«Բոտուլիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
 
=== Սնունդ ===
Սխալ պատրաստված և ոչ ճիշտ պայմաններում պահված պահածոներն հանդիսանում են սննդային բոտուլիզմի առաջացման հիմնական պատճառ։ Երբեմն բոտուլիզմով թունավորման դեպքեր գրանցվում են ապխտած մսից և ձկնեղենից։ Ձուկը, որը եղել է մարինացված առանց աղի, նատրիումի բարձր պարունակությամբ կամ ոչ թթու միջավայրում նույնպես ռիսկի գործոն է հանդիսանում սննդային բոտուլիզմի։ Ինչպես նաև ապխտած ձուկը պահպանված բարձր ջերմաստիճանային պայմաններում։ Սննդային բոտուլիզմը առավել հաճախ առաջանում է տնային պայմաններում պատրաստված պահածոներից<ref>{{cite web|url=https://www.cdc.gov/botulism/|title=Botulism, General Information|publisher=Centers for Disease Control and Prevention|archiveurl=https://web.archive.org/web/20160803091921/http://www.cdc.gov/botulism/|archivedate=2016-08-03|accessdate=2016-08-05|deadurl=no|df=}}</ref>:
 
Սննդային բոտուլիզմը առաջանում է այն աղտոտված սննդից, որտեղ կան նպաստավոր պայմաններ սպորների աճի համար։ Հաշվի առնելով այն փաստը, որ մեկից ավելի մարդիկ են օգտվում միևնույն սննդից, ապա հիվանդանում են միաժամանակ մի քանի հոգի։ Սիմպտոմները հաճախ առաջանում են ուտելուց 12–36 ժամ անց, սակայն կարող են առաջանալ նաև 6 ժամից մինչը 10 օրվա ընթացքում<ref>{{cite web|url=http://www.bt.cdc.gov/agent/botulism/factsheet.asp|title=Facts About Botulism|date=October 14, 2001|work=Emergency Preparedness and Response|publisher=[[Centers for Disease Control and Prevention]]|archiveurl=https://web.archive.org/web/20110705125238/http://www.bt.cdc.gov/agent/botulism/factsheet.asp|archivedate=July 5, 2011|accessdate=July 2, 2011|deadurl=yes|df=}}</ref>։
 
=== Վերք ===