«Աքեմենյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 147 բայտ ,  1 տարի առաջ
Նրա որդի [[Կամբյուսես II|Կամբյուսեսը]] [[մ.թ.ա. 525]] թ. նվաճում է [[Եգիպտոս]]ը։ Իմանալով, որ Պարսկաստանում խռովություն է բարձրացրել քուրմ [[Գաումատան]] [[(Սմերդիս)]], նա շուտափույթ վերադառնում է Պարսկաստան, բայց ճանապարհին դավադրաբար սպանվում է։ Գահի համար սկսվում է պայքար, որում հաղթում է [[Վշտասպ]]ի որդին ՝ [[Դարեհ I Մեծ|Դարեհը]]։
 
Նրա որդին՝ Կամբիզը (Կամբյուս II կամ Կամբիզ II - Կամբուջիա II), շարունակելով Կյուրոսի այս կարևոր կիսատ թողած գործը, մ.թ.ա. 525 թ.- ին Եգիպտոսն ու Հյուսիսային Աֆրիկայի տարածքում գտնվող Կորնան (Սիրնայիկ) միացրեց Աքեմենյան տերության տարածքներին, ինչով Աքեմենյան արքայության տարածքները ողջ հնագույն աշխարհի համար աննախադեպ համարվող հսկայական չափսերի հասան:<ref>{{Cite web|url=CHRONOLOGY OF IRANIAN HISTORY PART 1|title=|last=|first=|date=|website=iranicaonline.org|publisher=|accessdate=}}</ref>
 
Դարեհ I-ը, ով հայտնի է որպես Դարեհ Մեծ (Դարիոս – Դարայավահուշ, Դարյուշ), կարճ ժամանակ անց՝ մ.թ.ա. 521 թ.- ին, ստեղծելով անվտանգություն, կառուցելով հաղորդակցության և կապեր հաստատելու համար անհրաժեշտ ցանցեր, ստեղծելով հարկային համակարգի արդարացի օրենքներ և կանոնակարգեր, այս պետության համար, որը փաստորեն ժառանգել էր Կյուրոսից,  կենսունակ և շարունակական համակենտրոնացումը, շարժունությունն ու կայունությունն ապահովեց:<ref>{{Cite book|title=کاخ اختصاصی داریوش|last=علیرضا|first=شاپور شهبازی|publisher=|year=|isbn=|location=|pages=۱۴۶}}</ref>
 
Այնուամենայնիվ, Դարեհ Մեծի՝ Աքեմենյան կայսրության արևմտյան և հյուսիսային սահմանների ուղղությամբ արշավանքները ավելի շուտ կայսրության ամբողջականության ապահովումն էին հետապնդում, քան նոր տարածքների նվաճումը: Դարեհ I-ը մ.թ.ա. 499 թ.- ին Փոքր Ասիայում և Հունաստանում դիմակայության հանդիպեց, որի ելքն ու լուծումը նա չկարողացավ ռազմական ճանապարհով գտնել (Դարեհ I-ը  մահացավ մ.թ.ա. 490 թ.-ին):
 
<br />
[[Պատկեր:Perspolis.jpg|մինի|Սյան [[խոյակ]] [[Պերսեպոլիս|Պերսեպոլիսում]]]]
Դարեհ Մեծի որդին՝ Քսերքսես I-ը (Քսերքս - Շերշեզ կամ Խշայարշան I), ով իշխանության հասավ մ.թ.ա. 486 թ.-ին, քայլեր ձեռնարկեց այս դիմադրության վերացման համար, որը ծագել էր հունական կենսակերպի և արեւելյան իշխանության սկզբունքների միջև համապատասխանության և համաձայնության բացակայությամբ պայմանավորված, բայց հաջողության չհասավ: