«Սուրբ Սոֆիայի տաճար (Ստամբուլ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 76.
1453 թվականի մայիսի 29-ին օսմանյան ուժերը գրավել են [[Կոստանդնուպոլիս|Կ.Պոլիսը]]: Այդ ժամանակի սովորույթի համաձայն սուլթան [[Մեհմեդ II|Մեհմեդ II-ը]] իր զորքին և իր շրջապատին թույլ է տալիս 3 օր շարունակ առանց որևէ խոչընդոտի թալանել և կողոպուտի ենթարկել քաղաքը: Երեք օր անց այն, ինչ մնում է քաղաքից, պատկանում է սուլթանին<ref name="Runciman_1">{{cite book|title=The Fall of Constantinople, 1453|last=Runciman|first=Steven|publisher=Cambridge University Press|year=1965|isbn=978-0-521-39832-9|location=Cambridge|page=145|author=Steven Runciman}}</ref><ref name="Nicol_a_1">Nicol, Donald M. ''The End of the Byzantine Empire''. London: Edward Arnold Publishers, 1979, p. 88.</ref>: Սուրբ Սոֆիայի տաճարը ևս զերծ չի մնում թալանից և կողոպուտից, քանի որ նվաճողները համարում էին, որ այն մեծ գանձերի և թանկարժեք առարկաների պահեստ է<ref name="Nicol_a_2">Nicol. ''The End of the Byzantine Empire'', p. 90.</ref>: Այն բանից հետո, երբ Կ.Պոլսի պաշտպանական ուժերը պարտություն են կրում և օսմանյան զորքերը հաղթանակած ներխուժում են քաղաք, կողոպտիչները շտապում են Սուրբ Սոֆիայի տաճար և նախքան ներս մտնելը տապալում են տաճարի դռները<ref name="Runciman_2">Runciman. ''The Fall of Constantinople'', p. 147.</ref>: Կ.Պոլսի պաշարման ողջ ընթացքում հավատացյալները տաճարում մասնակցել են պատարագի և աղոթքի՝ տաճարը վերածելով ապատաստարան և ապաստան նրանց համար, ովքեր ի վիճակի չէին որևէ կերպ օգնելու քաղաքի պաշտպաններին՝ այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ և հիվանդ ու վիրավորված մարդիկ<ref name="Runciman_3">Runciman. ''The Fall of Constantinople'', pp. 133–134.</ref><ref name="Nicol_b_1">Nicol, Donald M. ''The Last Centuries of Byzantium 1261–1453''. Cambridge: Cambridge University Press, 1972, p. 389.</ref>: Տաճարում ապաստանած մարդիկ և եկեղեցու սպասավորները պատերազմից հետո բաժանվեցին նվաճողների միջև իբրև ավար: Շինությունը պղծվել է և թալանվել է, իսկ անօգնական մարդիկ, ովքեր ապաստան էին գտել ճամբարում, կա՛մ ստրկացվել են, կա՛մ ֆիզիկական չարչարանքների են ենթարկվել, կա՛մ էլ պարզապես մորթվել են<ref name="Nicol_a_2"/>: Մեծահասակները, երեխաները և հիվանդ կամ վիրավորված մարդիկ սպանվել են, իսկ կանայք և աղջիկները բռնաբարվել են, մյուսները (հիմնականում դեռահաս տղաները) ստրկության են վաճառվել<ref name="Runciman_2"/>: Եկեղեցու սպասավորները շարունակել են իրականացնել քրիստոնեական ծեսերը, աղոթքներն ու արարողությունները մինչև նվաճողները ստիպել են նրանց դադարեցնել ամեն ինչ<ref name="Runciman_2"/>: Երբ Մեհմեդ II-ը և իր շրջապատը մտել են տաճար, նա անմիջապես հրամայել է այն վերածել մզկիթի: Ուլեմաներից (իսլամական գիտնականներ) մեկը բարձրացել է եկեղեցու ամբիոն և արտասանել է շահադան («Ալլահից բացի այլ աստված չկա, և Մուհամմադը նրա մարգարեն է»)՝ այսպիսով սկսելով եկեղեցու՝ մզկիթի վերածման գործընթացը<ref name="mw91"/><ref name="Runciman_5">Runciman. ''The Fall of Constantinople'', p. 149.</ref>:
 
Ինչպես նկարագրում են Արևմուտքից եկած այցելուները (օրինակ՝ Պերո Թաֆուրը Կորդովայից<ref>{{cite book|title=Travels and Adventures, 1435–1439|last=Tafur|first=Pero|publisher=G. Routledge|others=Trans. M. Letts|year=1926|isbn=|location=London|pages=138–148|author=Pero Tafur}}</ref> sև Քրիստոֆորո Բոունդելմոնտին [[Ֆլորենցիա|Ֆլորենցիայից]]) եկեղեցին կիսաավեր վիճակում է գտնվել՝ դռները ծխնիներից դուրս ընկած. Մեհմեդ II-ը հրամայել է մզկիթի վերածելու գործընթացին զուգահեռ անմիջապես սկսել եկեղեցու վերանորոգման աշխատանքները: 1453 թվականի հունիսի 1-ին Մեհմեդը իրականացրել է առաջին ուրբաթօրյա աղոթքը (հութբա) վերանորոգված մզկիթում<ref name="mb288">Mamboury (1953), p. 288.</ref>: Սուրբ Սոֆիայի տաճարը դարձել է Կ.Պոլսի կայսերական առաջին մզկիթը<ref name="ne13">Necipoĝlu (2005), pg. 13</ref>: Քաղաքում եղած տների մեծ մասը և ապագա [[Թոփքափը ամրոց|Թոփքափը պալատի]] տարածքը դառնում են [[Վաքըֆ|վաքֆի]] մաս<ref name="mw91" />: 1478 թվականից սկսած 2360 խանութներ, 1300 տներ, 4 քարվանսարաներ, [[Բուզա|բուզայի]] 30 խանութներ և ոչխարի գլուխ և տոտիկ վաճառող 23 խանութներ իրենց եկամուտը տալիս էին վաքֆին<ref name="bo145">Boyar & Fleet (2010), p. 145</ref>: 1520 թվականի և 1547 թվականի կայսերական հրովարտակների համաձայն [[Գրանդ բազար|Փակ շուկայի]] որոշ հատվածներ և խանութներ ևս տրվում են վաքֆին<ref name="mw91" />: <br />

Մինչև 1481 թվականը շինության հարավարևմտյան անկյունում կառուցվում է փոքրիկ մինարեթ<ref name="mw91" />: Ավելի ուշ՝ հաջորդ սուլթանի՝ [[Բայազիդ II|Բայազեդ II-ի]] (1481-1512 թվականներ) կառավարման շրջանում, հյուսիսարևելյան անկյունում կառուցվում է մեկ այլ մինարեթ<ref name="mw91" />: Դրանցից մեկը 1509 թվականի երկրաշարժի արդյունքում փլուզվել է<ref name="mw91" />, իսկ 16-րդ դարի կեսերին երկուսն էլ փոխարինվել են նոր [[Մինարե|մինարեթներով]], որոնք կառուցվել են շինության արևելյան և արևմտյան անկյուններում<ref name="mw91" />:
 
[[File:Fountain Hagia Sophia 2007 002.jpg|thumb|left|Ծիսական լվացման շատրվան ]]