«Անատոլի Սլիվկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ մարդասպան | անուն = Անատոլի Սլիվկո | բնագիր անուն = Анатолий Емельянович Сливко | պատկե...»:
(Տարբերություն չկա)

16:37, 3 փետրվարի 2019-ի տարբերակ

Անատոլի Սլիվկո Եմելյանի (դեկտեմբերի 28, 1938(1938-12-28), Izberbash, Կայակենտսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 16, 1989(1989-09-16), Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային սերիական մարդասպան և պեդոֆիլ, գործել է Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում՝ 1964-1985 թվականներին:

Անատոլի Սլիվկո
Ի ծնե անունԱնատոլի Սլիվկո Եմելյանի
Մականուն«Փորաթափ ջոկատավար»[1][2], «Վաստակավոր տանջող»
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 28, 1938(1938-12-28) (85 տարեկան)
Ծննդավայրքաղաք Իզբերբաշ, Դաղստանի ԱԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվսեպտեմբերի 16, 1989(1989-09-16)
Մահվան վայրՆովոչերկասկ
Մահվան պատճառԳնդակահարում
Պատիժմահապատիժ
Սպանություն
Զոհերի թիվ7
Սպանության շրջան1964—1985
Սպանության հիմնական տարածքՆևիննոմիսկ
Սպանության եղանակԽեղդում
ԴրդապատճառՍեքսուալ, հաճույքի ստացում տանջանքներ պատճառելուց և սպանելուց
Ձերբակալության ամսաթիվ1985 թվականի դեկտեմբերի 28

Կենսագրություն

Մեծ հակումներ չի ունեցել հակառակ սեռի նկատմամբ, չնայած հանդիպել է աղջիկների հետ: Նևիննոմիսկում աշխատանքի է անցնում «Азот» ձեռնարկությունում, որտեղ զբաղվում էր երիտասարդների հետ աշխատաքներով, կազմակերպել է «ЧЕРГИД» (կրճատվել է «Через реки, горы и долины» (Գետերով, սարերով և հովիտներով) արատհայտությունից) տուրիստական ակումբը, անդամակցել է ԽՄԿԿ-ին: Ամուսնացել է, ուներ երկու երեխա, բայց չնայած դրան կնոջը շատ քիչ էր ուշադրություն դարձնում: Պիոներական ճամբարներում եղել է ջոկատավար: Զբաղվում էր սիրողական ֆոտո- և կինոնկարահանումներով: Բացի ԽՄԿԿ-ին անդամակցելուց, եղել է ՌԽՖՍՀ-ի վաստակավոր ուսուցիչ (1977), կոմունիստական աշխատանքների առաջավոր աշխատավոր, Նևիննոմիսկի քաղաքային խորհրդի պատգամավոր, լեռնային զբոսաշրջության սպորտի վարպետ:

Սպանություններ

1961 թվականին ավտովթարի ականատես է եղել, որի ժամանակ արբած մոտոցիկլիստը վթարի էր ենթարկել պիոներների շարասյունի՝ նրանցից մեկին ծանր վնասվածքներ հասցնելով: Պիոները տեղում մահացել է: Այդ ընթացքում Սլիվկոն ունեցել է սեռական գրգռվածություն, որը հետագայում կրկնվելու հակումներ ուներ՝ հիշելով իրադարձության առանձին դետալներ:

Զոհերին փնտրում էր (մեծամասամբ անապահով ընտանիքի տղաները) մանկական տուրիստական ակումբի անդամների միջև, որը ինքն էր ղեկավարում: Տիրապետելով մանկական հոգեբանության ինտուիտիվ գիտելիքներին՝ նրանց արագ իր կամքին էր ենթարկում՝ ներգրավելով «արկածային ֆիլմերի» նկարահանումների մեջ, որոնք կապված էին ինչպես նմանակումների, այնպես էլ բռնությունների հետ, սպառնում էր զանցանքների համար հեռացնել ակումբից, որոնք առաջարկում էր ուղղել «գաղտնի փորձարկումներում» մասնակցելով, նրանց համար գնում էր սնունդ և հագուստ, առաջարկում էր գումար (այդ թվում նաև արտասահմանյան արժույթ): Ընդհանուր հաշվով Սլիվկոյի փորձարկումներին, որոնք ամեն անգամ դառնում էին ավելի դաժան և վտանգավոր, մասնակցել են ակումբի 43 անդամները: Մոլագարը տղաներին հագցնում էր պիոներական համազգեստ, ձգում էր պարանների վրա, կախում ծառից, հետևում տանջանքներին և ջղակծկումներին, ինչից հետո անցկացնում էր վերակենդանացման միջոցառումներ: Ողջ մնացած զոհերը կա՛մ չէին հիշում կատարվածը, կա՛մ վախենում էին դրա մասին խոսել; Իսկ այն երեխաները, ովքեր պատմում էին ամենի մասին՝ ոչ ոք չէր հավատում:

