«Աքեմենյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 8271 բայտ ,  1 տարի առաջ
'''Աքեմենյաններ''', մ.թ.ա. [[550]]-[[330]] թվականների պարսկական թագավորական դինաստիա։ Անունն ստացել են իրենց նախնու՝ պարսկական ցեղերի միության առաջնորդ Աքեմենի անունից։
 
Աքեմենը և նրա սերունդներ [[Թեյսպ|Չիշպիշը]], [[Կյուրոս I]]-ը, [[Կյուրոս Բ Մեծ]]ը եղել են Պարսուա և Անշան երկրների թագավորներ, վասալական կախման մեջ գտնվել [[Ասորեստան]]ի, ապա [[Մարաստան]]ի թագավորներից։ [[Կյուրոս Բ Մեծ]]ը [[550]] թվականին տապալեց [[Մարաստան]]ի թագավորին և նվաճողական արշավանքներով հիմնեց ծավալուն աշխարհակալություն՝ [[Աքեմենյան պետություն]]ը։ <br />
 
Աքեմենյանները արիական ցեղախմբի մի խումբ էին, որոնք Կյուրոս Մեծի (Կիր – Կուրուշ, Քուրոշ) հրամանատարությամբ Իրանի լեռնաշղթայում պետություն հիմնեցին: Աքեմենյան պետության ծագումով, որը հիմնվեց իրանական անվանի տոհմի ներկայացուցիչ Կյուրոս Մեծի միջոցով (մոտավորապես 550 թ. ին), Իրանը համաշխարհային պատմության թատերաբեմում  ակտիվ և վճռական դեր ձեռք բերեց,  ինչպես նաև այս պետությունը ճանաչվեց իբրև ասիական և հին աշխարհի համաշխարհային գերազանց քաղաքակրթության և մշակույթի ծագման վայր:
 
Կյուրոս Մեծը, Էսսմանի Էնշանի (ներկայիս՝ Խուզեստանի նահանգի Անզան, Իզեհ քաղաքների) թագավորն էր և ֆարս (փարս) ցեղերի սիրելին ու ռազմական առաջնորդը, ում նախնիներից մնացած տիրապետության տարածքը այդ օրերին Դաքայի տոհմի (թագավորական ընտանիքի) թագավորների ենթակայության տակ գտնվող տարածք էր համարվում: Կյուրոսը, ապստամբելով Ասթիագի դեմ և հաղթելով նրան, մ.թ.ա. 549 թ.- ին գրավեց Հեգմաթանեն (Էկբաթան, Համեդան): Բաբելոնյան մի արձանագրության համաձայն՝ Կյուրոսը նաև մարերի արքայի նստավայրի գանձարանները և ողջ պահուստն Անշան տարավ, և, ի վերջո, վերջ դրեց Իրանում  մարական տիրապետությանը:
 
Մարական ողջ տարածքում Կյուրոսի արագ հաղթանակը,  տարածքը, որը Համադայի անկումից անմիջապես հետո անցավ Կյուրոսի տիրապետության տակ, մի փաստ էր, որը հարուցեց ժամանակաշրջանի բոլոր թագավորների և տիրակալների մտահոգությունը: Կյուրոսը  իր դեմ Լիդիայի, Բաբելոնի և Եգիպտոսի մասնակցությամբ ձևավորման ընթացքում գտնվող միավորմանը դիմակայելու համար ստիպված եղավ պայքարել նրանց հետ: Անմիջապես դրանից հետո Կյուրոսը աննախադեպ արագությամբ կանխեց  Լիդիայի թագավոր Կրեսոսի (Կարզուսի) հարձակումն ու առաջխաղացումը, ով փորձում էր շուտափույտ կերպով բռնագրավել Իրանը:Կրեսոսը (Կարզուսի) պատերազմում պարտություն կրեց, և նրա մայրաքաղաք Սարդիսը (Սալդինշ Էսփարդե, Սարդ)  մ.թ.ա. 546 թ.-ին ընկավ Կյուրոսի տիրապերության տակ: Կյուրոսի այս հաղթանակի արդյունքում Փոքր Ասիան (ժամանակակից Թուրքիայի տարածքը) ևս միացավ նրա  իշխանության տակ գտնվող տարածքներին (մ.թ.ա. 549 թ.): Կյուրոսը, սակայն, մինչև Բաբելոնի հետ բախում ձեռնարկելը  և,ըստ երևույթին, որպեսզի խուսափի արշավանքի ժամանակ մարական թագավոր Հովվեխ Շեթրեի հետ պատահած միջադեպի կրկնությունից (երբ մարական թագավորը ցանկացել է պատերազմել Ասորեստանի հետ, ենթարկվել է Սաքքերի հանկարծակի հարձակմանը), մի փոքր արեւելյան շրջաններում իր ուժի ընդլայնմանն ու սահմանների ապահովմանը  ձեռնամուխ եղավ:
 
