«Աքեմենյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
Անգամ Քսերքսեսից հետո էլ (մ.թ.ա. 465 թ.) Իրանի և Հունաստանի քաղաքների միջև առկա տարաձայնությունները, անհասկացություններն ու թյուրիմացությունները դեռ երկար ժամանակ շարունակվեցին:
 
Ըստ [[Հերոդոտոս]]<nowiki/>ի Աքեմենյան թագավորներից ամենաշատը մնացած արձանագրությունները պատկանում են Դարեհի թագավորության շրջանին, ինչպես նաև Աքեմենյան տիրապետության այս հսկայական տարածքը, որը ընդգրկում էր Գիոնի եւ Սինդի սահմաններից մինչև Եգիպտոս և Էգեյան ծովի սահմանները, Դարեհի օրոք հստակ ու կարգապահ վարչաքաղաքական ստորաբաժանումների համակարգ է ունեցել՝ բաժանված լինելով ավելի քան 20 Օսթանների (որոնք կոչվում էին սատրապիա կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհ, իսկ հին պարսկերենով՝ խշաթրա, և ամեն մի Օսթանը ունեցել է մի սատրապ,  կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհատեր, իսկ հին պարսկերենով՝ խշաթրապավան, ով իբրև մարզպետ իր տարածքի ներքին կյանքի կազմակերպման և խնդիրների լուծման պատասխանատուն էր)։ Բայց, չնայած նրան, որ սատրապը օսթանի ներքին կյանքին առնչվող հարցերի նկատմամբ մանրադիտակային վերահսկողություն ուներ, օսթանի կայազորի հրամանատարը և պաշտպանական համակարգը նրա հրամանատարության տակ չէր․ մի փաստ, որը սատրապին իր համեմատական անսահմանափակ ներքին ուժի և իշխանության հետ մեկտեղ միշտ պահում էր թագավորի հսկողության ներքո, և ապստամբական գաղափարները նրա համար գրեթե կիրառելի չէին: Թագավորի կամքը, հրամաններն ու օրենքները բոլոր օսթաններում օրենք էին համարվում, որին խստորեն հետևում էին բոլորը: Հպատակ ժողովուրդներն էլ, չնայած իրենց կրոնի ու հավատալիքների առումով սահմանափակումներ չունեին, բայց, խստորեն հետևելով թագավորի օրենքներին ու հրամանին՝ հավատարիմ էին արքայության միասնականության և ամբողջականության պահպանմանը: Նրանց՝ պարտականությունների կատարման հավատարմության հաստատակամության լավագույն օրինակներից մեկն էլ Դարեհի պալատի կառուցման աշխատանքներին այս ժողովուրդների համագործակցությունն ու աջակցումն է: Դարեհից մնացած կավե տախտակների վրա արված արձանագրությունները լավագույնս ի ցույց են դնում Դարեհի Շուշի պալատի կառուցման գործում այս ցեղերի արհեստավորների ցուցաբերած դերն ու մասնակցությունը:
 
== Աքեմենյան արքայության կազմի մեջ մտնող հպատակ երկրներն ու ժողովուրդները ==
Աքեմենյան արքայության կազմի մեջ մտնող հպատակ երկրների անունները, որոնք գրված են Նախշե Ռոսթամում գտնվող Դարեհ Մեծի  դամբարանին պատկանող արձանագրության մեջ հետևյալն են՝
 
