«Հովհաննես Քաջազնունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Բաթումի → Բաթում
Տող 220.
[[1893]] - [[1895]] թթ. աշխատել է [[Բաքու|Բաքվում]]` Շրջանային Ճարտարապետական բաժնում որպես ինժեներ-ճարտարապետ։ Այդ շրջանում նա հայտնում է կնոջը ապագա կառուցվելիք եկեղեցու նախագծի մասին։ [[1895]] - [[1897]] թթ աշխատել է [[Բաթում]]ում` որպես ճարտարապետ, իսկ [[1897]] - [[1899]] թթ. [[Թբիլիսի]]ի քաղաքային կառավարությունում՝ որպես շրջանային ճարտարապետ։ Նա Թիֆլիսի Մեյդանի շրջանում կառուցել է չայխանայի շենք՝ իրանական ոճով<ref name="ourbaku"/>։
 
[[1899]] - [[1906]] թթ. [[Բաքու|Բաքվի]] նավթ արդյունահանողների կոնգրեսի խորհրդում աշխատել է որպես ավագ ճարտարապետ։ Նա ակտիվ համագործակցել է տեղական նավթ արդյունահանողներիւ հետ։ Բաքվում նախագծել է հիվանդանոց, բնակելի շենքերի նախագծեր,<ref>Edmond Tigranyan - «Activity of Armenian architects in South Caucasus» - ISBN 99930-0-001-2</ref>, հյուրանոցներ Բալախանի շրջանում<ref name="hayazg"/>։[[Պատկեր:Budagovsky armenian temple in Baku2.jpg|200px|աջից]]
 
===Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի շինարարություն===
[[Պատկեր:Budagovsky armenian temple in Baku2.jpg|200px|աջից]]
Մեծահարուստ Բուդաղյանի կտակած միջոցներով Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցի կառուցելու համար [[1898]] թ-ին Պետերբուրգի ճարտարապետների կայսերական ընկերությունը հայտարարում է մրցույթ։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1906 թ-ի սեպտեմբերի 6-ին։ [[1907]] թ-ի [[փետրվարի 28]]-ին մրցույթին ներկայացվեցին հինգ նախագծեր, որոնցից մեկն էլ Հովհաննես Քաջազնունու նախագիծն էր։ [[Հունիսի 4]]-ին ստացվեց ժյուրիի պատասխանը, որի համաձայն հաղթող էր ճանաչվում [[Գաբրիել Տեր-Միքայելյան]]ի նախագիծը, իսկ երկրորդ տեղում էր ճարտարապետ Պետրովսկու նախագիծը։ Սակայն Բուդաղյանի ժառանգները դժգոհ մնացին արդյունքից ու հունիսի 7-ին պատվերը տվեցին Քաջազնունուն։ [[Օգոստոսի 2]]-ին նա սկսեց եկեղեցու շինարարական աշխատանքները։ Շինարարությանը հետևում էր շինհրապարակում կառուցված փայտե տնակից։ Եկեղեցու կառուցման բյուջեն, ըստ նախնական նախագծի, կազմել է 300 հազար ռուբլի, սակայն ժառանգված գումարը ընդամենը 200 հազար էր, այդ պատճառով Քաջազնունին կատարել է որոշ փոփոխություններ, մասնավորապես եկեղեցու տարողունակությունը պակասեցրել է 1500 մարդուց՝ 1000-ի։
 
Հակադաշնակցական քրեական հետապնդումների պատճառով, 1911 թ. Քաջազնունին ստիպված է լինում մեկնել երկրից, չկարողանալով հսկել եկեղեցու շինարարությունը անձամբ։ Նրա բացակայության ընթացքում շինարարությանը հետևում և ավարտին է հասցնում ճարտարապետ [[Նիկողայոս Բաև]]ը։
[[Պատկեր:2014_Prowincja_Szirak,_Giumri,_Budynek_na_ulicy_Ryżkowa_(02).jpg|alt=|մինի|[[Շիրակի թեմ|Շիրակի թեմի]] առաջնորդարանի շենքը, 2014 թվական]]
 
Եկեղեցին աչքի էր ընկնում կոթողայնությամբ։ Ականատեսները վկայում են, որ դա Բաքվի ամենագեղեցիկ շենքն էր, հիացնում էր ներքին ու արտաքին շքեղությամբ՝ վարպետորեն նկարված ճարտարապետական դրվագներով։ Քաջազնունու եկեղեցու ճարտարապետությունը կարելի է դիտել որպես հայ ազգային ոճի նոր, յուրովի մեկնաբանում, և եթե կարելի է այդպես բնութագրել՝ «Նոր հայկական գոթիկա»։ Եկեղեցու հիմքում պահպանելով կենտրոնագմբեթ, հավասարակողմ խաչի հայեցակարգը, գլխավոր ծավալի չորս անկյունները ձևավորել է չորս պարագծով կորագիծ խորաններով, որով խախտել է հայկական եկեղեցաշինության հատակագծային հիմնական առանձնահատկությունը՝ կենտրոնագմբեթ համակարգի քառաթև պարզ և բնորոշ ծավալը։ Դրա հետ մեկտեղ՝ հետաքրքիր է լուծված զանգակատան տեղն ու դիրքը՝ ընդհանուր համայնապատկերում։ Այն եռաթռիչք կամարաշարով առաջ է բերված արևմտյան ճակատից։ ‎Որոշ առումով եկեղեցուն նման է նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։
 
[[Բաքու|Բաքվի]] [[Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար (Բաքու)|Սբ. Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարը]] 1930-ական թթ. սկզբին քանդվել է։ Նրա տեղում կառուցվել է կոնսերվատորիայի շենքը։
 
=== Շիրակի թեմի առաջնորդարանի շենք ===
Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին է 1930 թվականին նախագծել է [[Գյումրի|Գյումրու]] կենտրոնում գտնվող հայտնի «Լոդկա» շենքը (այժմ` [[Շիրակի թեմ#Շենք|Շիրակի թեմի առաջնորդարան]]), որը ներառված է [[Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Շիրակի մարզ)|Գյումրու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում]]։
 
== Գրականագիտական գործունեություն ==
Տող 238 ⟶ 239՝
 
== Կյանքի վերջին տարիները ==
Քաջազնունին Հայաստան է վերադարձել [[1924]] թ.։թվականին։ «Խորհրդային Հայաստան» թերթին տված հարցազրույցում նա նշել է.
<blockquote style="background:#f1f1f1; padding:10px;">''Սովետական Հայաստան գալու իմ նպատակը աշխատանքն է։ Ես ունեմ մեծ ցանկություն աշխատելու իմ մասնագիտական ոլորտում Հայաստանում։''</blockquote>Հետագա տարիներին դասավանդել է [[Երևանի պետական համալսարան]]ում։ Համալսարանում նա դասավանդում էր Ճարտարապետական պլանավորում առարկան։ Նա հանդիսացել է նաև Պետնախագիծ ինստիտուտի տեխնիկական խորհրդի անդամ։ Նրա նախագծով ու անմիջական հսկողության ներքո կառուցվել են բամբակի գործարաններ Երևանում ու Սարդարապատում, ինչպես նաև ձեթի ու օճառի գործարաններ Երևանում՝ իրենց հարակից շինություններով, ինչպես նաև բնակելի թաղամասեր աշխատողների համար։ Դրանք դարձան Սովետական Հայաստանում առաջին արդյունաբերական շինությունները<ref name="hayazg"/>։