«Աքեմենյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 290 բայտ ,  1 տարի առաջ
 
Դարեհ I-ը, ով հայտնի է որպես Դարեհ Մեծ (Դարիոս – Դարայավահուշ, Դարյուշ), կարճ ժամանակ անց՝ մ.թ.ա. 521 թ.- ին, ստեղծելով անվտանգություն, կառուցելով հաղորդակցության և կապեր հաստատելու համար անհրաժեշտ ցանցեր, ստեղծելով հարկային համակարգի արդարացի օրենքներ և կանոնակարգեր, այս պետության համար, որը փաստորեն ժառանգել էր Կյուրոսից,  կենսունակ և շարունակական համակենտրոնացումը, շարժունությունն ու կայունությունն ապահովեց:
[[Պատկեր:2009-11-24 Persepolis 03.jpg|մինի|'''Թոչարի  կամ Դարեհ մեծի պալատը Թախթե Ջամշիդում (Պերսեպոլիսում)''']]
 
Այնուամենայնիվ, Դարեհ Մեծի՝ Աքեմենյան կայսրության արևմտյան և հյուսիսային սահմանների ուղղությամբ արշավանքները ավելի շուտ կայսրության ամբողջականության ապահովումն էին հետապնդում, քան նոր տարածքների նվաճումը: Դարեհ I-ը մ.թ.ա. 499 թ.- ին Փոքր Ասիայում և Հունաստանում դիմակայության հանդիպեց, որի ելքն ու լուծումը նա չկարողացավ ռազմական ճանապարհով գտնել (Դարեհ I-ը  մահացավ մ.թ.ա. 490 թ.-ին):
[[Պատկեր:Perspolis.jpg|մինի|Սյան [[խոյակ]] [[Պերսեպոլիս|Պերսեպոլիսում]]]]
 
Դարեհ Մեծի որդին՝ Քսերքսես I-ը (Քսերքս - Շերշեզ կամ Խշայարշան I), ով իշխանության հասավ մ.թ.ա. 486 թ.-ին, քայլեր ձեռնարկեց այս դիմադրության վերացման համար, որը ծագել էր հունական կենսակերպի և արեւելյան իշխանության սկզբունքների միջև համապատասխանության և համաձայնության բացակայությամբ պայմանավորված, բայց հաջողության չհասավ: