«Ռուսաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 543.
Ռուսական [[Փիլիսոփայություն|իմաստասիրությունը]] ծաղկում է ապրել [[19-րդ դար|19-րդ դարում]]՝ ի սկզբանե ձևավորվելով որպես արևմտականության հակադիր ուղղվածություն։ Վերջինս պաշտպանում էր արևմտյան քաղաքական և տնտեսական մոդելները՝ հակասելով ռուսական արժեհամակարգերին։ Ռուսաստանում փիլիսոփայական գիտության հետագա զարգացումը մշտապես ուղեկցվել է գրական խորը կապակցմամբ, ինչպես նաև հասարակական, քաղաքական և ազգայնական գործոնների ներգործությամբ։ 19-րդ 40-60-ական թվականներին ձևավորվում և զարգանում է մատերիալիստական փիլիսոփայական միտքը իր դասական տեսքով և դառնում Ռուսաստանում հեղափոխական-ժողովրդավարական և ուտոպիական-սոցիալիստական շարժման տեսական հիմքը 1917 թվականի Ռուսական հեղափոխության պատճառով բազմաթիվ գրողներ և փիլիսոփաներ լքում են երկիրը։ Նրանց թվում էին քննադատ և հրապարակախոս Եվգենի Զամյատին, վիպասաններ [[Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով|Իլյա Իլֆնը և Եվգենի Պետրովը]], դրամատուրգ [[Միխայիլ Բուլգակով|Միխայիլ Բուլգակովը]], արձակագիր [[Միխայիլ Շոլոխով|Միխայիլ Շոլոխովը]], ինչպես նաև բանաստեղծներ [[Վլադիմիր Մայակովսկի|Վլադիմիր Մայակովսկին]], [[Եվգենի Եվտուշենկո|Եվգենի Եվտուշենկոն]]։
<br />
 
=== Գեղարվեստ ===
[[Պատկեր:Rublev Troitsa.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Rublev%20Troitsa.jpg|մինի|231x231փքս|[[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական ազդեցությամբ]] ստեղծված ռուսական արվեսի նմուշ։ Հեղինակ՝ [[Անդրեյ Ռուբլյով]]։ Անվանումը՝ ''«Երրորդություն»'']]
[[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական ժառանգության]] ազդեցությամբ վաղ շրջանի ռուսական գեղարվեստը ներկայացվել է [[Սրբապատկեր|սրբապատկերների]] և [[Ֆրեսկո|ֆրեսկոների]] տեսքով։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ [[Մոսկվայի մեծ իշխանություն|Մոսկվայի մեծ իշխանության ժամանակաշրջանի]] գեղագիտական արվեստում նշանավորվում էին այնպիսի դեմքեր, ինչպիսիք էին [[Ֆեոֆան Գրեկ|Ֆեոֆան Գրեկը]], [[Դիոնիսի|Դիոնիսին]], [[Անդրեյ Ռուբլյով|Անդրեյ Ռուբլյովը]] ([[Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ|Մոսկվայի գեղանկարչության դպրոցի]] հիմնադիրը) և այլոք։ [[Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա|Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան]] հիմնադրվել է [[1757|1757 թվականին]]՝ կարևոր դերակատարություն ունենալով [[Կերպարվեստ|կերպարվեստի]], [[Ճարտարապետություն|ճարտարապետության]], [[Դեկորատիվ-կիրառական արվեստ|դեկորացտիվ-կիրառական արվեստի]], [[Դիզայն|դիզայնի]] և [[Գեղարվեստական ոճ|գեղարվեստական կրթության]] բնագավառներում։ Սկզբնական շրջանում հաստատությունն անվանվել է [[Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա|Կայսերական գեղարվեստի ակադեմիա]]։ Այդ անվանումը վերջինիս տվել է [[Ռուսաստանի կայսրերի ցանկ|ռուսաց կայսրուհի]] [[Եկատերինա II|Եկատերինա Մեծը]]։
 
18-րդ դարի նշանավոր գործիչներ [[Իվան Արգունով|Իվան Արգունովը]], [[Իգոր Դմիտրիև|Դմիտրի Լևիցկին]], [[Վլադիմիր Բորովիկովսկի|Վլադիմիր Բորովիկովսկին]] և այլոք գլխավորապես հեղինակում էին [[Դիմանկար|դիմանկարներ]]։ Վաղ 19-րդ դարում, երբ ի հայտ են գալիս [[Նեոդասականություն|նեոկլասիցիզմը]] և [[Ռոմանտիզմ|ռոմանտիզմը]], [[Դիցաբանություն|դիցաբանական]] և [[Աստվածաշունչ|աստվածաշնչյան]] թեմաները դառնում են գեղարվեստի ներշնչվման աղբյուր։ Այս կապակցությամբ հարկ է հիշատակել [[Կառլ Բրյուլով|Կառլ Բրյուլովին]] և [[Ալեքսանդր Իվանովիչ Կուպրին|Ալեքսանդր Իվանովին]]։ 19-րդ դարի կեսերին Ռուսաստանի՝ [[Կապիտալիզմ|կապիտալիստական ուղով]] զարգացումը շատ բանով փոխում է [[Գեղարվեստական ոճ|գեղարվեստական մշակույթի]] բնույթն ու ընկալումները։ Ավելի ուշ շրջանում կերպարվեստում առաջատար դիրք էր գրավում դեմոկրատական ռեալիստական շարժումը, որն առավել հետևողական մարմնավորում է գտել [[Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն|Շրջիկ գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության]] (հիմնադրվել է 1870 թվականին) անդամների գործերում։
 
[[Պերեդվիժնիկներ|Պերեդվիժնիկները]] ստեղծել են սոցիալ-վերլուծական ժանրային պատկերի յուրօրինակ տիպ, բնանկարն օժտել նոր, հասարակայնորեն նշանակալի բովանդակությամբ, պատմական ժանր ներմուծել [[Ռուս գրականություն|ռուս բանահյուսական]] կերպարներ։ 20-րդ դարը նշանավորվում է [[Սիմվոլիզմ|սիմվոլիստական]] նկարչության զարթոնքով, որի կարկառուն ներկայացուցիչներն էին [[Միխայիլ Վրուբել|Միխայիլ Վրուբելը]], [[Կուզմա Պետրով-Վոդկին|Կուզմա Պետրով-Վոդկինը]] և [[Նիկոլայ Ռերիխ|Նիկոլայ Ռերիխը]]։ [[Ավանգարդիզմ|Ավանգարդը]] եղել է [[Մոդեռնիզմ|մոդեռնիստական արվեստի]] ազդեցիկ ուղղություն, որը Ռուսաստանում 1890-1930 թվականներին բուռն վերելք է ապրել։ Այս շրջանում զարթոնք են ապրել նաև միմյանցից բավականաչափ տարբերվող, սակայն անքակտելիորեն փոխկապակցված այնպիսի արվեստի շարժումներ, ինչպիսիք են [[Պրիմիտիվիզմ|նեոպրիմիտիվիզմը]], [[Սուպրեմատիզմ|սուպրեմատիզմը]], [[Կոնստրուկտիվիզմ|կոնստրուկտիվիզմը]], [[Միապետ|ռոյալիզմը]] և ռուսական [[Ֆուտուրիզմ|ֆուտուրիզմը]]։ Այս ոլորտի կարկառուն ներկայացուցիչներից են [[Էլ Լիսիցկի|Էլ Լիսիցկին]], [[Կազիմիր Մալևիչ|Կազիմիր Մալևիչը]], [[Վասիլի Կանդինսկի|Վասիլի Կանդինսկին]], [[Մարկ Շագալ|Մարկ Շագալը]] և այլոք։
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ|2}}