Մարաստան, Խոուջ (Խուզեսթան), Պարթևստան, Հերաթ, Բակտրիա, Սողդիանան (ինչպես նաև Սողդ և Սուղուդ), Խորեզմ (պարս․՝ خوارزم, հայկ. աղբյուրներում՝ Խվարեզմ), Զարանգիանա (Դարանգիանա), Արախոզիա( մ.թ.ա. 300 թ. ժամանակակից հարավ-արեւելյան Աֆղանստանի և հյուսիսային Պակիստանի տարածքից մինչև Ղանդահար կամ Կանդահար), Սատտագեդիա( ثتهگوش Թաթաղուշ․ հին պարսկերեն,Փանջաբ) ,  Գանդհարա (Քաբուլը, Փեշավար), Հինդուշ (Սենդ՝ Ինդոս գետ),Խաումավարգա Սակեր, Շակեր (անտիկ աղբյուրներում՝ ամյուրգներ), Տիգրախաուդա Սակեր («սրածայր գդակավորներ» Ամուդարյա գետի մոտակայքի Սակեր) և «Ծովամերձ Սակեր» (այսինքն՝ Մերձսևծովյան Սակեր՝ ծովի մյուս կողմի սակեր՝ Ղրիմ և Դանուբ),  Բաբելոնի, Ասորեստանի,  Արաբիա, Ամուդարիա (Եգիպտոս), Արմինիե (Արմինա, Արմեն, Հայաստան) Քեթեբեթուկ(Կապադովկիա․ հատված Արևելյան Փոքր Ասիայում),Սփարդա(Սարդ, Սարդիս Լիդիա՝ Փոքր Ասիայի արևմուտքում),Սկյութներ (Մակեդոնական Սենատ․ Մակեդոնիա՝ պատմական երկրամաս Հունաստանում), Վահանակիր հույներ՝ Թրակիա...) , (Արեւմտյան Տրիպոլի, Կիրենաիկա՝  Բարկա بَرقه ,), (Կարթագեն, Կարթաժ, Փյունիկիա,  Փոքր Ասիայում)։
 
Հպատակ տարածքներից որոշները առանձին սատրապ չեն ունեցել և ղեկավարվել են հարևան կամ մոտ օսթանի սատրապի կողմից: Դարեհին պատկանող Շուշից գտնված մի սալիկի վրա արված արձանագրության համաձայն՝ հպատակ տարածքների և ժողովուրդների անունները գրեթե նույնությամբ՝ մի փոքր տարբերությամբ կրկնում է Նախշե Ռոսթամի արձանագրությունը: Հերոդոտը ևս մեջբերում է մեկ այլ  ցուցակ, որը տալիս է որոշակի հետաքրքիր տվյալներ այդ տարածքներում հարկերի գանձման քանակի և կարգի վերաբերյալ՝ լրացնելով արձանագրություններում հիշատակված տվյալները: Հերոդոտոսը, ասես, տեղեկություններ  է տրամադրում փոփոխությունների և վերանայումների մասին, որոնք երբեմն պետք է որ առաջացած լինեին երկրի վարչական բաժանմունքներում։
 
Թախթե Ջամշիդից գտնված մեկ այլ արձանագրության մեջ, որը ամենայն հավանականությամբ Աքեմենյան արքաներից Արտաքսերքսես II-ի (Արտաքսերքս, Արտաշես կամ Արտախշատրա II․ մ.թ.ա. 404 թ. - մ.թ.ա. 358 թ.) դամբարանից է գտնվել, նշված են եղել Աքեմենյան արքայության կազմի մեջ մտնող հպատակ երկրների հետևյալ ժողովուրդների անունները՝
 
Ֆարսեր(Փարսեր՝ պարսիկներ), մարեր, Խուզեր, պարթևներ, Հերաթ, բակտրիացիներ, սողդեր, խորեզմացիներ, Զարանգիանայի բնակիչներ (Դարանգիանա), Արախոզիայի բնակիչներ, Սատտագեդիացիներ(հին պարսկերեն՝ثتهگوش Թաթաղուշցիներ,Փանջաբցիներ),   գանդհարացիներ, հինդիներ (Սենդի բնակիչներ), խաումավարգացիներ․ Սակեր, Շակեր (անտիկ աղբյուրներում՝ ամյուրգներ), տիգրախաուդա սակեր («սրածայր գդակավորներ» Ամուդարյա գետի մոտակայքի սակեր),  բաբելոնցիներ, ասորեստանցիներ, արաբներ, եգիպտացիներ,  արմեններ, հայեր), Կապադովկիացիներ, սփարդացիներ(Սարդի, Սարդիս բնակիչներ), Սկյութներ (Մակեդոնական Սենատ․ Մակեդոնիա՝ պատմական երկրամաս Հունաստանում), Վահանակիր հույներ՝ Թրակիա...) , կարթագենցիներ, քուշեցիներ, փոթիներ:
 
