«Քաղցկեղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 158.
Քաղցկեղը հյուսվածքի աճի խանգարման հիվանդություն է։ Որպեսզի նորմալ բջիջը դառնա քաղցկեղային, պարտադիր պայման է բջջի աճն ու տարբերակումն ապահովող գեների վնասումը <ref name="pmid18234754">{{cite journal |vauthors=Croce CM |title=Oncogenes and cancer |journal=The New England Journal of Medicine |volume=358 |issue=5 |pages=502–11 |date=January 2008 |pmid=18234754 |doi=10.1056/NEJMra072367}}</ref>։
 
Վնասված գեները բաժանվում են 2 խմբի։ Օնկոգեներն այն գեներն են, որոնք կագավորում են բջջի աճն ու բազմացումը։ Ուռուցքաճնշիչ գեներն այն գեներն են, որոնք արգելակում են բջջի բաժանումն ու «կյանքը»։ Չարորակացումը տեղի է ունենում նոր օնկոգեների առաջացման, նորմալ օնկոգեների գերարտահայտման, կամ ուռուցքաճնշիչ գեների թերարտահայտման կամ «անջատման» հետևանքով։ Նորմալ բջջի քաղցկեղային տրանսֆորմացիայի համար անհրաժեշտ են մի քանի մուտացիաներ <ref name="pmid11905807">{{cite journal |vauthors=Knudson AG |title=Two genetic hits (more or less) to cancer |journal=Nature Reviews. Cancer |volume=1 |issue=2 |pages=157–62 |date=November 2001 |pmid=11905807 |doi=10.1038/35101031}}</ref>։

Գենետիկ փոփոխությունները կարող են լինել բջջի զարգացման տարբեր փուլերում և տարբեր մեխանիզմներով։ Մեկ ամբողջական [[Քրոմոսոմ|քրոմոսոմի]] կորուստը կամ ավելացումը կարող է լինել [[Միտոզ|միտոզի]] խանգարման հետևանքով։ Ավելի հաճախակի են գենոմային ԴՆԹ-ի նուկլեոտիդային հաջորդականության փոփոխությամբ ընացող մուտացիաները։
 
Մեծամասշտաբ մուտացիաները ներառում են քրոմոսոմի հատվածի կորուստը կամ կրկնապատկումը։ Գենի ամպլիֆիկացիա է կոչվում քրոմոսոմի որոշակի հատվածի ու դրա հարևան մասերի մի քանի պատճենների առաջացումը (հաճախ 20-ից ավելի)։ Դրանք կարող են նաև պարունակել օնկոգեներ։ Տրանսլոկացիան 2 քրոմոսոմների որոշակի հատվածի «սոսնձումն» է միմյանց։ Սովորաբար դա տեղի է ունենում որևէ տիպիկ տեղում։ Սրա հայտնի օրինակ է Ֆիլադելֆիայի քրոմոսոմը (9-րդ և 22-րդ քրոմոսոմների տրանսլոկացիա, որը հանգեցնում է քրոնիկ միելոգենային սպիտակարյունության, որի արդյունքնում արտադրվում է BCR-abl կոչվող կապակցող պրոտեին և օնկոգեն թիրոզին-կինազ)։ Փոքրամասշտաբ մուտացիաները կետային մուտացիաներ են, դելեցիաները և ինսերցիաները, որոնք կարող են լինել քրոմոսոմի պրոմոտեր կոչվող հատվածում և ազդել դրա բազմացման վրա, կամ կարող են լինել գենի կոդավորող հատվածներում և ազդել դրա կոդավորած սպիտակուցի ֆունկցիայի և կայունության վրա։ Եզակի գենի վնասում կարող է լինել նաև բջջի ԴՆԹ-ի մեջ վիրուսային ԴՆԹ-ի կամ ռետրովիրուսի գենի ներդրման հետևանքով, որը հանգեցնում է տվյալ բջջում իր նորմալ սպիտակուցի փոխարեն վիրուսային սպիտակուցի արտադրությանը, վիրուսների բազմացմանը ախտահարված բջջում և դրա «մահվանը»։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քաղցկեղ» էջից