Կյուրոսը, ի վերջո, Տիգրիսն անցնելով՝ սկսեց Բաբելոնի գրոհը և մ.թ.ա. 538 թ.-ին նվաճեց այն գրեթե առանց պատերազմի։ Բաբելոնի նվաճմանը զուգահեռ Կյուրոսի տիրապետության տակ անցան նաև Բաբելոնի թագավոր Նաբոնիդի թագավորության մաս կազմող Ասորեստանի, Սիրիայի և Պաղեստինի տարածքները:
 
Այդուհանդերձ, երկրի արևելյան մասում Գորգանի,Կասպյան լճի և Արալի լճի միջև ընկած տարածքում տեղի ունեցան բախումները, որոնք, ըստ երեւույթին, մ.թ.ա. 529 թ.- ին Կյուրոսի մահվան առիթ հանդիսանալով, հանգեցրին նրան, որ Կյուրոսի հետագա արշավանքներն ու առաջխաղացումը Եգիպտոսի ուղղությամբ, որը նախկինում Լիդիայի և Բաբելոնի հետ Կյուրոսի դեմ դաշինքի մեջ է եղել, կանխվի:
 
Նրա որդին՝ Կամբիզը (Կամբյուս II կամ Կամբիզ II - Կամբուջիա II), շարունակելով Կյուրոսի այս կարևոր կիսատ թողած գործը, մ.թ.ա. 525 թ.- ին Եգիպտոսն ու Հյուսիսային Աֆրիկայի տարածքում գտնվող Կորնան (Սիրնայիկ) միացրեց Աքեմենյան տերության տարածքներին, ինչով Աքեմենյան արքայության տարածքները ողջ հնագույն աշխարհի համար աննախադեպ համարվող հսկայական չափսերի հասան:
 
Դարեհ I-ը, ով հայտնի է որպես Դարեհ Մեծ (Դարիոս – Դարայավահուշ, Դարյուշ), կարճ ժամանակ անց՝ մ.թ.ա. 521 թ.- ին, ստեղծելով անվտանգություն, կառուցելով հաղորդակցության և կապեր հաստատելու համար անհրաժեշտ ցանցեր, ստեղծելով հարկային համակարգի արդարացի օրենքներ և կանոնակարգեր, այս պետության համար, որը փաստորեն ժառանգել էր Կյուրոսից,  կենսունակ և շարունակական համակենտրոնացումը, շարժունությունն ու կայունությունն ապահովեց:
 
Այնուամենայնիվ, Դարեհ Մեծի՝ Աքեմենյան կայսրության արևմտյան և հյուսիսային սահմանների ուղղությամբ արշավանքները ավելի շուտ կայսրության ամբողջականության ապահովումն էին հետապնդում, քան նոր տարածքների նվաճումը: Դարեհ I-ը մ.թ.ա. 499 թ.- ին Փոքր Ասիայում և Հունաստանում դիմակայության հանդիպեց, որի ելքն ու լուծումը նա չկարողացավ ռազմական ճանապարհով գտնել (Դարեհ I-ը  մահացավ մ.թ.ա. 490 թ.-ին):
 
Դարեհ Մեծի որդին՝ Քսերքսես I-ը (Քսերքս - Շերշեզ կամ Խշայարշան I), ով իշխանության հասավ մ.թ.ա. 486 թ.-ին, քայլեր ձեռնարկեց այս դիմադրության վերացման համար, որը ծագել էր հունական կենսակերպի և արեւելյան իշխանության սկզբունքների միջև համապատասխանության և համաձայնության բացակայությամբ պայմանավորված, բայց հաջողության չհասավ:
 
Անգամ Քսերքսեսից հետո էլ (մ.թ.ա. 465 թ.) Իրանի և Հունաստանի քաղաքների միջև առկա տարաձայնությունները, անհասկացություններն ու թյուրիմացությունները դեռ երկար ժամանակ շարունակվեցին:
 
 
<br />
Կյուրոսի երիտասարդության ժամանակվա որսընկերն էր հայոց արքա [[Տիգրան Երվանդյան|Տիգրան I Երվանդյանը]]։ <br />
[[Մ.թ.ա. 546]] թ. Կյուրոսը պարտության է մատնում [[Լիդիա]]յի արքա [[Կրեսոս]]ին և տիրում [[Փոքր Ասիա]]յին։ [[Մ.թ.ա. 539]] թ. նա գրավում է [[Բաբելոն]]ը։ <br />