Ըստ Հերոդոտոսի<ref>{{Cite book|title=(تواریخ ۳: ۹۸ – ۸۹)|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref> Հայաստանը ընդգրկվել է 13-րդ սատրապության մեջ, որը վճարել է 400 տաղանդ արծաթ, իսկ պարսիկները եղել են արտոնյալ, հարկերից ազատ, իշխող ժողովուրդը։ Պարսիկ այրերն ապրում էին պետական գանձարանի, այսինքն՝ նվաճված ժողովուրդներից գանձվող հարկերի հաշվին:
 
Ինչպես տեսնում ենք, այդ շրջանում, երբ միայն 28 տարի էր մնում Դարեհ III-ի մահվանն ու Աքեմենյանների անկմանը (մ.թ.ա. 300թ․), հպատակ ժողովուրդների անունները գրեթե նույնությամբ կրկնում են Նախշե Ռոսթամում գտնվող Դարեհ Մեծի   դամբարանին պատկանող արձանագրության մեջ  հիշատակված անունները, ինչը լավագույն ապացույցն է այն բանի, որ Աքեմենյանները իրենց տիրապետության առաջին օրերից մինչև վերջին օրերը կարողացել են պահպանել տարածական  միասնականությունն ու ամբողջականությունը: Անգամ բազում նշաններ կան, որ Արտաքսերքսես III-ի (Արտաքսերքս, Արտաշես կամ Արտախշատրա III․ մ.թ.ա. 358 թ. - մ.թ.ա. 337 թ. ) իշխանության վերջին տարիներին, երբ տակավին մի քանի տարի էր մնում Աքեմենյանների դինաստիայի անկմանը, Աքեմենյան տերությունը ավելի ուժեղ, ավելի միասնական, ավելի կանոնակարգված և ամբողջական էր, քան Քսերքսես I-ի (Քսերքս - Շերշեզ կամ Խշայարշա․ մ.թ.ա. 486. - մ.թ.ա. 464 թթ.) իշխանության օրոք:
 
Դարեհ III-ի (մ․թ․ա․ 336-333 թթ.)՝ Ալեքսանդր Մակեդոնացուց կրած պարտության պատճառը պատերազմական գրոհի և մարտունակության  մակեդոնական հմտություններից բացի նաև այն էր, որ Դարեհ III-ի զորքի մի մասը, իրեն  հույն համարելով, լքեց նրա բանակը, ինչն էլ նպաստեց նրա պարտությանը և հանգեցրեց Աքեմենյան կայսրության անկմանը:
 
Տես նաև. [[Աքեմենյան պետություն]]
Տող 145 ⟶ 160՝
{{Վիքիպահեստ կատեգորիա|Achaemenids|Աքեմենյաններ}}
 
 
== '''Օգտագործված աղբյուրների և գրականության ցանկ''' ==
 
 
بنونیست، امیل. دین ایرانی بر پایۀ متن‌های مهم یونانی. ترجمۀ بهمن سرکاراتی. چاپ دوم. تهران: انتشارات بنیاد فرهنگ ایران، ۱۳۵۴.
 
زرین‌کوب، عبدالحسین. روزگاران. چاپ دوازدهم. تهران: انتشارات سخن، ۱۳۹۰. شابک ‎۹۷۸-۹۶۴-۶۹۶۱-۱۱-۱-.
 
دیاکونوف، میخائیل میخائیلوویچ. تاریخ ایران باستان. ترجمۀ روحی ارباب. چاپ پنجم. تهران: شرکت انتشارات علمی و فرهنگی، ۱۳۸۴. شابک ‎۹۶۴-۴۴۵-۲۳۸-۰
 
نلسون فرای، ریچارد. میراث باستانی ایران. ترجمۀ مسعود رجب‌نیا. چاپ هشتم. تهران: شرکت انتشارات علمی و فرهنگی، ۱۳۸۶. شابک ‎۹۷۸-۹۶۴-۴۴۵-۱۱۱-۹.
 
فره‌وشی، بهرام. ایرانویج. تهران: دانشگاه تهران، ۱۳۶۸'''.'''
[[Կատեգորիա:Աքեմենյաններ| ]]
[[Կատեգորիա:Իրանի պատմություն]]