«Աքեմենյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1106 բայտ ,  1 տարի առաջ
Մարական ողջ տարածքում Կյուրոսի արագ հաղթանակը,  տարածքը, որը Համադայի անկումից անմիջապես հետո անցավ Կյուրոսի տիրապետության տակ, մի փաստ էր, որը հարուցեց ժամանակաշրջանի բոլոր թագավորների և տիրակալների մտահոգությունը: Կյուրոսը  իր դեմ Լիդիայի, Բաբելոնի և Եգիպտոսի մասնակցությամբ ձևավորման ընթացքում գտնվող միավորմանը դիմակայելու համար ստիպված եղավ պայքարել նրանց հետ: Անմիջապես դրանից հետո Կյուրոսը աննախադեպ արագությամբ կանխեց  Լիդիայի թագավոր Կրեսոսի (Կարզուսի) հարձակումն ու առաջխաղացումը, ով փորձում էր շուտափույտ կերպով բռնագրավել Իրանը: Կրեսոսը (Կարզուսի) պատերազմում պարտություն կրեց, և նրա մայրաքաղաք Սարդիսը (Սալդինշ Էսփարդե, Սարդ)  մ.թ.ա. 546 թ.-ին ընկավ Կյուրոսի տիրապերության տակ: Կյուրոսի այս հաղթանակի արդյունքում Փոքր Ասիան (ժամանակակից Թուրքիայի տարածքը) ևս միացավ նրա  իշխանության տակ գտնվող տարածքներին (մ.թ.ա. 549 թ.): Կյուրոսը, սակայն, մինչև Բաբելոնի հետ բախում ձեռնարկելը  և,ըստ երևույթին, որպեսզի խուսափի արշավանքի ժամանակ մարական թագավոր Հովվեխ Շեթրեի հետ պատահած միջադեպի կրկնությունից (երբ մարական թագավորը ցանկացել է պատերազմել Ասորեստանի հետ, ենթարկվել է Սաքքերի հանկարծակի հարձակմանը), մի փոքր արեւելյան շրջաններում իր ուժի ընդլայնմանն ու սահմանների ապահովմանը  ձեռնամուխ եղավ:
 
Կյուրոսը, ի վերջո, Տիգրիսն անցնելով՝ սկսեց Բաբելոնի գրոհը և մ.թ.ա. 538 թ.-ին նվաճեց այն գրեթե առանց պատերազմի։ Բաբելոնի նվաճմանը զուգահեռ Կյուրոսի տիրապետության տակ անցան նաև Բաբելոնի թագավոր Նաբոնիդի թագավորության մաս կազմող Ասորեստանի, Սիրիայի և Պաղեստինի տարածքները:<ref>{{Cite book|title=، ایران باستان، .|last=بروسیوس|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=25}}</ref>
 
Այդուհանդերձ, երկրի արևելյան մասում Գորգանի,Կասպյան լճի և Արալի լճի միջև ընկած տարածքում տեղի ունեցան բախումները, որոնք, ըստ երեւույթին, մ.թ.ա. 529 թ.- ին Կյուրոսի մահվան առիթ հանդիսանալով, հանգեցրին նրան, որ Կյուրոսի հետագա արշավանքներն ու առաջխաղացումը Եգիպտոսի ուղղությամբ, որը նախկինում Լիդիայի և Բաբելոնի հետ Կյուրոսի դեմ դաշինքի մեջ է եղել, կանխվի:
[[Պատկեր:2009-11-24 Persepolis 03.jpg|մինի|'''Թոչարի  կամ Դարեհ մեծի պալատը Թախթե Ջամշիդում (Պերսեպոլիսում)''']]
 
Այնուամենայնիվ, Դարեհ Մեծի՝ Աքեմենյան կայսրության արևմտյան և հյուսիսային սահմանների ուղղությամբ արշավանքները ավելի շուտ կայսրության ամբողջականության ապահովումն էին հետապնդում, քան նոր տարածքների նվաճումը: Դարեհ I-ը մ.թ.ա. 499 թ.- ին Փոքր Ասիայում և Հունաստանում դիմակայության հանդիպեց, որի ելքն ու լուծումը նա չկարողացավ ռազմական ճանապարհով գտնել (Դարեհ I-ը  մահացավ մ.թ.ա. 490 թ.-ին):[[Պատկեր:Perspolis.jpg|մինի|Սյան [[խոյակ]] [[Պերսեպոլիս|Պերսեպոլիսում]]]]
 
<br />
[[Պատկեր:Perspolis.jpg|մինի|Սյան [[խոյակ]] [[Պերսեպոլիս|Պերսեպոլիսում]]]]
Դարեհ Մեծի որդին՝ Քսերքսես I-ը (Քսերքս - Շերշեզ կամ Խշայարշան I), ով իշխանության հասավ մ.թ.ա. 486 թ.-ին, քայլեր ձեռնարկեց այս դիմադրության վերացման համար, որը ծագել էր հունական կենսակերպի և արեւելյան իշխանության սկզբունքների միջև համապատասխանության և համաձայնության բացակայությամբ պայմանավորված, բայց հաջողության չհասավ:
 
Անգամ Քսերքսեսից հետո էլ (մ.թ.ա. 465 թ.) Իրանի և Հունաստանի քաղաքների միջև առկա տարաձայնությունները, անհասկացություններն ու թյուրիմացությունները դեռ երկար ժամանակ շարունակվեցին:
 
Ըստ [[Հերոդոտոս]]<nowiki/>ի Աքեմենյան թագավորներից ամենաշատը մնացած արձանագրությունները պատկանում են Դարեհի թագավորության շրջանին, ինչպես նաև Աքեմենյան տիրապետության այս հսկայական տարածքը, որը ընդգրկում էր Գիոնի եւ Սինդի սահմաններից մինչև Եգիպտոս և Էգեյան ծովի սահմանները, Դարեհի օրոք հստակ ու կարգապահ վարչաքաղաքական ստորաբաժանումների համակարգ է ունեցել՝ բաժանված լինելով ավելի քան 20 Օսթանների (որոնք կոչվում էին սատրապիա կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհ, իսկ հին պարսկերենով՝ խշաթրա, և ամեն մի Օսթանը ունեցել է մի սատրապ,  կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհատեր, իսկ հին պարսկերենով՝ խշաթրապավան, ով իբրև մարզպետ իր տարածքի ներքին կյանքի կազմակերպման և խնդիրների լուծման պատասխանատուն էր)։ Բայց, չնայած նրան, որ սատրապը օսթանի ներքին կյանքին առնչվող հարցերի նկատմամբ մանրադիտակային վերահսկողություն ուներ, օսթանի կայազորի հրամանատարը և պաշտպանական համակարգը նրա հրամանատարության տակ չէր․ մի փաստ, որը սատրապին իր համեմատական անսահմանափակ ներքին ուժի և իշխանության հետ մեկտեղ միշտ պահում էր թագավորի հսկողության ներքո, և ապստամբական գաղափարները նրա համար գրեթե կիրառելի չէին: Թագավորի կամքը, հրամաններն ու օրենքները բոլոր օսթաններում օրենք էին համարվում, որին խստորեն հետևում էին բոլորը: Հպատակ ժողովուրդներն էլ, չնայած իրենց կրոնի ու հավատալիքների առումով սահմանափակումներ չունեին, բայց, խստորեն հետևելով թագավորի օրենքներին ու հրամանին՝ հավատարիմ էին արքայության միասնականության և ամբողջականության պահպանմանը: Նրանց՝ պարտականությունների կատարման հավատարմության հաստատակամության լավագույն օրինակներից մեկն էլ Դարեհի պալատի կառուցման աշխատանքներին այս ժողովուրդների համագործակցությունն ու աջակցումն է: Դարեհից մնացած կավե տախտակների վրա արված արձանագրությունները լավագույնս ի ցույց են դնում Դարեհի Շուշի պալատի կառուցման գործում այս ցեղերի արհեստավորների ցուցաբերած դերն ու մասնակցությունը:<ref>{{Cite book|title=راهنمای، مستندتاریخ تخت جمشید.هرودوت،|last=شاهپور شهبازی.هرودوت|first=علیرضا|publisher=نیاد پژوهشی پارسه-پاسارگاد. تهران: انتشارات سفیران و انتشارات فرهنگسرای میردشتی،|year=۱۳۸۴|isbn=شابک ‎۴-۶-۹۱۹۶۰-۹۶۴.|location=|pages=19160}}</ref>
 
Հպատակ ժողովուրդներն էլ, չնայած իրենց կրոնի ու հավատալիքների առումով սահմանափակումներ չունեին, բայց, խստորեն հետևելով թագավորի օրենքներին ու հրամանին՝ հավատարիմ էին արքայության միասնականության և ամբողջականության պահպանմանը: Նրանց՝ պարտականությունների կատարման հավատարմության հաստատակամության լավագույն օրինակներից մեկն էլ Դարեհի պալատի կառուցման աշխատանքներին այս ժողովուրդների համագործակցությունն ու աջակցումն է: Դարեհից մնացած կավե տախտակների վրա արված արձանագրությունները լավագույնս ի ցույց են դնում Դարեհի Շուշի պալատի կառուցման գործում այս ցեղերի արհեստավորների ցուցաբերած դերն ու մասնակցությունը:<ref>{{Cite book|title=راهنمای مستند تخت جمشید.|last=شاهپور شهبازی.|first=علیرضا|publisher=نیاد پژوهشی پارسه-پاسارگاد. تهران: انتشارات سفیران و انتشارات فرهنگسرای میردشتی،|year=۱۳۸۴|isbn=شابک ‎۴-۶-۹۱۹۶۰-۹۶۴.|location=|pages=19}}</ref>
 
 
Մարաստան, Խոուջ (Խուզեսթան), Պարթևստան, Հերաթ, Բակտրիա, Սողդիանան (ինչպես նաև Սողդ և Սուղուդ), Խորեզմ (պարս․՝ خوارزم, հայկ. աղբյուրներում՝ Խվարեզմ), Զարանգիանա (Դարանգիանա), Արախոզիա( մ.թ.ա. 300 թ. ժամանակակից հարավ-արեւելյան Աֆղանստանի և հյուսիսային Պակիստանի տարածքից մինչև Ղանդահար կամ Կանդահար), Սատտագեդիա( ثتهگوش Թաթաղուշ․ հին պարսկերեն,Փանջաբ) ,  Գանդհարա (Քաբուլը, Փեշավար), Հինդուշ (Սենդ՝ Ինդոս գետ),Խաումավարգա Սակեր, Շակեր (անտիկ աղբյուրներում՝ ամյուրգներ), Տիգրախաուդա Սակեր («սրածայր գդակավորներ» Ամուդարյա գետի մոտակայքի Սակեր) և «Ծովամերձ Սակեր» (այսինքն՝ Մերձսևծովյան Սակեր՝ ծովի մյուս կողմի սակեր՝ Ղրիմ և Դանուբ),  Բաբելոնի, Ասորեստանի,  Արաբիա, Ամուդարիա (Եգիպտոս), Արմինիե (Արմինա, Արմեն, Հայաստան) Քեթեբեթուկ(Կապադովկիա․ հատված Արևելյան Փոքր Ասիայում),Սփարդա(Սարդ, Սարդիս Լիդիա՝ Փոքր Ասիայի արևմուտքում),Սկյութներ (Մակեդոնական Սենատ․ Մակեդոնիա՝ պատմական երկրամաս Հունաստանում), Վահանակիր հույներ՝ Թրակիա...) , (Արեւմտյան Տրիպոլի, Կիրենաիկա՝  Բարկա بَرقه ,), (Կարթագեն, Կարթաժ, Փյունիկիա,  Փոքր Ասիայում)։
 
Հպատակ տարածքներից որոշները առանձին սատրապ չեն ունեցել և ղեկավարվել են հարևան կամ մոտ օսթանի սատրապի կողմից: Դարեհին պատկանող Շուշից գտնված մի սալիկի վրա արված արձանագրության համաձայն՝ հպատակ տարածքների և ժողովուրդների անունները գրեթե նույնությամբ՝ մի փոքր տարբերությամբ կրկնում է Նախշե Ռոսթամի արձանագրությունը:<ref>بی‌بی‌سی Հերոդոտըفارسی ևսامپراتوری մեջբերումهخامنشی էچگونه մեկبر այլ پهنه ցուցակ,وسیعی որըاز տալիսکره էزمین որոշակիدوام հետաքրքիրآورد؟ տվյալներکتاب այդ«واکاوی տարածքներումیک հարկերիشاهنشاهی» գանձմանبا քանակիعنوان ևفرعی կարգի«گذر վերաբերյալ՝زمان լրացնելովدر արձանագրություններումتاریخ‌نگاری հիշատակվածهخامنشیان، տվյալները:انتشارات Հերոդոտոսը,مزدا، ասես,سال տեղեկություններ  է տրամադրում փոփոխությունների և վերանայումների մասին, որոնք երբեմն պետք է որ առաջացած լինեին երկրի վարչական բաժանմունքներում։۲۰۱۴</ref>
 
Հերոդոտը ևս մեջբերում է մեկ այլ  ցուցակ, որը տալիս է որոշակի հետաքրքիր տվյալներ այդ տարածքներում հարկերի գանձման քանակի և կարգի վերաբերյալ՝ լրացնելով արձանագրություններում հիշատակված տվյալները: Հերոդոտոսը, ասես, տեղեկություններ  է տրամադրում փոփոխությունների և վերանայումների մասին, որոնք երբեմն պետք է որ առաջացած լինեին երկրի վարչական բաժանմունքներում։
 
Թախթե Ջամշիդից գտնված մեկ այլ արձանագրության մեջ, որը ամենայն հավանականությամբ Աքեմենյան արքաներից Արտաքսերքսես II-ի (Արտաքսերքս, Արտաշես կամ Արտախշատրա II․ մ.թ.ա. 404 թ. - մ.թ.ա. 358 թ.) դամբարանից է գտնվել, նշված են եղել Աքեմենյան արքայության կազմի մեջ մտնող հպատակ երկրների հետևյալ ժողովուրդների անունները՝
 
داندامایف، محمد. آ. ''تاریخ سیاسی هخامنشیان''. ترجمهٔ خشایار بهاری. چاپ ۱. تهران: نشر کارنگ، ۱۳۸۱. شابک ‎۹۶۴-۶۷۳۰-۵۲-۳.
 
بی‌بی‌سی فارسی امپراتوری هخامنشی چگونه بر پهنه وسیعی از کره زمین دوام آورد؟ کتاب «واکاوی یک شاهنشاهی» با عنوان فرعی «گذر زمان در تاریخ‌نگاری هخامنشیان، انتشارات مزدا، سال ۲۰۱۴
 
بروسیوس، ماریا. ''ایران باستان''. ترجمهٔ عیسی عبدی. چاپ ۱. تهران: نشر ماهی، ۱۳۸۸.شابک ‎۹۷۸-۹۶۴-۹۹۷۱-۴۹-۰.
 
<br />
[[Կատեգորիա:Աքեմենյաններ| ]]
[[Կատեգորիա:Իրանի պատմություն]]
Անանուն մասնակից