«Լայպցիգի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

 
Գեներալ [[Ֆրիդրիխ ֆոն Կլեյստ|Կլեյստ]]ը, շարժվելով Պլայսեի երկայնքով, հարձակվեց մարշալներ [[Յուզեֆ Պոնյատովսկի|Պոնյատովսկիշու]] և [[Պիեռ Օժերու|Օժերու]]յի վրա Մարկլեբերգ գյուղի մոտ: Ավստրիացիները վերականգնեցին կամուրջը և գրավեցին դպրոցի շենքը և մեկ ֆերմա: Ֆրանսիացիները հակագրոհեցին` հետ մղելով ավստրիացիներին դպրոցից դեպի գետ: Ֆրանսիացիների գրոհը ֆերմայի վրա ավարտվեց մեծ կորուստներով ֆրանսիացիների և լեհերի կողմից: Ռուսական 14-րդ դիվիզիան սկսեց մի շարք շրջանցիկ գրոհներ, որը ստիպեց լեհերին հեռանալ Մարկլեբերգից: Մարշալ Պոնյատովսկին կանգնեցրեց նահանջը և ռուսների առաջխաղացումը: Պոնյատովսկին սկսեց հրետանիով և հեծելազորով ճնշել պրուսական 12-րդ բրիգադին, մինչև նրանց օգնության հասան ռուս հուսարները: Մարշալ Պոնյատովսկին վերանվաճեց Մարկլեբերգը, սակայն հետ մղվեց երկու պրուսական գումարտակների կողմից: Ավստրիացիները դրանից հետո դիրքավորվեցին Մարկլեբերգում և դուրս մղեցին լեհերին ու ֆրանսիացիներին տարածքից շրջանցիկ գրոհով<ref name=autogenerated2 />:
 
====Վաչաուի գործողություն====
Ռուսական II հետևակային կորպուսը պրուսական 9-րդ բրիգադի աջակցությամբ հարձակվեց Լայպցիգի մոտ գտնվող Վաչաու բնակավայրի ուղությամբ: Ռուսները առաջ անցան` չիմանալով, որ ֆրանսիացիները նրանց սպասում են: Ֆրանսիացիները անակնկալի բերեցին նրանց` խոցելով թևից: Պրուսացիները մտան Վաչաու` մտնելով փողոցային կռիվների մեջ: Ֆրանսիական հրետանին դուրս մղեց պրուսացիներին Վաչաուից և վերադարձրեցին գյուղը{{sfn|Chandler|1966|p=927}}<ref name=autogenerated2 /><ref>William Cathcart (first edition 1850) ''[https://books.google.com/books?id=aO4aAAAAYAAJ Commentaries on the War in Russia and Germany in 1812 and 1813]'', London: J. Murray. Reissue: Demi-Solde Press, {{ISBN|1-891717-14-6}}.</ref>:
 
== Ծանոթագրություններ ==