Սլիվկոյի «թուլությունների» արդյունքում, որին նա աստիճանաբար ավելի հանդուրժողաբար էր մոտենում՝ ընդհանուր հաշվով սպանվել է մինչև 16 տարեկան 7 տղաներ: Սպանությունները և դրանց հետևող դիակների մասնատումը նկարահանում էր կինոժապավենի վրա, պահում էր օրագիր: Այդ նյութերը ծառայեցին որպես ուղղակի հանցանշաններ՝ մոլագարի դեմ: Տառապում էր պիրոմանիայով և կոշիկների նկատմամբ պաթոլոգիկ ֆետիշիզմով՝ հալեցնում կամ այրում էր իր կողմից սպանված երեխաների կոշիկները:

Ձերբակալում և մահապատիժ

Չնայած տուրիստական ակումբի դաստիարակների ցուցմունքներին՝ երեխաների անհետացման հետքննությունը, ովքեր գնացել էին «ֆիլմի նկարահանումների», տևեց տասը տարի: Մոլագարը ձերբակալվել է միայն 1985 թվականի դեկտեմբերի 28-ին՝ դատախազ Տամարա Լանգուևայի պահանջով[3]: 1986 թվականի հունվար և փետրվար ամիսների ընթացքում Սլիվկոն խոստովանել է բոլոր սպանությունների վերաբերյալ: Հետաքնությունը երկար չտվեց, քանի որ լուսանկարները և ֆիլմերը, որպես հանցանշան բավարար էին: Սլիվկոյի դատը կայացել է 1986 թվականի հունիսին: Դատրանի որոշմամբ դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել է 1989 թվականին՝ Նովոչերկասկի բանտում: Մահապատժից մի քանի ժամ առաջ կոնսուլտացիա է տվել քննիչ Իսսա Կոստոևին՝ այլ սերիական մարդասպան Անդրեյ Չիկատիլոյի գործի վերաբերյալ: Իհարկե նա ոչնչով չօգնեց, քանի որ նրա բոլոր խորհուրդները սխալ դուրս եկան[4]:

Հանրային մշակույթում

2016 թվականի հոկտեմբերի 24-ին թողարկվել է Կիրիլ Օվսյանկինի «Желаю поскорее сбыться твоему смертному приговору» ալբոմը, որի ստեղծագործություններից մեկը՝ «7из40», նվիրված է Անատոլի Սլիվկոյի գոծին[5]: Սլիվկոյի գործի մասին նաև նկարահանվել են մի շարք դոկումենտալ ֆիլմեր.

  • «Փոխակերպուկի օրագիրը»՝ «Քրեական Ռուսաստան» շարքից:
  • ТВ МВД — «Վատ մարդիկ»
  • Ախտորոշումը մոլոգար (2004):
  • «Մահվան պարը»՝ «Մահվանը հաղթածները» շարքից:
  • «Վաստակավոր տանջող»՝ «Քրեական պատմություներ» շարքից:
  • «Բոլորի հետ միայնակ» ծրագիրը 2 մասով թողարկել է Սլիվկոյի մասին հաղորդում;

Գեղարվեստական ֆիլմեր

  • Սլիվկոն բազմիցս հիշատակվում է ռուսական բազմասերիաներոց «Մարդասպանի պրոֆիլը» բազմասերիանոց հեռուստաֆիլմում:
  • Ռուսական «Մեթոդ» բազմասերիանոց հեռուստաֆիլմ: 4-րդ սերիան հիմնված է Սլիվկոյի հանցագործությունների հիման, գործողությունները կենտրոնացված են «Романтик» տուրիստական ակումբի շուրջ: Այդպիսի անվանումով ակումբ ժամանակին ղեկավարում նաև Սլիվկոն:

Ծանոթագրություն

  1. «Вожатый-Потрошитель»: что сделал заслуженный учитель Анатолий Сливко
  2. «Вожатый-потрошитель»: ужасы по-настоящему
  3. «Наедине со всеми. Дело Сливко». Наедине со всеми. Первый Канал. 29 октября 2013 года.
  4. Масалов, 2007, էջ 221
  5. «7 из 40». Genius.com. Վերցված է 2018-10-26-ին.

Գրականություն

  • Ա. Մասալով, Ամենահայտնի մոլագարները, Դոնի Ռոստով, «Феникс», 2007 — 256, էջեր 256 — 256 էջ, ISBN 978-5-222-11044-7։

Արտաքին հղումներ