միջև, մասնավորապես հողի և ջրանցքների համար: Այս վեճերը արձանագրվել են տախտակների վրա մակագրությունների ձևով մեծ պատերազմներից դեռ հարյուրավոր տարիներ առաջ: Պատերազմի մասին առաջին արձանագրությունը վերաբերում է մ.թ.ա. 3200 թվականին, սակայն պատերազմները ավելի մեծ չափերի են հասել մ.թ.ա. 2500 թվականից սկսած: Վաղ դինաստիական երկրորդ շրջանում Շումերում Ուրուկի թագավոր Գիլգամեշը գովասանքի է արժանացել Սեդար լեռան Հումբադա վերակացուի դեմ ռազմական գործողությունների համար: Հետագայում նրա մասին բանաստեղծություններ և երգեր են գրվել, որոնցում նա ներկայացվել է երկու երրորդով աստված և մեկ երրորդով մարդ: Վաղ դինաստիական երրորդ շրջանի (մ.թ.ա. 2600–2350 թվականներ) վերջին Անգղի [[Ստելա|ստելան]], որը կոտորածը փառաբանող ամենահին հուշարձանն է աշխարհում, հիշատակում է [[Լագաշ|Լագաշի]] Էանաթումի հաղթանակը հարևան քաղաք Ումմայի նկատմամբ<ref>Winter, Irene J. (1985). "After the Battle is Over: The 'Stele of the Vultures' and the Beginning of Historical Narrative in the Art of the Ancient Near East". In Kessler, Herbert L.; Simpson, Marianna Shreve. Pictorial Narrative in Antiquity and the Middle Ages. Center for Advanced Study in the Visual Arts, Symposium Series IV. 16. Washington DC: National Gallery of Art. pp. 11–32. {{ISSN|0091-7338}}.</ref>: Հենց այս ժամանակից ի վեր պատերազմները ներառվել են Միջագետքի քաղաքական համակարգի մեջ: Ժամանակ առ ժամանակ որևէ չեզոք պետություն կարող էր միջնորդ դատավորի դեր կատարել երկու հակառակորդ քաղաքների միջև: Նրանք հաճախ օգնում էին ստեղծել միություններ քաղաքների միջև, որն էլ հանգեցնում էր տարածաշրջանային պետությունների առաջացմանը<ref name="Robert Dalling 2004"/>: Երբ ստեղծվել են կայսրությունները, նրանք սկսել են ավելի շատ պատերազմել օտար երկրների հետ: Օրինակ՝ Սարգոն թագավորը գրավել է Շումերի բոլոր քաղաքները, Մարիում որոշ քաղաքներ, իսկ հետո պատերազմ է սկսել Հյուսիսային Սիրիայի հետ: Ասորեստանի և Բաբելոնի պալատների պատերը զարդարված են եղել հաջողություն ունեցած պատերազմների դրվագներով, որտեղ թշնամին պարզապես փախուստի է դիմում կամ էլ թաքնվում է եղեգնուտում:
 
===Օրենքներ===
Միջագետքի քաղաք-պետությունները ստեղծել են իրավական առաջին օրենսգրքերը, որոնք կազմված էին թագավորների կողմից կայացված իրավական որոշումներից: Հայտնաբերվել են [[Ուրուինիմգինա|Ուրուկագինա]] և Լիպիտ Իշթարի օրենսգրքերը: Սակայն ամենահիշարժանը Համմուրաբիի օրենսգիրքն է, ով հետմահու մեծ հռչակ է վայելել իր սահմանած օրենքների համար: [[Համմուրաբի թագավորի օրենքներ|Համմուրաբիի օրենսգիրքը]] (ստեղծվել է մ.թ.ա. մոտ 1780 թվականին) օրենսգրքի ամենավաղ և ամենալավ պահպանված օրինակներից է: Նա Միջագետքի համար ստեղծել և համակարգել է ավելի քան 200 օրենքներ: Այս օրենքների ուսումնսիրությունը ցույց է տալիս, որ կանանց իրավունքներն աստիճանաբար նվազել են և մեծապես աճել է ստրուկների նկատմամբ դաժան վերաբերմունքը<ref>Fensham, F. Charles (19620, "Widow, Orphan, and the Poor in Ancient near Eastern Legal and Wisdom Literature"
(Journal of Near Eastern Studies Vol. 21, No. 2 (Apr., 1962)), pp. 129–139</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միջագետք» էջից