«Սուրբ Սոֆիայի տաճար (Ստամբուլ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 94.
 
====1847 թվականի վերանորոգում====
Սուլթան [[Աբդուլ Մեջիդ|Աբդուլ Մեջիդը]] հրամայել է վերանորոգել Սուրբ Սոֆիայի տաճարը: 800 աշխատողների շնորհիվ վերանորոգման աշխատանքները կատարվել են 1847-1849 թվականների ընթացքում ճարտարապետ եղբայրներ Գասպարե և Ջուզեպպե Ֆոսատիների կողմից: Եղբայրները ամրացրել են գմբեթն ու կամարները, ուղղել են սյուները և փոփոխել շինության էքստերիերի և [[Ինտերիեր|ինտերիերի]] զարդարանքները: Վերիին սրահի խճանկարները բացվել և մաքրվել են՝ չնայած շատերը վերականգնվել էին «հետագա վնասից պահպանելու նպատակով»: Հին ջահերը փոխարինվել են նորերով: Նոր հսկայական մեդալիոններ են կախվումկախվել սյուներից, որոնց վրա գեղագիր կազասկեր Մուսթաֆա Իզզեդ էֆենդին (1801–1877 թվականներ) գրել է [[Ալլահ|Ալլահի]], Մուհամմադի, առաջին 4 խալիֆների՝ [[Աբու Բաքր|Աբու Բաքըր]], [[Ումար իբն ալ-Խաթաբ|Օմար]], Օսման և [[Ալի իբն Աբի Տալիբ|Ալի]], և Մուհամմադի երկու թոռների՝ Հասանի և Հուսեյնի անունները: 1850 թվականին Ֆոսատի ճարտարապետ եղբայրները կառուցել են սուլթանի նոր տունը կամ օթյակը նեոբյուզանդական ոճով: Նրանք նաև վերանորոգել են մինբարն ու [[Միհրաբ|միհրաբը]]: Հիմնական շինությունից դուրս մինարեթները վերանորոգվել են և փոփոխվել այնպես, որ բոլորն այժմ չափերով հավասար են<ref>
Turkish Cultural Foundation. [http://www.turkishculture.org/architecture/architects/the-fossati-brothers-959.htm ''The Fossati brothers''], Accessed 23 Sept 2014.</ref><ref>''Grove Encyclopedia of Islamic Art & Architecture'': [https://books.google.com/books?id=un4WcfEASZwC&pg=RA1-PA324&dq=Fossati+hagia#v=onepage&q=Fossati%20hagia Istanbul], Oxford University Press, p.324.</ref>: Կառուցվել է ժամապահի շենք և նոր մեդրեսե (իսլամական դպրոց): Երբ վերանորոգման աշխատանքները ավարտվել են, մզկիթը վերաբացվել է 1849 թվականի հուլիսի 13-ին:
 
=== Թանգարան (1935-մինչ օրս) ===
[[File:Hagia Sophia Interior Dome.jpg|thumb|left|upright|Տաճարի ներսում Վերանորոգման գործընթացը]]
1935 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ [[Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք|Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը]] շինությունը վերածում է թանգարանի: Գորգերը հանվել են տաճարից, պատմության մեջ առաջին անգամ ի հայտ են եկել մարմարե զարդարանքները, ինչպես օրինակ՝ օմֆալիոնը, միևնույն ժամանակ խճանկարները, որոնք ժամանակին ծածկված էին սվաղով, բացվել են: Այնուամենայնիվ, կառույցի ընդհանուր վիճակը խարխուլ էր, ուստի Հուշարձանների համաշխարհային ֆոնդը Սուրբ Սոֆիայի տաճարը հայտարարել է 1996 թվականի Հուշարձանների համաշխարհային դիտարկման տակ, նույնը նաև 1998 թվականին: Շինության պղնձե տանիքը քանդվել է, որի պատճառով ջուրը հոսել և վնասել է նուրբ որմնանկարներն ու խճանկարները: [[Ստորգետնյա ջրեր|Ստորգետնյա ջրերի]] մակարդակի բարձրացման պատճառով տաճարի ներսում ընդհանուր խոնավությունըխոնավության մակարդակը բարձրացել է՝ ստեղծելով քարի և ներկի համար անբարենպաստ միջավայր: 1997-2002 թվականների ընթացքում Հուշարձանների համաշխարհային ֆոնդը մի շարք դրամաշնորհներ է հատկացրել գմբեթի վերանորոգման համար: Վերանորոգման աշխատանքների առաջին փուլը ենթադրում էր կառույցի տանիքի վերանորոգում և ամրապնդում: Այս փուլին մասնակցել է նաև Թուրքիայի մշակույթի նախարարությունը: Երկրորդ փուլը ենթադրում էր գմբեթի իներիերիինտերիերի պահպանում, որը հնարավորություն էր տալիս նկարներ վերականգնող թուրք երիտասարդներին մասնակցել և մասնագիտանալ խճանկարների պահպանման գործում: Մինչև 2006 թվականը Հուշարձանների համաշխարհային ֆոնդի նախագիծը ավարտին է հասնում, չնայած որ տաճարի որոշ մասեր ամրապնդման, վերանորոգման անհրաժեշտություն ունեին<ref>{{cite web|url=http://www.wmf.org/project/hagia-sophia|title=World Monuments Fund – Hagia Sophia|publisher=Wmf.org|accessdate=4 December 2011}}</ref>: Սուրբ Սոֆիայի տաճարը ներկայումս (2014 թվական) Թուրքիայի ամենաշատ այցելված վայրերից երկրորդն է համարվում՝ տարեկան 3.3 միլիոն այցելու<ref name=mus/>:
 
