«Լևոն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Լևոն Հովհաննեսի Հախվերդյան''' ([[1924]] [[դեկտեմբերի 26]], [[Ղարաքիլիսա]] (այժմ՝ Վանաձոր) - [[2003]] [[փետրվարի 6]]), հայ գրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1967 թ.), պրոֆեսոր (1987 թ.)։ ԽՍՀՄ գրողների միոիթյան անդամ 1952 թվականից: ԽՄԿԿ անդամ 1955 թվականից: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972 թ.)։ [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա|ՀՀ ԳԱԱ]] [[ակադեմիկոս]] (1996 թ.)<ref>{{Cite web|url=https://www.sci.am/membersview.php?id=140&d=1&l=16&langid=1|title=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա|website=www.sci.am|accessdate=2018-12-26}}</ref>։
 
== Կենսագրություն ==
Լևոն Հախվերդյանը ծնվել է [[Ղարաքիլիսա]]յում: Սովորել է [[Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց|Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոց]]ում: 1949 թվականին ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի թատերագիտության բաժինը։ 1955-1959 թվականներին եղել է «Խորհրդային արվեստ» ամսագրի քարտուղար, 1956 թվականից՝ [[ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ]]ի աշխատակից (1965-1987 թվականներին՝ թատրոնի և կինոյի բաժնի վարիչ), 1987-2003 թվականներին՝ նույն ինստիտուտի տնօրեն: 1956 թվականին «Մեր օրերի հայ դրամատուրգիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1967 թվականներին «Թումանյանի աշխարհը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: Հախվերդյանի «Թումանյան» գիրքը 1969 թվականին Երևանում լույս է տեսել [[ռուսերեն]], [[անգլերեն]], [[ֆրանսերեն]] և [[գերմաներե]]ն<ref>Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր՝ 211-212:</ref>: 1980-2001 թվականներին դասավանդել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ում:
 
Հախվերդյանի հոդվածներն ու գրքերը վերաբերում են լեզվի, հայ դասական և ժամանակակից գրականությանը (''Թումանյանի աշխարհը, Երևան, 1966 թ., Թումանյան, Երևան, 1969'' թ., նաև [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]], ''Մտորումներ, Երևան, 1984 թ., Զրույցներ լեզվի մասին, Երևան, 1993 թ., Թումանյանը և իր ժամանակը, Երևան, 1995'' թ.), թատրոնի հարցերին (''Մեր օրերի հայ դրամատուրգիան 1945-1955 թթ., Երևան, 1955 թ., Սուրեն Քոչարյանի արվեստը, Երևան, 1959 թ., Հայ թատրոնի պատմություն. 1901-1920 թվականներ, Երևան, 1980 թ., Տաղանդ և բնավորություն. Վարդան Աճեմյանը կյանքում և արվեստում, Երևան, 1989'' թ.), ուր հեղինակի վառ արտահայտված անհատականությունը համադրվում է գիտական ստույգ իմացությանը։ Թարգմանել է Ն. Կունի, [[Անտոն Չեխով|Անտոն Չեխովի]], [[Ստեֆան Ցվայգ|Ստեփան Ցվայգի]], [[Իոսիֆ Յուզովսկի|Իոսիֆ Յուզովսկու]] և այլոց երկերից<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
 
== Երկեր ==
* Մեր օրերի հայ դրամատուրգիան (1945-1955), Ե., Հայպետհրատ, 1955, 198 էջ:
* Սուրեն Քոչարյանի արվեստը, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1959, 220 էջ:
* Կլասիկան և մեր օրերը (Վարդան Աճեմյանի արվեստը), Ե., ՀԽՍՀ ԳԱ 1962, 192 էջ:
* Երկեր և կերպարներ, Ե., Հայպետհրատ, 1964, 254 էջ:
* Թումանյանի աշխարհը, Ե., «Հայաստան», 1966, 500 էջ:
* Հայ խորհրդային թատրոնի պատմություն (հատորի դերասանական արվեստին վերաբերող գլուխները գրել է Լևոն Հախվերդյանը), Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1967, 648 էջ:
* Թումանյանի կյանքը, Ե., «Հայաստան», 1969, 92 էջ:
* Թումանյան, Ե., «Հայաստան», 1969, 102 էջ:
* Սունդուկյանի անվան թատրոնը, Ե., «Հայաստան», 1972, 27 էջ:
* Ինչպես դիտել ներկայացումը, Ե., «Հայաստան», 1972, 31 էջ:
* Իսահակյանի կյանքն ու գործը, Ե., «Հայաստան», 1974:
* Ժամանակի հետ (հոդվածներ), Ե., «Հայաստան», 1976, 355 էջ:
* Դերեր և դերասաններ, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1977, 272 էջ:
* Հայ թատրոնի պատմություն (1901-1920), Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1980, 378 էջ:
 
=== Թարգմանություններ (ռուսերենից) ===
* Կուն Ն., Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., Հայպետհրատ, 1956, 624 էջ:
* Հին Հռոմ, Ե., Հայպետհրատ, 1958, 384 էջ:
* Ցվայգ Ստեփան, Մարդկության աստեղային ժամերը (պատմական նանրապատումներ), Ե., «Հայաստան», 1974, 184 էջ:
* Յուզովսկի Յուրի, Դարն ու կերպարը, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1975, 204 էջ:
* Կոկլեն-Ավագ, Դերասանի արվեստը, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1978, 66 էջ:
* Կուն Ն., Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., «Սովետական գրող», 1979, 591 էջ:
 
== Մրցանակներ ==
214 619

edits