«Հայ օգնության ֆոնդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
ՀՕՖ ստեղծվել է [[1988]] թվականի Սպիտակի երկրաշարժից հետո [[Նյու Յորք]]ում։ ՀՕՖ-ի գործունեությունը համակարգում է տնօրենների խորհուրդը։ Առաջին խոշոր ձեռնարկումը [[Ստեփանավան]]ի «Սուրբ Կարդան» բնակելի թաղամասի կառուցապատումն էր։ Կազմակերպությունը նպաստել է հանրապետության նախադպրոց, համակարգի՝ մսուր-մանկապարտեզների պահպանմանը, գիշերօթիկ դպրոցների, մանկատների և ծերանոցների բնականոն կենսագործունեությանը։ [[1996]] թվականին՝ [[Գյումրի]]ում, [[1997]] թվականին Ստեփանակերտում բացվել են ՀՕՖ-ի ներկայացուցչությունները։ Իրականացվել են դպրոցաշինական ծրագրեր, հիմնովին նորոգվել է Էջմիածնի [[Գևորգյան ճեմարան]]ը, նորոգվել և գործարկվել է թափառաշրջիկ ու մուրացիկ երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնի մասնաշենքը Երևանի Զեյթուն վարչական շրջանում և այլն։ ՀՕՖ-ը նպաստում է նաև ՀՀ-ում գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահական և մշակույթի զարգացմանը։ Իր գործունեության ընթացքում կազմակերպությունն ավելի քան 200 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել Հայաստանին։
 
[[2013]] թվականի թետրվարի[[փետրվարի 18]]-ին ավարտվեցին [[Տավուշի մարզ|Տավուշի մարզի]] [[Չինչին]] գյուղի մանկապարտեզի վերանորոգումը<ref>http://www.ankakh.com/article/14145/%E2%80%8Bhof-e-vyeranvorvogyel-e-tavushi-marzi-chinchin-gyughi-mankapartyeze</ref>։
 
[[2015]] թվականի [[սեպտեմբերի 3]]-ին հայտարարվեց «Այո» հարթակի «Պաշտպանող պատ» ծրագիրի ավարտի մասին, որի շնորհիվ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանապահ [[Այգեպար]] գյուղի դպրոցականներն ուսումնական տարին սկսեցին ապահով։ 6 ամիս ակտիվ դրամահավաքի շնորհիվ կառուցվեց պաշտպանող պատ<ref name="">http://www.ankakh.com/article/23782/sahmani-krakvotsnyerits-yeryekhanyerin-pashtpanvogh-pate-patrast-e</ref>։
 
[[2016]] թվականի [[սեպտեմբերի 27]]-ին ՀՀ նախագահ [[Սերժ Սարգսյան|Սերժ Սարգսյանն]] ընդունեց Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը` [[ԱՄՆ Արևելյան հայոց թեմ|Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի]] առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ<ref>http://www.ankakh.com/article/50297/nakhagah-syerj-sargsyann-endunyel-e-hay-ognuthyan-fvondi-patvirakuthyane</ref>։