«Իրանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 51.
Իրանի տարածքում առավելապես զարգացած են եղել [[Մանա]]յում և [[Ելամ]]ում ապրող ժողովուրդները։ Մ. թ. ա. [[3-րդ դար]]ի սկզբին Իրանի հյուսիս-արևմուտքում առաջացել է [[Մարաստան]]ը, որը մ. թ. ա. [[616]]—[[605]]-ին [[Բաբելոն]]ի դաշնակցությամբ կործանեց [[Ասորեստան]]ը, [[Ուրարտու]]ն։ Ըստ Մովսես Իարենացու, Ասորեստանի գրավման ժամանակ մարերին օգնել է Հայոց թագավոր [[Պարույր Սկայորդի]]ն։ Մ. թ. ա. [[553]]-ին մարերի դեմ ապստամբել են [[պարսիկներ]]ը, որոնց ղեկավարել է [[Կյուրոս Բ Մեծ]]ը՝ պարսկ. Աքեմենյան տոհմից։ Նա հաղթել է մարերին և հիմնել [[Աքեմենյան պետություն|աքեմենյանների պետություն]]<nowiki/>ը (մ. թ. ա. [[550]]—[[330]])։
[[Պատկեր:Map achaemenid empire en.png|մինի|'''''Իրանի տարածքային պատկերն Աքեմենյանների օրոք''''']]
[[Աքեմենյաններ]] էին կոչվում հնագույն Իրանի արքայական տոհմերից մեկը։ Այս տոհմի արքաները իրենց ծագումն ու արքայական դինաստիայի անունը կապում էին իրենց տոհմի նախահոր՝ Աքեմենի անվան հետ, ով ֆարսերի տոհմերից մեկի՝  Պասարգադ տոհմի ղեկավարն էր: Ֆարսերն արիական ցեղատեսակին պատկանող ժողովուրդ էին, որոնք մոտ երեք հազար տարի առաջ մուտք են գործել իրանական բարձրավանդակի տարածք և մարերի հետ միաժամանակ տարածվել են Իրանի արևմտյան մասերում՝ հաստատվելով Քերմանշահի և [[Ուրմիո լիճ|Ուրմիա լճի]] շրջակայքում: Աքեմենյանները սկզբում Ֆարսի, իսկ հետագայում Անշանի([[Անզան]]) տոհմական տեղիկ արքաներն էին, բայց Կյուրոս Մեծի կողմից մարական վերջին արքա [[Աստյագեսին]] (պարս.՝ [[ایشتوویگو]])  պարտության մատնելուց հետո, ինչպես նաև [[Լիդիա]]<nowiki/>յի և [[Բաբելոն]]<nowiki/>ի գրավումով Աքեմենյան թագավորությունը մեծ արքայության վերածվեց: Այդիսկ պատճառով՝ Կյուրոս Մեծին  Աքեմենյան կայսրության հիմնադիրն են համարում: Իլամական պետության թուլացման և անկարողության հետ մեկտեղ Ֆարս արքայական տոհմի ազդեցությունը տարածվեց Խուզեստանով և իրանական բարձրավանդակի կենտրոնական հատավածներով մեկ:<ref>{{Cite book|title=تاریخ سیاسی هخامنشیان|last=داندامایف|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=18}}</ref>
 
 
 
Աքեմենյան դինաստիայի արքաները 220 տարի իշխել են այս տարածքում: Աքեմենյան արքայության տարածքներում նրանց իշխանության օրոք  զարկ է տրվել գյուղատնտեսության ընդլայնմանը, առևտրի զարգացման ապահովմանն ու անգամ գիտական և աշխարհագրական հետազոտությունների խրախուսմանը: