«Քաղցկեղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 408.
== Հղիություն ==
Քաղցկեղն ախտահարում է յուրաքանչյուր 1000 հղի կնոջից 1-ին: Հղիության ընթացքում ևս կանանց մոտ քաղցկեղի ամենատարածված տեսակներն են կրծքագեղձի քաղցկեղը, արգանի վզիկի քաղցկեղը, լեյկեմիան, լիմֆոման, մելանոման, ձվարանի քաղցկեղը և հաստ աղու քաղցկեղը<ref name="yarbro" />:
 
Հղիության ընթացքում նոր քաղցկեղի ախտորոշումը բարդ է, քանի որ մի շարք սիմպտոմներ քողարկվում են հղիությունից առաջացած դիսկոմֆորտի ներքո: Դրա հետևանքով քաղցկեղը սովորաբար հայտնաբերվում է ավելի ուշ փուլերում: Հղիության ընթացքում հետազոտության մի շարք միջոցներ անվտանգ են (օր.՝ ՄՌՇ, ուլտրաձայնային հետազոտություն), իսկ մյուսները՝ ոչ (PET սկանավորում)<ref name="yarbro" />:
 
Բուժումն ընդհանուր առմամբ նույնն է, ինչ ոչ հղի պացիենտների դեպքում, սակայն անհրաժեշտ է խուսափել ճառագայթային թերապիայից, քանի որ ճառագայթման նորման գերազանցող դոզաներն ունեն խիստ վնասակար ազդեցություն պտղի վրա: Որոշ դեպքերում բուժական բոլոր միջոցառումները հետաձգվում են ծննդաբերությունից հետո, եթե քաղցկեղի ախտորոշումը դրվում է հղիության ուշ փուլերում: Եթե այն հայտնաբերվում է հղիության վաղ փուլերում, սովորաբար բուժումը սկսում են անմիջապես: Վիրահատությունը սովորաբար անվտանգ է, սակայն կոնքում կատարվելիք վիրահատությունները հղիության առաջին եռամսյակում կարող են հանգեցնել վիժման: Հղիության ընթացքում քիմիոթերապիան մեծացնում է բարդությունների ու արատներով երեխա ունենալու հավանականությունը (ինքնաբեր վիժումներ, վաղաժամ ծննդաբերություն)<ref name="yarbro" /> [[Աբորտ]] անելը պարտադիր չէ և քաղցկեղի հիմնական տեսակների դեպքում չի մեծացնում մոր ապրելիությունը: Որոշ դեպքերում արգանդի քաղցկեղի առկայության պարագայում հիվանդն ի վիճակի չէ հղիությունը շարունակել, որոշ դեպքերում էլ հիվանդն ինքը որոշում է աբորտ անել և սկսել ագրեսիվ քիմիոթերապիան <ref name="yarbro" />: Բուժման որոշ տեսակներ կարող են մորը զրկել բնական ճանապարհով ծննդաբերելու և կրծքով կերակրելու հնարավորությունից<ref name="yarbro" />: Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում ծննդալուծումն իրականացվում է [[Կեսարյան հատում|կեսարյան հատման]] եղանակով: Կրծքագեղձի ճառագայթումից հետո այն այլևս չի կարող կաթ արտադրել և հակված է մաստիտների առաջացման: Եթե քիմիոթերապիան իրականացվում է ծննդաբերությունից հետո, տոքսիկ նյութերն անցնում են կաթ և կարող են վնասել երեխային<ref name=yarbro>{{cite book |first1=Connie Henke |last1=Yarbro |first2=Debra |last2=Wujcik |first3=Barbara Holmes |last3=Gobel | name-list-format = vanc |title=Cancer Nursing: Principles and Practice |url={{google books |plainurl=y |id=LJVTQs4QjJ0C |page=901}}|year=2010|publisher=Jones & Bartlett Learning|isbn=978-0-7637-6357-2|pages = 901–05}}</ref>:
 
== Այլ կենդանատեսակներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քաղցկեղ» էջից