«Աքեմենյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Կյուրոս Մեծը, Էսսմանի Էնշանի (ներկայիս՝ Խուզեստանի նահանգի Անզան, Իզեհ քաղաքների) թագավորն էր և ֆարս (փարս) ցեղերի սիրելին ու ռազմական առաջնորդը, ում նախնիներից մնացած տիրապետության տարածքը այդ օրերին Դաքայի տոհմի (թագավորական ընտանիքի) թագավորների ենթակայության տակ գտնվող տարածք էր համարվում: Կյուրոսը, ապստամբելով Ասթիագի դեմ և հաղթելով նրան, մ.թ.ա. 549 թ.- ին գրավեց Հեգմաթանեն (Էկբաթան, Համեդան): Բաբելոնյան մի արձանագրության համաձայն՝ Կյուրոսը նաև մարերի արքայի նստավայրի գանձարանները և ողջ պահուստն Անշան տարավ, և, ի վերջո, վերջ դրեց Իրանում  մարական տիրապետությանը:

Մարական ողջ տարածքում Կյուրոսի արագ հաղթանակը,  տարածքը, որը Համադայի անկումից անմիջապես հետո անցավ Կյուրոսի տիրապետության տակ, մի փաստ էր, որը հարուցեց ժամանակաշրջանի բոլոր թագավորների և տիրակալների մտահոգությունը: Կյուրոսը  իր դեմ Լիդիայի, Բաբելոնի և Եգիպտոսի մասնակցությամբ ձևավորման ընթացքում գտնվող միավորմանը դիմակայելու համար ստիպված եղավ պայքարել նրանց հետ: Անմիջապես դրանից հետո Կյուրոսը աննախադեպ արագությամբ կանխեց  Լիդիայի թագավոր Կրեսոսի (Կարզուսի) հարձակումն ու առաջխաղացումը, ով փորձում էր շուտափույտ կերպով բռնագրավել Իրանը: Կրեսոսը (Կարզուսի) պատերազմում պարտություն կրեց, և նրա մայրաքաղաք Սարդիսը (Սալդինշ Էսփարդե, Սարդ)  մ.թ.ա. 546 թ.-ին ընկավ Կյուրոսի տիրապերության տակ: Կյուրոսի այս հաղթանակի արդյունքում Փոքր Ասիան (ժամանակակից Թուրքիայի տարածքը) ևս միացավ նրա  իշխանության տակ գտնվող տարածքներին (մ.թ.ա. 549 թ.): Կյուրոսը, սակայն, մինչև Բաբելոնի հետ բախում ձեռնարկելը  և,ըստ երևույթին, որպեսզի խուսափի արշավանքի ժամանակ մարական թագավոր Հովվեխ Շեթրեի հետ պատահած միջադեպի կրկնությունից (երբ մարական թագավորը ցանկացել է պատերազմել Ասորեստանի հետ, ենթարկվել է Սաքքերի հանկարծակի հարձակմանը), մի փոքր արեւելյան շրջաններում իր ուժի ընդլայնմանն ու սահմանների ապահովմանը  ձեռնամուխ եղավ:

Կյուրոսը, ի վերջո, Տիգրիսն անցնելով՝ սկսեց Բաբելոնի գրոհը և մ.թ.ա. 538 թ.-ին նվաճեց այն գրեթե առանց պատերազմի։ Բաբելոնի նվաճմանը զուգահեռ Կյուրոսի տիրապետության տակ անցան նաև Բաբելոնի թագավոր Նաբոնիդի թագավորության մաս կազմող Ասորեստանի, Սիրիայի և Պաղեստինի տարածքները:

Այդուհանդերձ, երկրի արևելյան մասում Գորգանի,Կասպյան լճի և Արալի լճի միջև ընկած տարածքում տեղի ունեցան բախումները, որոնք, ըստ երեւույթին, մ.թ.ա. 529 թ.- ին Կյուրոսի մահվան առիթ հանդիսանալով, հանգեցրին նրան, որ Կյուրոսի հետագա արշավանքներն ու առաջխաղացումը Եգիպտոսի ուղղությամբ, որը նախկինում Լիդիայի և Բաբելոնի հետ Կյուրոսի դեմ դաշինքի մեջ է եղել, կանխվի:

Կյուրոսի երիտասարդության ժամանակվա որսընկերն էր հայոց արքա [[Տիգրան Երվանդյան|Տիգրան I Երվանդյանը]]։

[[Մ.թ.ա. 546]] թ. Կյուրոսը պարտության է մատնում [[Լիդիա]]յի արքա [[Կրեսոս]]ին և տիրում [[Փոքր Ասիա]]յին։ [[Մ.թ.ա. 539]] թ. նա գրավում է [[Բաբելոն]]ը։

Կյուրոս Մեծը սպանվել է [[սկյութներ]]ի դեմ պատերազմներում։

Նրա որդի [[Կամբյուսես II|Կամբյուսեսը]] [[մ.թ.ա. 525]] թ. նվաճում է [[Եգիպտոս]]ը։ Իմանալով, որ Պարսկաստանում խռովություն է բարձրացրել քուրմ [[Գաումատան]] [[(Սմերդիս)]], նա շուտափույթ վերադառնում է Պարսկաստան, բայց ճանապարհին դավադրաբար սպանվում է։ Գահի համար սկսվում է պայքար, որում հաղթում է [[Վշտասպ]]ի որդին ՝ [[Դարեհ I Մեծ|Դարեհը]]։

Նրա որդին՝ Կամբիզը (Կամբյուս II կամ Կամբիզ II - Կամբուջիա II), շարունակելով Կյուրոսի այս կարևոր կիսատ թողած գործը, մ.թ.ա. 525 թ.- ին Եգիպտոսն ու Հյուսիսային Աֆրիկայի տարածքում գտնվող Կորնան (Սիրնայիկ) միացրեց Աքեմենյան տերության տարածքներին, ինչով Աքեմենյան արքայության տարածքները ողջ հնագույն աշխարհի համար աննախադեպ համարվող հսկայական չափսերի հասան:

Կյուրոսի երիտասարդության ժամանակվա որսընկերն էր հայոց արքա [[Տիգրան Երվանդյան|Տիգրան I Երվանդյանը]]։

[[Մ.թ.ա. 546]] թ. Կյուրոսը պարտության է մատնում [[Լիդիա]]յի արքա [[Կրեսոս]]ին և տիրում [[Փոքր Ասիա]]յին։ [[Մ.թ.ա. 539]] թ. նա գրավում է [[Բաբելոն]]ը։

Կյուրոս Մեծը սպանվել է [[սկյութներ]]ի դեմ պատերազմներում։

Նրա որդի [[Կամբյուսես II|Կամբյուսեսը]] [[մ.թ.ա. 525]] թ. նվաճում է [[Եգիպտոս]]ը։ Իմանալով, որ Պարսկաստանում խռովություն է բարձրացրել քուրմ [[Գաումատան]] [[(Սմերդիս)]], նա շուտափույթ վերադառնում է Պարսկաստան, բայց ճանապարհին դավադրաբար սպանվում է։ Գահի համար սկսվում է պայքար, որում հաղթում է [[Վշտասպ]]ի որդին ՝ [[Դարեհ I Մեծ|Դարեհը]]։

Տես նաև. [[Աքեմենյան պետություն]]