«Աքեմենյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2194 բայտ ,  1 տարի առաջ
=== Քսերքսես I-ը (Քսերքս - Շերշեզ կամ Խշայարշան I) ===
[[Պատկեր:Perspolis.jpg|մինի|Սյան [[խոյակ]] [[Պերսեպոլիս|Պերսեպոլիսում]]]]
Դարեհ Մեծի որդին՝ Քսերքսես I-ը (Քսերքս - Շերշեզ կամ Խշայարշան I), ով իշխանության հասավ մ.թ.ա. 486 թ.-ին, քայլեր ձեռնարկեց այս դիմադրության վերացման համար, որը ծագել էր հունական կենսակերպի և արեւելյան իշխանության սկզբունքների միջև համապատասխանության և համաձայնության բացակայությամբ պայմանավորված, բայց հաջողության չհասավ:<ref>{{Cite book|title=بازشناسی منابع و مآخذ تاریخ ایران باستان|last=جعفری دهقی|first=محمود|publisher=تهران: سازمان مطالعه و تدوین کتب علوم انسانی دانشگاه‌ها (سمت)|year=۱۳۹۱|isbn=شابک ‎۹۷۸-۹۶۴-۴۵۹-۷۸۰-۰.|location=|pages=}}</ref>
 
<ref>{{Cite book|title=بازشناسی منابع و مآخذ تاریخ ایران باستان|last=جعفری دهقی|first=محمود|publisher=تهران: سازمان مطالعه و تدوین کتب علوم انسانی دانشگاه‌ها (سمت)|year=۱۳۹۱|isbn=شابک ‎۹۷۸-۹۶۴-۴۵۹-۷۸۰-۰.|location=|pages=}}</ref>
 
Անգամ Քսերքսեսից հետո էլ (մ.թ.ա. 465 թ.) Իրանի և Հունաստանի քաղաքների միջև առկա տարաձայնությունները, անհասկացություններն ու թյուրիմացությունները դեռ երկար ժամանակ շարունակվեցին:
 
[[Պատկեր:Fragment of wall decoration from the Palace of Xerxes, guardsman in procession, 486-465 BC, Achaemenid, Iran, Persepolis, gray limestone - Cleveland Museum of Art - DSC08093.JPG|մինի|Քսերքսես I-ը (Քսերքս - Շերշեզ կամ Խշայարշան I)]]
Այնուամենայնիվ, Դարեհի իրավահաջորդներից և ոչ-ոք , այդ թվում՝ Դարեհ II-ը (մ.թ.ա. 404-423թթ․) և Արտաքսերքսես II-ը (մ.թ.ա. 358-404 թթ.), ովքեր Դարեհ Մեծից մի փոքր անգամ չէին ժառանգել նրա արժանիքները, երկրի կառավարման հմտություններն ու բանիմացությունը, այս խնդրին քաղաքական լուծում տալու և Իրանի փառքն ու հզորությունը,  արքայական Ֆարրահը <!-- Իրանական հին հավատալիքների համաձայն ֆարրահ Աստծո կողմից ընտրյալ և երկրում նրա իրավահաջորդ թագավոր լինելու նշան էր, որով օժտված էին իրանական թագավորները: -->Միջերկրականի և արևելյան շրջաններում պահպանելու գործում ոչ-մի խոչընդոտի չհանդիպեցին:
 
Նույնիսկ մ.թ.ա. 415 թ.- ի Եգիպտոսի ապստամբությունն իրենց իրանցի [[Սատրապ]]<nowiki/>ի դեմ, որի հետևանքով այդ երկրի մի հատված բաժանվեց Իրանից, որին մ.թ.ա 401 թ.- ին հաջորդեց տասը հազար հունական գրոհայինների՝ Իրանի բանակից անջատման ու հեռացման իրադարձությունը, ինչն այդ օրերին Իրանի զինված ուժերի թուլության նշանն ու արդյունքն էր, ի զորու չեղավ  թուլացնել Իրանի ամբողջականությունը:
 
Դարեհ Մեծի հիմնած կառավարման համակարգը և որոշ Սատրապների քաղաքական հաշվարկված միջոցների կիրառումը, ովքեր թագավորների լավագույն խորհրդականներն էին, Աքեմենյան հարստության տարածական միասնականությունն ու ամբողջականությունը անքակտ պահելու լավագույն երաշխիքն էին:[[Պատկեր:Fragment of wall decoration from the Palace of Xerxes, guardsman in procession, 486-465 BC, Achaemenid, Iran, Persepolis, gray limestone - Cleveland Museum of Art - DSC08093.JPG|մինի|Քսերքսես I-ը (Քսերքս - Շերշեզ կամ Խշայարշան I)]]
 
Ըստ [[Հերոդոտոս]]<nowiki/>ի Աքեմենյան թագավորներից ամենաշատը մնացած արձանագրությունները պատկանում են Դարեհի թագավորության շրջանին, ինչպես նաև Աքեմենյան տիրապետության այս հսկայական տարածքը, որը ընդգրկում էր Գիոնի եւ Սինդի սահմաններից մինչև Եգիպտոս և Էգեյան ծովի սահմանները, Դարեհի օրոք հստակ ու կարգապահ վարչաքաղաքական ստորաբաժանումների համակարգ է ունեցել՝ բաժանված լինելով ավելի քան 20 Օսթանների (որոնք կոչվում էին սատրապիա կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհ, իսկ հին պարսկերենով՝ խշաթրա, և ամեն մի Օսթանը ունեցել է մի սատրապ,  կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհատեր, իսկ հին պարսկերենով՝ խշաթրապավան, ով իբրև մարզպետ իր տարածքի ներքին կյանքի կազմակերպման և խնդիրների լուծման պատասխանատուն էր)։ Բայց, չնայած նրան, որ սատրապը օսթանի ներքին կյանքին առնչվող հարցերի նկատմամբ մանրադիտակային վերահսկողություն ուներ, օսթանի կայազորի հրամանատարը և պաշտպանական համակարգը նրա հրամանատարության տակ չէր․ մի փաստ, որը սատրապին իր համեմատական անսահմանափակ ներքին ուժի և իշխանության հետ մեկտեղ միշտ պահում էր թագավորի հսկողության ներքո, և ապստամբական գաղափարները նրա համար գրեթե կիրառելի չէին: Թագավորի կամքը, հրամաններն ու օրենքները բոլոր օսթաններում օրենք էին համարվում, որին խստորեն հետևում էին բոլորը<ref>{{Cite book|title=، تاریخ هرودوت،|last=هرودوت|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=160}}</ref>: