«Հակաբիոտիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 87.
===Հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործում===
[[File:CDC Get Smart poster healthy adult.png|thumb|ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների "Եղիր խելամիտ" կարգախոսով պոստերը, որը նախատեսված է բժշկական հաստատությունների համար։ Պստերն իրազեկում է այն մասին, որ հակաբիոտիկները չեն գործում վիրուսային հիվանդությունների դեպքում]]
 
{{Main|Հակաբիոտիկների չարաշահում}}
 
''The ICU Book'' գրքում հակաբիոտիկների վերաբերյալ առաջին կանոնն է փորձել չօգտագործել դրանք, իսկ երկրորդը՝ չօգտագործել չափից շատ <ref name="Marino" />։ Հակաբիոտիկներով ոչ պատշաճ բուժումը և դրանց չարաշահումը նպաստում են հակաբիտիկների նկատմամբ կայունությամբ օժտված բակտերիաների զարգանալուն։ Հակաբիոտիկների ինքնուրույն, առանց մասնագետի ցուցումի կիրառումը դրանց ոչ ճիշտ օգտագործման օրինակ է <ref name="Larson2007" />։ Հաճախ շատ հակաբիոտիկներ օգտագործվում են այնպիսի ախտանշանների կամ հիվանդությունների դեպքում, որոնք չեն «արձագանքում» հակաբիոտիկներով բուժմանը կամ դրանք քայքայվում են առանց բուժելու։ Որոշ բակտերիալ վարակների ժամանակ ոչ ճիշտ ընտրված կամ կիսաօպտիմալ հակաբիոտիկներ են նշանակվում <ref name="pmid15993671" /><ref name="Larson2007" />։ Հակաբիոտիկների չարաշահումը, ինչպիսիք են պենիցիլինը և էրիթրոմիցինը, սկսած 1950 թվականից ասոցացվել է հակաբիոտիկների նկատմամբ կայունության հետ <ref name="voanews.com" /><ref name="Hawkey2008" />։ Հակաբիոտիկների լայնատարած օգտագործումը հիվանդանոցներում նույնպես ասոցացվում է բակտերիալ շտամների և տեսակների մոտ կայունության առաջացման հետ <ref name="Hawkey2008" />։