Չնայած այն փաստին, որ արգելված է համալիրը որպես երկրպագության վայր (մզկիթ կամ եկեղեցի) օգտագործելը<ref>{{cite web|url=http://www.istanbul.gov.tr/Default.aspx?pid=343|title=Ýstanbul Tanýtýmý – Ayasofya Müzesi|publisher=Istanbul.gov.tr|archiveurl=https://web.archive.org/web/20120124014309/http://www.istanbul.gov.tr/Default.aspx?pid=343|archivedate=24 January 2012|accessdate=4 December 2011|deadurl=yes|df=dmy-all}}</ref>, 2006 թվականին Թուրքիայի կառավարության որոշմամբ մի փոքրիկ սենյակ է տեղակայվել թանգարանում, որն օգտագործվում է թանգարանի քրիստոնյա և մուսուլման աշխատակիցների կողմից՝ որպես աղոթքի սենյակ<ref>[http://arsiv.sabah.com.tr/2006/07/04/gnd102.html İbadete açık Ayasofya] {{tr icon}}</ref>: 2013 թվականից սկսած թանգարանի [[Մինարե|մինարեթներից]] մեկից օրական երկու անգամ մուեզզինը հավատացյալներին կանչում է աղոթքի<ref>{{cite web|url=http://timeturk.com/m/haber.asp?id=585327|title=Ayasofya'da ezan okunuyor, duydunuz mu?|publisher=Timeturk|accessdate=16 July 2013}}</ref>:
Տող 109.
2017 թվականի մայիսի 13-ին Անատոլիայի երիտասարդական ասոցիացիայի գլխավորությամբ մի խումբ մարդիկ Սուրբ Սոֆիայի տաճարի առջև մասնակցել են առավոտյան աղոթքի, որով աջակցություն էին ցույց տալիս մզկիթի վերածմանը <ref name=":1">{{cite news|url=http://www.hurriyetdailynews.com/muslim-group-prays-in-front-of-hagia-sophia-to-demand-re-conversion-into-mosque.aspx?pageID=238&nID=113064&NewsCatID=341|title=Muslim group prays in front of Hagia Sophia to demand re-conversion into mosque|publisher=hurriyet}}</ref>: 2017 թվականի հունիսի 21-ին Կրոնական հարցերով նախարարությունը կազմակերպել է հատուկ ծրագիր, որը իր մեջ ներառում է [[Ղուրան|Ղուրանի]] բարձրաձայն ընթերցանություն և աղոթք Սուրբ Սոֆիայի տաճարում՝ նշելով Կադրի գիշերը (խորհրդանշական օր, որի ժամանակ Ղուրանի առաջին տողերը հայտնվել են [[Մուհամմադ|Մուհամմադին]]): Այս ամբողջ արարողությունը հեռարձակվել է [[Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսությոան ընկերություն|TRT-ի]] կողմից<ref>{{cite news|url=http://www.hurriyetdailynews.com/turkey-rejects-greek-criticism-of-hagia-sophia-prayers.aspx?pageID=238&nID=114671&NewsCatID=341|title=Turkey rejects Greek criticism of Hagia Sophia prayers|publisher=hurriyet}}</ref>:
 
2018 թվականի մարտի 31-ին [[Թուրքիա|Թուրքիայի Հանրապետության]] նախագահ [[Ռեջեփ Թայիփ Էրդողան|Ռեջեփ Թայիփ Էրդողանը]] Սուրբ Սոֆիայի տաճարում անգիր արտասանել է Ղուրանի առաջին տողը՝ իր աղոթքը նվիրելով «նրանց, ովքեր այս աշխատանքը մեզ են թողել որպես ժառանգություն, հատկապես Ստամբուլի նվաճողին»: Սրա նպատակն էր ամրապնդել քաղաքական այն շարժումը, որը ցանկանում էր տաճարը կրկին վերածել մզկիթի. սա, փաստորեն, Աթաթուրքի՝ մզկիթը աշխարհիկ թանգարանի վերածելու քայլի հակառակ երևույթն էր<ref>[http://www.hurriyetdailynews.com/turkish-president-erdogan-recites-islamic-prayer-at-the-hagia-sophia-129594 Turkish President Erdoğan recites Islamic prayer at the Hagia Sophia]</ref>:
 
== Սուրբ Սոֆիայի տաճարի ժամանակացույց ==