«Սիլմարիլիոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
Հոբիթի հաջողությունից հետո Թոլքինի տպագրիչը առաջարկեց սիքվել գրել։ Թոլքինը նրան ուղարկեց Սիլմարիլիոնի նախնական սևագրությունը, բայց թյուրիմացության պատճառով տպագրիչը մերժում է տպել այն՝ առանց ամբողջովին կարդալու։ Արդյունքն այն էր, որ Թոլքինը սկսեց աշխատել «Երկար սպասված երեկույթի» վրա, որի առաջին գլուխը նկարագրվում էր որպես «Մի նոր պատմություն հոբիթների մասին», որը հետագայում դարձավ «Մատանիների տիրակալը»։<ref>Tolkien, J.R.R., Christopher Tolkien, ed., The Lays of Beleriand, Ballantine, pp. 433–4, ISBN 0-345-38818-6</ref>
 
Սիլմարիլիոնը կազմված է հինհինգ մասերից։ Առաջին մասը՝ Այնուլինադալեն, պատմում է Էայի ստեղծման մասին, որը «....աշխարհն է, որ ''է''»։ Վալաքուենթան՝ երկրորդ մասը, նկարագրում է վալարին ու մայարին՝ Էայի գերբնական ուժերին։ Հաջորդ հատվածը՝ Քուենթա Սիլմարիլիոնը, որը կազմում է հավաքածուի կորիզը, ժամանակագրորեն նկարագրում է այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Առաջին ժամանակներից առաջ և ընթացքում, որը ներառում է սիլմարիլների համար մղվող պատերազմը, ինչն էլ տվել է գրքին իր անվանումը։ Չորրորդ մասը՝ Աքալլաբեթը, պատմում է Նումենորի անկման պատմությունը, որը տեղի է ունենում Երկրորդ ժամանակներում։ Վերջին մասը՝ «Իշխանության մատանիների և Երրորդ ժամանակների մասին», պատմում է այն հանգամանքների մասին, որոնք բերեցին այն իրադարձություններին, որ նկարագրված են «Մատանիների տիրակալը» գրքում։
 
Հինգ մասերն ի սկզբանե առանձին աշխատություններ էին, սակայն Թոլքին ավագի ցանկությունն էր, որ դրանք միասին տպագրվեին։<ref name="Silmarillion 1977, Foreword"/> Քանի որ Թոլքինը մահացավ ավելի շուտ, քան կհասցներ վերջնական տեսքի բերել լեգենդները, Քրիստոֆերը մի տեղ հավաքեց նաև հոր ավելի հին աշխատությունները, որպեսզի ամբողջական տեսքի բերի գիրքը։