«Սուրբ Սոֆիայի տաճար (Ստամբուլ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 110.
 
2018 թվականի մարտի 31-ին [[Թուրքիա|Թուրքիայի Հանրապետության]] նախագահ [[Ռեջեփ Թայիփ Էրդողան|Ռեջեփ Թայիփ Էրդողանը]] Սուրբ Սոֆիայի տաճարում անգիր արտասանել է Ղուրանի առաջին տողը՝ իր աղոթքը նվիրելով «նրանց, ովքեր այս աշխատանքը մեզ են թողել որպես ժառանգություն, հատկապես Ստամբուլի նվաճողին»: Սրա նպատակն էր ամրապնդել քաղաքական այն շարժումը, որը ցանկանում էր տաճարը կրկին վերածել մզկիթի. սա, փաստորեն, Աթաթուրքի՝ մզկիթը աշխարհիկ թանգարանի վերածելու քայլի հակառակ երևույթն էր<ref>[http://www.hurriyetdailynews.com/turkish-president-erdogan-recites-islamic-prayer-at-the-hagia-sophia-129594 Turkish President Erdoğan recites Islamic prayer at the Hagia Sophia]</ref>:
 
== Սուրբ Սոֆիայի տաճարի ժամանակացույց ==
* 360 թվական՝ Կոստանդիոս II-ի ղեկավարության շրջանում տեղի է ունեցել Սուրբ Սոֆիայի տաճարի բացման արարողությունը:
* 404 թվական՝ տանիքը այրվել է հրդեհի ժամանակ:
* 415 թվական՝ Թեոդոսիոս II վերակառուցել է տաճարը:
* 532 թվական՝ տաճարը ևս մեկ անգամ այրվել է: Կառույցն ամբողջությամբ ոչնչացել է մի շարք այլ եկեղեցիների հետ միասին: 93 օր անց տաճարի վերակառուցման աշխատանքները սկսվել են:
* 537 թվական՝ շքեզ զարդաքանդակներով տաճարի կառուցման աշխատանքներն ավարտվել են:
* 553 թվական՝ երկրաշարժի արդյունքում տաճարի արևելյան կամարը թուլացել է:
* 558 թվական՝ մեկ այլ երկրաշարժ է տեղ ունեցել, որը երկու մասի է բաժանել տաճարը: Մի քանի ամիս անց հիմնական գմբեթը փլուզվել է արևելյան կիսագմբթեի հետ միասին:
* 562 թվական՝ վերակառուցումն ավարտվել է:
* 726 թվական՝ Սուրբ Սոֆիայի տաճարը զրկվել է կրոնական նկարազարդումներից և քանդակագործություններից:
* 842 թվական՝ տաճարը ի վերջո վերակազմավորվել է: Սկսվել է Սուրբ Սոֆիայի տաճարի վերանորոգումը:
* 859 թվական՝ մեկ այլ հրդեհ վնասել է տաճարը:
* 869 թվական՝ երկրաշարժի պատճառով քանդվել է կիսագմբեթը:
* 989 թվական՝ մեկ այլ հզոր երկրաշարժ դարձել է արևմտյան գմբեթի փլուզման պատճառ:
* 994 թվական՝ վերակառուցումից հետո տաճարը վերաբացվել է:
* 1204 թվական՝ տաճարը դարձել է կաթոլիկ տաճար:
* 1261 թվական՝ տաճարը կրկին դարձել է ուղղափառ եկեղեցի:
* 1344 թվական՝ երկրաշարժի պատճառով տաճարի տարածքի ամբողջ հողաշերտին վնաս է հասցվել:
* 1346 թվական՝ շինության տարբեր հատվածներ փլուզվել են և եկեղեցին փակվել է:
* 1354 թվական՝ վերակառուցումից հետո տաճարը վերաբացվել է:
* 1453 թվական՝ [[Կոստանդնուպոլիս|Կ.Պոլսի]] գրավումից հետո [[Մեհմեդ II|Մեհմեդ Նվաճողը]] հրամայել է տաճարը վերածել մզկիթի:
* 1573 թվական՝ տաճարի արտաքին մասը ամրացվել է և տեսքը մոտեցվել է ավանդական մզկիթների տեսքին:
* 1717 թվական՝ տաճարի ներսում վերափոխման աշխատանքներ են կատարվել:
* 1734 թվական՝ ի հավելումն վերափոխումների կառուցվել են նաև այլ շինություններ, ինչպես օրինակ՝ ղուրանական դպրոցը:
* 1847 թվական՝ կառույցը ևս մեկ անգամ վերակառուցման է ենթարկվել:
* 1849 թվական՝ մզկիթը վերաբացվել է:
* 1919 թվական՝ 1453 թվականին քաղաքի գրավման ժամանակ դադարեցված եկեղեցական ծառայությունը շարունակվել և ավարտին է հասցվել մի հույն զինվորական քահանայի կողմից<ref>[https://rethemnosnews.gr/2013/05/%CE%BF-%CE%BA%CF%81%CE%B7%CF%84%CE%B9%CE%BA%CF%8C%CF%82-%CF%80%CE%B1%CF%80%CE%B1-%CE%BB%CE%B5%CF%85%CF%84%CE%AD%CF%81%CE%B7%CF%82-%CE%BD%CE%BF%CF%85%CF%86%CF%81%CE%AC%CE%BA%CE%B7%CF%82-%CE%BA%CE%B1/ Ο κρητικός παπα-Λευτέρης Νουφράκης και η ξεχασμένη Λειτουργία στην Αγιά Σοφιά (in Greek)]</ref>:
* 1935 թվական՝ տաճարը վերածվել է թանգարանի<ref>{{cite book|title=Hagia Sophia|last1=Kinross|first1=Lord|date=1972|publisher=S. Arthur Dembner|isbn=9780882250144|pages=30, 35, 45,80}}</ref>:
 
== Ճարտարապետություն ==