«Սուրբ Սոֆիայի տաճար (Ստամբուլ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 117.
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության կարևորագույն օրինակներից է, որը պահպանվել է մինչ օրս<ref name=BAT/>: Տաճարի ինտերիերը զարդարված է խճանկարներով և մարմարե սյուներով, որոնք գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում: Տաճարը այնքան գեղարվեստական և հարուստ ձևերով էր զարդարված, որ Հուստինիանոսը ասել է. «Սողոմոն, ես գերազանցեցի քեզ»: Հուստինիանոսը անձամբ է վերահսկել տաճարի կառուցումը. այս տաճարը շուրջ 1000 տարի մնացել է ամենամեծը մինչև [[Իսպանիա|Իսպանիայում]] [[Սևիլյայի տաճար|Սևիլիայի տաճարի]] կառուցումը<ref>{{cite book|title=Religions of the World: A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices|last1=Melton|first1=J. Gordon|last2=Baumann|first2=Martin|date=21 September 2010|publisher=ABC-CLIO|p=513}}</ref>: Հուստինիանոսի բազիլիկան անմիջապես դառնում է [[Ուշ անտիկ ժամանակաշրջան|ուշ անտիկ ժամանակաշրջանի]] ճարտարապետական նվաճումների գագաթնակետը և բյուզանդական ճարտարապետության առաջին գլուխգործոցը: Դրա ազդեցությունը ինչպես ճարտարապետական, այնպես էլ եկեղեցական տեսանկյունից շատ մեծ է եղել [[Ուղղափառություն|ուղղափառ]], [[Կաթոլիկ եկեղեցի|կաթոլիկ]] և մուսուլմանական աշխարհներում:
 
Տաճարի ընդարձակ ինտերիերը ունի բարդ կառուցվածք: Տաճարի ատյանը ծածկված է կենտրոնական գմբեթով, որը ունի հատակից առավելագույնը 55.6 մ բարձրություն և հենված է 40 կամարաձև պատուհանների վրա: Կառույցի վերանորոգումից հետո գմբեթը էլիպսաձև տեսք ունի, իսկ նրա տրամագիծը տատանվում է 31.24-30.86 մ սահմաններում:

Արևմտյան մուտքի և արևելյան կողմում կամարներով բացվող հատվածներ կան, որոնք հավասարաչափ կիսագմբեթի ձևով միանում են կենտրոնական գմբեթին:
 
Տաճարի ներքին հատվածում պատերը ծածկված են բազմագույն մարմարներով, կանաչ, սպիտակ, մանուշակագույն [[Պորֆիր|պորֆիրով]] և ոսկեգույն խճանկարներով: Ֆոսատի եղբայրների ուղղորդմամբ 19-րդ դարի վերանորոգման աշխատանքների ժամանակ արտաքինից տաճարը ծածկվել է դեղին և կարմիր [[Ստուկկո|ստուկկոյով]]: