«Արաքսի Սարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
| Associated_acts =
}}
'''Արաքսի Արծրունու Սարյան (Հարությունյան)'''<ref>{{Cite web|url=http://www.sarian.am/htmls_arm/museum_araks_sarian.html|title=ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ|website=www.sarian.am|accessdate=2019-01-30}}</ref> ([[օգոստոսի 17]], [[1937]], [[Լենինական]] - [[սեպտեմբերի 26]], [[2013]], Երևան<ref>{{Cite web|url=https://armenpress.am/arm/news/734663/araqsi--saryani-hogehangisty-texi-kunena-septemberi-28-in.html|title=Արաքսի Սարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին|website=armenpress.am|language=hy|accessdate=2019-01-30}}</ref>), հայ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, [[պրոֆեսոր]]։ [[Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ]]<ref>[http://նախագահ.հայ/hy/decrees/item/49 Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին]</ref>։
 
== Կենսագրություն ==
Արաքսի Սարյանը ծնվել է Լենինականում (այժմ՝ [[Գյումրի]]), դերասան, [[Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն|ԼենինականԼենինականի դրամատիկական թատրոնի]] տնօրեն [[Արծրունի Հարությունյան]]ի ընտանիքում։ Սովորել է Լենինականի Ա. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում (ավարտել՝ մեդալով) և Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում (գերազանց դիպլոմով)։ 1955 թվականին ընդունվել է [[Երևանի պետական բժշկական ինստիտուտ]]։ Գերազանց թվանշաններով երկրորդ կուրս փոխադրվելուց հետո թողել է ինստիտուտը և 1956 թվականին ընդունվել [[Երևանի կոնսերվատորիա|Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի]] պատմա-տեսական բաժին։
1961 թ. կոնսերվատորիան ավարտելուց հետո դարձել է [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի]] ասպիրանտ, [[Ռոբերտ Աթայան]]ի ղեկավարությամբ։ 1965 թվականին ավարտելով ասպիրանտական կրթությունը՝ որպես կրտսեր գիտաշխատող աշխատանքի է անցել նույն ինստիտուտում (1965-1968 թթ.)։ 1969 թվականին պաշտպանել է «Հայ քաղաքային ժողովրդական երգարվեստը» (19-20-րդ դարեր) թեմայով ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական կոչում։ Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին միաժամանակ աշխատել է Երևանի [[Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց|Տիգրան Չուխաջյանի]] և [[Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց|Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցներում]] որպես տեսական առարկաների ուսուցչուհի, ինչպես նաև պետական ռադիոկոմիտեում որպես երաժշտական խմբագիր։
1968 թվականից մինչև կյանքի վերջ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Վարել է երաժշտության պատմությանը վերաբերող տարբեր դասընթացներ։ 1995 թվականից եղել է երաժշտության պատմության ամբիոնի վարիչ։ 1966 թվականից դարձել է [[Հայաստանի կոմպոզիտորների միություն|Հայաստանի կոմպոզիտորների միության]] անդամ։ Մինչ կյանքից հեռանալը եղել է միության երաժշտագիտական սեկցիայի նախագահ։ 2004 թվականից եղել է ՀՀ պետական մրցանակների երաժշտության ոլորտի նախագահ։