«Բիլալ Հասանի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ}} '''Բիլալ Հասանի''' ({{ԱԾ}}), ֆրանսիացի երգիչ և YouTube բլոգեր<ref>{{cite web|title=The Voice Kids :...»:
(Տարբերություն չկա)

15:02, 30 հունվարի 2019-ի տարբերակ

Բիլալ Հասանի (սեպտեմբերի 9, 1999(1999-09-09), Օրսե), ֆրանսիացի երգիչ և YouTube բլոգեր[1][2]: Նա «Roi» երգով Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում ներկայացնելու է Ֆրանսիան՝ «Destination Eurovision»-ի ֆինալային փուլում 200 միավոր գրանցելով:

Բիլալ Հասանի
Բնօրինակ անունֆր.՝ Bilal Hassani և արաբ․՝ بلال حسني‎‎
Ծնվել էսեպտեմբերի 9, 1999(1999-09-09) (24 տարեկան)
Օրսե
Երկիր Ֆրանսիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, յություբեր, երգերի հեղինակ և հեռուստատեսային պրոդյուսեր
Գործիքներդաշնամուր
ԼեյբլLow Wood
 Bilal Hassani Վիքիպահեստում

Կենսագրություն

Բիլալ Հասանին ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին, Փարիզում: Նրա մայրը ֆրանսուհի է, իսկ հայրը՝ Սինգապուրում ապրող մարոկկացի, ով արմատներով Կասաբլանկայից է: Ունի ավագ եղբայր՝ Տահան, ով ծնվել է 1995 թվականին:

2017 թվականին գրականության ոլորտում ստացել է բակալավրի աստիճան:

Ճանապարհ դեպի Եվրատեսիլ: Destination Eurovision

2015 թվականին տղան մասնակցում է «The Voice Kids» ֆրանսիական երաժշտական հեռուստահաղորդմանը, կատարելով երգը նա հայտնվում է հայտնի երգիչ և կոմպոզիտոր Պատրիկ Ֆիորիի թիմում: Սակայն, բաթլների փուլում երիտասարդ արտիստը լքում է ծրագիրը:

2018 թվականի դեկտեմբերին France 2 հեռուստաալիքը հայտարարեց «Destination Eurovision» համազգային ընտրության մասնակիցներին, որտեղ նաև նշված էր Բիլալ Հասանիի անունը: Դեկտեմբերի 20-ին ներկայացվեց մրցույթային «Roi» («Արքա») երգից հատված: Այն գրվել է Լիսաբոնում անցկացված «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Ֆրանսիան «Mercy» երգը ներկայացրած Madame Monsieur դուետի կողմից: 2019 թվականի հունվարի 4-ից «Roi» երգը հասանելի է բոլոր երաժշտական հարթակներում: Lyrics Video-ն ունի գրեթե 5մլն դիտում: Հունվարի 12-ին Բիլալ անցավ համազգային ընտրության առաջին կիսաեզրափակիչը՝ ժյուրիի կողմից տրվող 60-ից 58 միավորով, իսկ հանդիսատեսի կողմից՝ 57 միավոր (Լավագույն արդյունքը երկու կիսաեզրափակիչների համար):

Հունվարի 26-ին Բիլալը ներկայացավ «Destination Eurovision» եզրափակիչ փուլին, արդյունքում գրավելով ութից առաջին հորիզոնականը՝ հավաքելով 50 միավոր ժյուրիից և 150՝ հանդիսատեսներից:

Նա պետք է ներկայացնի Ֆրանսիան՝ Եվրատեսիլ 2019-ի եզրափակիչ փուլում, որը տեղի է ունենալու Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում՝ մայիսի 18-ին[3]:

Սկավառակագրություն

Սինգլեր

Անվանում Թվական Չարթերում զբաղեցրած հորիզոնական Ալբոմ
FRA
[4]
"Wanna Be" 2016 Ոչ ալբոմային սինգլեր
"Follow Me" 2017
"House Down"
"Shadows" 2018
"Heaven With You"
(with Anton Wick)
"Hot City"
(with Leon Markcus )
"Mash Up"
(Copines x Tout oublier)
"Roi" 2019 45
«—» նշանակում է, որ երգը հորիզոնական չի զբաղեցրել

Ծանոթագրություններ

  1. «The Voice Kids : Bilal Hassani adoré par Janet Jackson et Amel Bent» (French). www.purepeople.com. Վերցված է 26 January 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Bilal Hassani candidat de la France à l'Eurovision ? Le youtubeur confirmé à Destination Eurovision» (French). purebreak.com. Վերցված է 26 January 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. https://eurovoix.com/2019/01/26/france-bilal-hassani-to-eurovision-2019/
  4. «lescharts.com - Discographie Bilal Hassani». French Charts Portal. Hung Medien. Վերցված է 30 January 2019-ին.

Արտաքին հղումներ

Նախորդող՝
Madame Monsieur
- Mercy
Ֆրանսիան Եվրատեսիլ երգի մրցույթում
2019
Հաջորդող՝
'


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլալ Հասանի» հոդվածին։