«Նոյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ձևակերպման խմբագրում հանրամատչելիության նպատակով
Տող 17.
Նոյի որդիներն ունեցել են շատ զավակներ, որոնցից սերել են բազմաթիվ ազգեր։ Հայ ժողովուրդը սերում է Նոյի Հաբեթ որդուց, որի ամնեահայտնի հետնորդն է հանդիսանում հայցող թագավոր [[Արա Գեղեցիկ]]ը։ Հիմք ընդունելով Աստվածաշունչը և պատմական այլ աղբյուրներ՝ Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ ներկայացնում է Նոյի և նրա որդիների ազգաբանությունը՝ Հաբեթի ճյուղը հասցնելով մինչև [[Արա Գեղեցիկ]]։ Նոյի անվան հետ է կապվում հողագործության և գինեգործության առաջացումը։
 
Ըստ հրեա Հովսեպոս Փլավիոս և հույն Եվսեբիոս Կեսարացի պատմագիրների, ինչպես նաև ըստ հայկական ավանդությունների՝ Նախիջևան տեղանունը մեկնաբանվում է որպես Նոյի առաջին իջևանատեղի։իջևանատեղի, որը համարվել է Հայկական լեռնաշխարհի ամենահին բնակատեղին և իբր հիմնվել է մ.թ.ա. 3669-ին՝ համաշխարհային Մեծ ջրհեղեղից հետո /տես՝ ՀՍՍՀ ԳԱ <<ՀՍՀ>> հոդ. Նախճավան/։ Հիմնվելով հնագույն այլ առասպելների վրա՝ Վարդան Արևելցին Նոյի գերեզմանատեղին հիշատակում է Վասպուրականի Նախճավանում, իսկ նրա կնոջ՝ Նոյեմզարի գերեզմանատեղին՝ Մարանդում։ Ավանդաբար Նոյի անվան հետ են կապված Ակոռի գյուղի, Առնոյոտն գավառի, Երևան քաղաքի, Նպատ լեռան և այլ անվանումներ։
 
Նոյ Նահապետի հիշատակը նշում են Ընդհանրական, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցիները։ Հայ եկեղեցին Էջմիածնի Մայր տաճարում, որպես սուրբ մասունք, պահում է Նոյյան տապանից փայտի մի կտոր. այն, ըստ ավանդության, Մասիսի լանջին հրեշտակից ստացել է Մծբին քաղաքի եպիսկոպոսը՝ սուրբ Հակոբ Մծբնացի հայրապետը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նոյ» էջից