«Լևոն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

 
== Կենսագրություն ==
Լևոն Հախվերդյանը ծնվել է [[Ղարաքիլիսա]]յում: Սովորել է [[Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց|Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոց]]ում: 1949 թվականին ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի թատերագիտության բաժինը։ 1955-1959 թվականներին եղել է «Խորհրդային արվեստ» ամսագրի քարտուղար, 1956 թվականից՝ [[ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ]]ի աշխատակից (1965-1987 թվականներին՝ թատրոնի և կինոյի բաժնի վարիչ), 1987-2003 թվականներին՝ նույն ինստիտուտի տնօրեն: 1956 թվականին «Մեր օրերի հայ դրամատուրգիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1967 թվականներինթվականին «Թումանյանի աշխարհը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: Հախվերդյանի «Թումանյան» գիրքը 1969 թվականին Երևանում լույս է տեսել [[ռուսերեն]], [[անգլերեն]], [[ֆրանսերեն]] և [[գերմաներե]]ն<ref>Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր՝ 211-212:</ref>: 1980-2001 թվականներին դասավանդել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ում:
 
Հախվերդյանի հոդվածներն ու գրքերը վերաբերում են լեզվի, հայ դասական և ժամանակակից գրականությանը (''Թումանյանի աշխարհը, Երևան, 1966 թ., Թումանյան, Երևան, 1969'' թ., նաև [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]], ''Մտորումներ, Երևան, 1984 թ., Զրույցներ լեզվի մասին, Երևան, 1993 թ., Թումանյանը և իր ժամանակը, Երևան, 1995'' թ.), թատրոնի հարցերին (''Մեր օրերի հայ դրամատուրգիան 1945-1955 թթ., Երևան, 1955 թ., Սուրեն Քոչարյանի արվեստը, Երևան, 1959 թ., Հայ թատրոնի պատմություն. 1901-1920 թվականներ, Երևան, 1980 թ., Տաղանդ և բնավորություն. Վարդան Աճեմյանը կյանքում և արվեստում, Երևան, 1989'' թ.), ուր հեղինակի վառ արտահայտված անհատականությունը համադրվում է գիտական ստույգ իմացությանը։ Թարգմանել է Ն. Կունի, [[Անտոն Չեխով|Անտոն Չեխովի]], [[Ստեֆան Ցվայգ|Ստեփան Ցվայգի]], [[Իոսիֆ Յուզովսկի|Իոսիֆ Յուզովսկու]] և այլոց երկերից<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
* Կուն Ն., Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., Հայպետհրատ, 1956, 624 էջ:
* Հին Հռոմ, Ե., Հայպետհրատ, 1958, 384 էջ:
* Ցվայգ Ստեփան, Մարդկության աստեղային ժամերը (պատմական նանրապատումներմանրապատումներ), Ե., «Հայաստան», 1974, 184 էջ:
* Յուզովսկի Յուրի, Դարն ու կերպարը, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1975, 204 էջ:
* Կոկլեն-Ավագ, Դերասանի արվեստը, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1978, 66 էջ:
215 484

edits