«Հովհաննես Քաջազնունի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Կյանքի վերջին տարիները ==
1923թ. ապրիլի 7-ից մինչև մայիսի 19-ը Վիեննայում գումարվում է ՀՅԴ արտասահմանյան մարմինների արտակարգ խորհրդաժողովը (կոնֆերանս): Խորհրդաժողով հրավիրվում է և Հ.Քաջազնունին, սակայն վերջին պահին նա հրաժարվում է մասնակցել և իր զեկուցումը, որը վերնագրված էր «Հ.Յ.Դաշնակցությունը անելիք չունի» ուղարկում է փոստով: 1923թ. հուլիսին Հ.Քաջազնունին իր զեկույցը կուսակցական շարքային ընկերներին ավելի մատչելի դարձնելու նպատակով հրապարակում է առանձին գրքույկով, ինչը մեծ աղմուկ է բարձրացնում թե' ՀՅԴ կուսակցության մեջ և թե' Սփյուռքի գաղութներում: Նույն թվի օգոստոսի 15-ին Հ.Քաջազնունին նամակ է գրում Կարպատների մեկուսի կոմիտեին (ՀՅԴ կուսակցության այն շրջանի ղեկավարությանը, որի մեջ գտնվում էր Հ.Քաջազնունին,-Հ.Մ.), որով հայտնում է, որ դուրս է գալիս ՀՅԴ կուսակցության շարքերից: Այնուհետև Հ.Քաջազնունին 1924թ. մարտի 15-ին դիմում է Բեռլինի խորհրդային իշխանության ներկայացուցչության Անդրկովկասյան Խորհրդային Հանրապետությունների առևտրական ներկայացուցչին` խնդրելով թույլտվություն տալ վերադառնալ Խորհրդային Հայաստան: 1924թ. սեպտեմբերի 25-ին Անդրերկրկոմի խնդրանքով և Ալ. Մյասնիկյանի զեկուցումով ՀամԿ(բ)Կ կետկոմի քաղբյուրոն թույլտվություն տվեց և վերադարձի որոշում ընդունեց Հ.Քաջազնունու համար: 1924թ. դեկտեմբերի վերջերին Հ.Քաջազնունին հասնում է Բաթում, որտեղից անցնում է Թիֆլիս, իսկ 1925թ. հունվարի 19-ին նա արդեն Երևանում էր: Եվ իրապես մեծ հույսերով ու նպատակներով Հ. Քաջազնունին վերադարձավ Երևան:
Քաջազնունին Հայաստան է վերադարձել [[1924]] թվականին։ «Խորհրդային Հայաստան» թերթին տված հարցազրույցում նա նշել է.
<blockquote style="background:#f1f1f1; padding:10px;">''Սովետական Հայաստան գալու իմ նպատակը աշխատանքն է։ Ես ունեմ մեծ ցանկություն աշխատելու իմ մասնագիտական ոլորտում Հայաստանում։''</blockquote>Հետագա տարիներին դասավանդել է [[Երևանի պետական համալսարան]]ում։ Համալսարանում նա դասավանդում էր Ճարտարապետական պլանավորում առարկան։ Նա հանդիսացել է նաև Պետնախագիծ ինստիտուտի տեխնիկական խորհրդի անդամ։ Նրա նախագծով ու անմիջական հսկողության ներքո կառուցվել են բամբակի գործարաններ Երևանում ու Սարդարապատում, ինչպես նաև ձեթի ու օճառի գործարաններ Երևանում՝ իրենց հարակից շինություններով, ինչպես նաև բնակելի թաղամասեր աշխատողների համար։ Դրանք դարձան Սովետական Հայաստանում առաջին արդյունաբերական շինությունները<ref name="hayazg"/>։
 
Պատանեկան խանդավառությամբ նա անցավ գործի` իր մասնագիտական գիտելիքները ի նպաստ դնելու հանուն նոր Հայաստանի կերտմանը: Այդ տարիներին Հայաստանում ընթանում էին մեծ ծավալի շինարարական աշխատանքներ, և ճարտարապետների խիստ կարիք էր զգացվում: Եվ Քաջազնունու բարձր պրոֆեսոնալիզմը և խորը գիտելիքները մեծ դեր խաղացին երիտասարդ Հանրապետության հասարակական և ճարտարապետական կյանքում: 1925թ. Հ.Քաջազնունին, գալով Երևան, ընտրվում է ՀՍՍՀ Պետպլանին կից Տեխնիկական խորհրդի անդամ և կարճաժամկետ ծառայությունից հետո մարտի սկզբից ստանձնում Հայբամբակկոմիտեի շինարարական բաժանմունքի վարիչի պաշտոնը, որը զբաղեցնում է մինչև 1927թ. մարտ ամիսը: Լինելով բարձրակարգ ճարտարապետ` նա հաճախ էր հրավիրվում տարբեր հանձնաժողովների աշխատանքներին և տալիս նախագծերի եզրակացություններ: 1926թ. Հ.Քաջազնունին մասնակցում է կառուցվելիք ժողտան (օպերայի և բալետի շենքի) հայտարարված մրցույթին (նախագիծը, ցավոք, չի պահպանվել,-Հ.Մ.): 1927-29թթ. Քաջազնունու նախագծերով և նրա անմիջական ղեկավարությամբ Երևանում և Սարդարապատում կառուցվեցին բամբակամշակման գործարաններ (չեն պահպանվել,-Հ.Մ.), նույն թվականներին կառուցում է ձեթ-օճառի գործարանը Երևանում` իր բոլոր օժանդակ կառույցներով, բնակելի ավան աշխատողների համար:
[[1926]] թ. Քաջազնունին մասնակցել է [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն|Օպերայի և բալետի թատրոնի շենքի]] մրցույթին, սակայն նախագիծը չի պահպանվել։ Նույն թվականին Լենինականում ուժեղ երկրաշարժից հետո Քաջազնունին մի շարք նորակառույց շենքերի հեղինակ է դառնում<ref name="hayazg"/>։ [[1928]] թ-ին մասնակցել է շինարարական կառույցների ռուս-հայերեն բառարանի ստեղծմանը, որը բաղկացած է եղել 7560 տերմիններից։
 
Դրանք կառուցվեցին «Գրախտ» ընկերության կողմից և դարձան Խորհրդային Հայաստանի առաջին արդյունաբերական շինությունները: Իսկ բնակելի ավանի շինարարությունը գործարանի տարածքի մոտ Հայաստանում առաջին փորձերից է: Այն հետապնդում է որոշակի նպատա` աշխատողների բնակեցման շրջանները անմիջականորեն աշխատավայրին մոտեցնելը: Այդ միտումը բնորոշ է 20-ական թվականների հայկական ճարտարապետությանը:
[[1930]] թ-ին Քաջազնունին միանում է նորաստեղծ Ճարտարապետության ու շինարարության ինստիտուտը ու Լուսավորության Ժողկոմի կողմից նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում։
 
1926թ. Գյումրու սարսափելի երկրաշարժից հետո Հ.Քաջազնունին մշտապես գտնվել է այնտեղ, ուսումնասիրել քանդված տների բնույթը, առաջարկել շենքերը ճիշտ կառուցելու ուղիներ: 1927թ. հանդես է եկել զեկույցով Լենինականում իրականացվող վերականգնողական շինարարական աշխատանքների բնույթի վերաբերյալ: Հետագայում 1935թ. Հ.Քաջազնունին Լենինականում նախկին Բուլվարնայա (Կիրովի) և 27-րդ փողոցների խաչմերուկում կառուցում է բնակելի նոր շենք: Այս կառույցը մինչև օրս կանգուն է և դիմակայել է անգամ 1988թ. ավերիչ երկրաշարժը, համարվում է Հ.Քաջազնունու լավագույն գործերից մեկը:
[[1935]] թ-ին Բուլվարնայա ու 27-րդ փողոցի խաչմերուկում նա կառուցում է շենք, որը դառնում է Լենինականի ներդաշնակ մաս, ու 1988 թ. երկրաշարժից հետո մնում է կանգուն<ref name="hayazg" />։
 
1927թ. մարտից Հ.Քաջազնունին աշխատել է շինարարական նախագծերի հսկողության ոլորտում, սկզբում` Տնտխորհրդին կից Շինարարա-տեխնիկական կոմիտեում, ապա Պետպլանին ԷԿՕՍՕ-ին կից Շինարարա-տեխնիկական կոմիտեի նախագահի տեղակալ (մինչև 1931թ.): 1932-37թթ. եղել է ՀՍՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմիսարիատի խորհրդի գիտ. քարտուղարը:
[[1930-ականների բռնաճնշում|Ստալինյան բռնաճնշումների]] տարիներին՝ [[1937]] թ-ին նա ձերբակալվել է ու 1938-ի հունվարի 15-ին (այլ տվյալներով՝ 1937-ի դեկտեմբերի 29-ին) մահացել բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից, այլապես պիտի գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը<ref>[http://www.aniarc.am/2017/12/29/kajaznuni-february-1-1868/ Հովհաննես Քաջազնունի. կյանքը, գործունեությունը, ընտանիքը]</ref>։ Իր անձնական արխիվը՝ բոլոր նախագծերով ու էսքիզներով, առգրավվել է և անհետ կորել։ Հետմահու արդարացվել է՝ 1955 թվականին։
 
Միաժամանակ Հ.Քաջազնունին ակտիվորեն մասնակցում է հասարակական գործունեությանը: Հայաստանի Տեխնիկական ընկերության նախագահության անդամ էր, ապա` նախագահ: 1928թ. Հ.Աճառյանի, Գ.Հակոբյանի, Ա.Տերյանի հետ համահեղինակությամբ Հ. Քաջազնունին իր տեխնիկական և գրական գիտելիքների մեծ պաշարով մասնակցում է «Շինարարական կառույցների ռուս-հայերեն բառարանի» ստեղծմանը: Այդ բառարանը բաղկացած էր 7560 բառ-հոդվածներից: 1929թ. նոյեմբորի 1-ից «Կորչի անգրագիտությունը» ընկերության անդամ էր:
Որոշ տվյալների համաձայն, Քաջազնունին թաղվել է Կոզերնի գերեզմանոցում: Սակայն գերեզմանատան քանդման հետևանքով, նրա աճյունը անհայտ կորել է: Քաջազնունու դուստր Մարգարիտի ջանքերով Թոխմախի գերեզմանոցում կանգնեցվել է սիմվոլիկ շիրմաքար:
 
1926թ. աշնանից մինչև 1931թ. գարունը Հ.Քաջազնունին դասավանդում է Երևանի համալսարանի նոր կազմակերպված տեխնիկական ֆակուլտետում (շինարարական արվեստ), ապա շինարարական ինստիտուտում (ճարտարապետական նախագծում) առարկաները: 1930թ. փետրվարի 9-ին ՀՍՍՀ Լուսժողկոմատի կոլեգիայի որոշմամբ Հ.Քաջազնունու շնորհում են պրոֆեսորի գիտական կոչումը:
 
1930թ. Հ.Քաջազնունին կառուցում է Ապարանի շրջխորհրդի երկհարկանի շենքը, որի ծավալի մեջ ընդգրկված են նաև ճաշարան և հյուրանոցը, իսկ 1936թ. մարտի 8-ին նա «Աշխատանքային պայմանագիր» (Трудовое соглашение) է կնքում Բերիայի անվան Բարձրագույն կոմունիստական գյուղատնտեսական դպրոցի տնօրեն Ս.Խաչատրյանի հետ, որով պարտավորվում է վերանախագծել և շարունակել այդ շինության կենտրոնական մասի և աջ թևի կառուցումը: Այդ շենքը այժմյան Տերյան փողոցում գտնվող պոլիտեխնիկական ինստիտուտի այժմյան ռեկտորատն է, որի առաջին նախագծային և շինարարական աշխատանքները սկսվել էին Ա. Թամանյանի հանձրարությամբ: Ըստ ճարտարապետ Լ.Դոլուխանյանի` այդ շենքի վերաբերյալ, բացի հիշյալ «Աշխատանքային պայմանագրից», որևէ փաստաթուղթ չի պահպանվել, և հեղինակի հարցը մտորումների տեղիք է տալիս: Հասցրե՞լ է, արդյոք, Քաջազնունին իրականացնել այդ պայմանագիրը, մնացել է անհայտ:
 
Միաժամանակ պետք է նշել, որ Հ.Քաջազնունու կյանքը Խորհրդային Հայաստանում այնքան էլ հեշտ չի անցել: Հայրենիքում նա մշտապես գտնվել է ՆԿՎԴ-ի գործակալների մշտական հսկողության տակ, ենթարկվել զանազան ճնշումների, հասարակության կողմից հաճախ մեղադրվել իր լոյալության համար` պիտակավորվելով որպես «ծպտված հեղափոխական և սաբոտաժնիկ»:
 
1930թ. Հ.Քաջազնունին Խորհրդային Հայաստանի 10-ամյակին նվիրված մի հոդված է պատրաստվում տպագրել (որն այդպես էլ չի տպագրվում), սակայն այս հոդվածը մեծ աղմուկ է բարձրացնում ուսանողության շրջանում, որոնք, ծանոթանալով հոդվածի բովանդակությանը, Հայաստանի ինժեներ-տեխնիկների և գյուղատնտեսական մասնագետների համագումարում դիտարկում են օտար գաղափարախոսության առկայություն Հ.Քաջազնունու հոդվածի բովանդակության մեջ և ընդունում պարսավանքի բանաձև: Այդ համագումարում ելույթ է ունենում ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1-ին քարտուղար Ա.Խանջյանը: «Խորհրդային Հայաստան» թերթը անդրադառնում է այդ համագումարի և Ա.Խանջյանի ճառին: Իր խոսքում Ա. Խանջյանը, անդրադառնալով Հ.Քաջազնունուն, մասնավորապես ասում է. «…Քաղաքացի Քաջազնունին, չնայած իր ծերունի հասակին, երիտասարդի պես ոգևորվում է մեր շինարարությամբ, մեր կուլտուրական վերելքով: Սակայն նա և նրա նմանները չեն ուզում կամ չեն կարողանում հաշտվել այդ շինարարության սոցալիստական իմաստի ու բովանդակության հետ, շարունակելով զարդարված մնալ սոսկ լոյալության փետուրներով»:
 
1931թ. աշնանը Հ.Քաջազնունին, չդիմանալով այդ աննախադեպ քննադատությանը ու ճնշմանը, դուրս է գալիս Շինարարական ինստիտուտից և այլևս գիտա-կրթական գործունեությամբ չի զբաղվում: Հետաքրքրական է, որ, ականատեսների վկայությամբ, Հ.Քաջազնունին հանդիպում է խնդրում ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ՝ Սահակ Տեր-Գաբրիելյանի հետ և բողոքում, որ իրեն մեղադրում են որպես հակահեղափոխական, «ծպտված դաշնակցական, սաբոտաժնիկ», և անգամ Չեկան ստիպում է մամուլի մեջ Դաշնակցությանը վարկաբեկող հոդվածներ գրել, սակայն նա մերժում է` պատճառաբանելով, որ Դաշնակցության մասին իր ասելիքն արդեն ասել է արտասահմանում և անգամ խնդրում, որ եթե իր ներկայությունը անբաղձալի է և վնասակար է Հայրենիքում, կա'մ թույլ տալ վերադառնալ արտասահման, կամ աքսորել Սիբիր:
 
Իհարկե, Սահակ Տեր-Գաբրիելյանը չէր կարող թույլ տալ Քաջազնունուն` արտասահման վերադառնալ, բայց խոստանում է, որ նման ելույթներ Քաջազնունու հանդեպ այլևս չեն լինի: Այս խոսակցությունից հետո Սահակ Տեր-Գաբրիելյանը ափսոսանքով ասում է. « Մեր այս յիմար լրբերը փոխանակ գնահատելու եւ օգտըւելու այս մեծ մարդուց եւ հայրենասէրից, իրենց ելոյթներով ցոյց են տալիս միայն իրենց տգիտութիւնն ու հոգու փոքրութիւնը»:
 
Բնականաբար, Քաջազնունին, ներքուստ վերաիմաստավորելով իր վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ, ընդունում է, որ սխալվել է, և այդ մասին խոստովանում է իր դստերը՝ Մարգարիտային: 1950թ. Մարգո Քաջազնունին պատմաբան Դ.Մուրադյանի հետ ունեցած իր անկեղծ զրույցում վկայել է. «Երբ 1936թվին՝ Աղասի Խանջյանի սպանությունից հետո, սկսվեցին զանգվածային բանտարկությունները, հայրս խիստ շփոթվել էր և տխուր էր: Նա հավատացած էր, որ իրեն ևս կբանտարկեն: Մտերիմ ընկերներն ասում էին, որ ճպետք էր գար Հայաստան, բայց հայրս պատասխանում էր՝ պետք է գայի, բայց այդ գիրքը չպետք է գրեի: Նա ասում էր՝ ես խիստ զղջում եմ: Խոսակցության վերջում Մարգո Քաջազնունին ավելացրեց. «Հայրս շատ էր ափսոսում, որ գրել է այդ գիրքը»:
 
Վերը հիշատակված Հ.Քաջազնունու մեղադրական գործի եզրակացության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1931թ. Հ.Քաջազնունու և մի խումբ մարդկանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն, անտնտեսվարության մեղադրանքով, սակայն, հանցակազմ չգտնելով, 1931թ. փետրվարի 26-ի որոշումով այդ գործը կարճվում է:
 
1937թ. որոշակի դադարից հետո Խորհրդային ՆԿՎԴ-ն չէր կարող աննկատ թողնել Հ.Քաջազնունուն: 1937թ. հուլիսի վերջերին Հ.Քաջազնունին հանգստանում էր Ստեփանավանում և իր աղջկան` Մարգարիտային ուղղված նամակում հիշատակում է, որ մտադիր է մնալ այնտեղ մինչև օգոստոսի 6-ը, սակայն Հ.Քաջազնունու վիճակված չէր երկար հանգստանալ, քանի որ հուլիսի 28-ին ՆԳ Ժողկոմիսար Խ.Մուղդուսու ստորագրությամբ տրվում է օրդեր թիվ 6/41 Հ.Քաջազնունու բնակարանը խուզարկելու և ձերբակալելու վերաբերյալ: Հուլիսի 29-ին նա Ստեփանավանում ձերբակալվում է ՀՍՍՀ ՆԿՎԴ-ի կողմից:
 
Հետաքրքրական է, որ Հ.Քաջազնունու ձերբակալելու և մեղադրանք ներկայացնելու հիմք հանդիսացել է նրա որդի Կարեն Քաջազնունու ցուցմունք-մատնագիրը, որում նա հայտնում է, որ իր հայրը` Հովհաննես Քաջազնունին, համոզված դաշնակցական է, «կատարյալ բուրժուա», «խորհրդային կառավարության թշնամի», բացի դա` ձերբակալելու հիմք են եղել որոշ օպերատիվ տվյալներ: Ժամանակակիցները, որոնք եղել են Չեկայի նկուղներում և տեսել են Հ. Քաջազնունուն ու հետագայում հրաշքով կարողացել դուրս գալ Խորհրդային կայսրության սահմաններից, պատմել են, որ Հ.Քաջազնունին բանտարկված է եղել թիվ 17 խցում և մեղադրվել «լրտեսության» մեջ, իբր «գողացել և օտար պետության է տրամադրել ինչ-որ գծագրեր»: Եվ որպեսզի ստիպեն նրան խոստովանել իր արարքը, Քաջազնունուն ենթարկել են զանազան կտտանքների և կուրացրել 3500 մոմանոց էլեկտրական լամպերի միջոցով:
 
Իհարկե, դժվար է ասել` որքանով են իրականությանը համապատասխանում ժամանակակիցների պատմածները, սակայն դրանք հեռու չեն իրականությունից, և բոլշևիկները ընդունակ էին կտտանքների միջոցով ստանալ իրենց ուզած ցուցմունքը: Իրականությունն այն է, որ Հ. Քաջազնունու մեղադրական գործում միակ հարցաքննությունը կատարվել է 1937թ. նոյեմբերի 16-ին: Հարցաքննության ժամանակ Հ.Քաջազնունին չի հերքել, որ ինքը մինչև խորհրդային կարգերի հաստատումը վարել է ակտիվ դաշնակցական գործունեություն, բայց միաժամանակ նշել է, որ Խորհրդային Հայաստան վերադառնալուց հետո հակապետական գործունեությամբ չի զբաղվել: Ընդ որում` առաջադրված մեղադրանքներում Քաջազնունին իրեն մեղավոր չի ճանաչել։
 
Ա Հ. Քաջազնունու մեղադրական գործը 2016թ. հայտնաբերել է հայտնի պատմաբան Արարատ Հակոբյանը և տպագրել «Վեմ» ամսագրի 2016 և 2017թթ. համարներում: Իր հոդվածներում ուսումնասիրելով ողջ արխիվային գործը` պատմաբան Ա. Հակոբյանը գրում է. «Եռյակը 1937 թ. դեկտեմբերի 5-ին մեղադրյալ Հ. Քաջազնունու հանդեպ կայացրել է գնդակահարության դատավճիռ՝ անձնական գույքի բռնագրավմամբ։ Առողջական խնդիրների պատճառով նա պառկած է եղել Երևանի բանտային հիվանդանոցում։ Սակայն նախկին վարչապետի առողջական վիճակի հետագա սրացումը (պաշտոնական վարկածով՝ ծերունական թուլություն, տուբերկուլյոզ և գրիպ) հանգեցնում է նրան, որ նա մահանում է բանտային հիվանդանոցում 1938 թ. հունվարի 15-ին, 70 տարեկան հասակումե ։ հազարավոր այլ բռնադատվածների հարազատների նման իր հորը արդարացնելու նպատակով Մարգո Քաջազնունին 1955 թ. հունիսի 22-ին ընդարձակ, հիմնավորումներով լի դիմում-հայց է ուղղել Հայկ. ՍՍՌ ՊԱԿ-ի նախագահ Գ. Բադամյանցին, սակայն այն մերժվեց: Արդարացման հարցը հետաձգվեց, և ի վերջո խնդիրը լուծվեց միայն ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո։ Անկախ Հայաստանի դատախազությունը, ուսումնասիրելով Հ. Քաջազնունու քր. ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանը 1992 թ. դեկտեմբերի 12-ի. «Որոշեց Հովհ. Քաջազնունու նկատմամբ քր. գործը կարճել հանցակազմի բացակայության պատճառով, նրան համարել արդարացված և ռեաբիլիտացված»։
 
Մինչև 1990-ական թվերը թե´Մարգարիտային և թե´ հանրությանը անհայտ էր, թե որտեղ է ամփոփված Հ. Քաջազնունու աճյունը: Քաջազնունու մարմինը ամփոփված է եղել ներկայիս ժամացույցի գործարանի տարածքում գտնվող «Կոզեր» կոչվող գերեզմանատանը, սակայն այդ տարածքում ժամացույցի գործարան և դպրոցի շենք կառուցելու նպատակով հողին է հավասարեցվում ողջ գերեզմանատունը, իսկ Հ. Քաջազնունու և մյուս երևելի մարդկանց աճյունները անհետ կորչում են: Հոր հիշատակը վառ պահելու նպատակով Մարգարիտա Քաջազնունին «Թոխմախյան լճի» գերեզմանատանը Հովհաննես Քաջազնունու անունով հիշատակաքար է կանգնեցնում:
== Ընտանիք ==
Հովհաննես Քաջազնունին ամուսնացել է Սաթենիկ Միրիմանյանի հետ 1889 թվականի ամռանը ՝ անկախ այն փաստից, որ Սաթենիկի հայրը ծայր աստիճան դեմ էր իրենց ամուսնությանը։<ref name="nakhsh">[http://nakhshkaryan.blogspot.com/2014/05/blog-post_4.html#.VF0lVtYf_bw ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. Հովհաննես Քաջազնունի]</ref>
Անանուն մասնակից