«Թուրք-պարսկական պատերազմ (1730-1736)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
Թահմասպը օգնություն խնդրեց Ռուսաստանից՝ փոխարենը խոստանալով զիջել հյուսիսային գավառները: Ռուսական զորքերը մտան [[Դաղստան]] և հյուսիսային Ադրբեջան: Օսմանյան կայսրությունը օգտվեց իրավիճակից և նույնպես [[Թուրք-պարսկական պատերազմ (1723-1727)|ներխուժեց Պարսկաստան]]: 1725 թվականին Միր Մահմուդին փոխարինած Միր Աշրաֆը ստիպված եղավ [[1727 թվական]]ին կնքելու Համադանյան պայմանագիրը, ըստ որի իրեն փաստացի ճանաչում էր որպես սուլթանի վասալ, և Օսմանյան կայսրությանը զիջեց ողջ արևմտյան և հյուսիսային Իրանը՝ ներառյալ այն շրջանը, ուր այսօր գտնվում է Թեհրանը:
 
[[1726 թվական]]ին Թահմասպ 2-րդի մոտ ծառայության անցավ ղզլբզշների ադշար ցեղերից [[Նադիր շահ|Նադիրը]], ով նշանակվեց Խորասանի կուսակալ: Նադիրը ընդունեց Թահմասպ-կուլի խան («Խան՝ Թահմասպի ստրուկ») տիտղոսը՝ դրանով ի ցույց դնելով իր նվիրվածությունը սեֆյան շահին: 1729 թվականին Նադիրը վճռական պարտության մատնեց Միր Աշրաֆին, չնայած որ վերջինիս օգնության էին շտապել օսմանյան ուժերը. Միր Աշրաֆը զոհվեց փախուստի ժամանակ:
 
== Իրադարձությունների ընթացք ==
Գահի՝ աֆղանական թեկնածուների հետ հաշվեհարդար տեսնելով՝ Նադիրը շարժվեց օսմանների դեմ: Ստեղծելով ուժեղ բանակ՝ նա շարժվեց հյուսիս-արևմուտք, գրավեց Թավրիզը և մի շարք լուրջ հաղթանակներ ունեցավ: Սակայն, քանի դեռ Նադիրը մարտնչում էր Խորասանում, Թահմասպ 2-րդը նոր, ստորացուցիչ հաշտություն կնքեց թուրքերի հետ: Այդժամ Նադիրը գահընկեց արեց Թահմասպին և շահ հռչակեց նրա ութ ամսական որդուն՝ Աբբաս 3-րդին:
 
Նադիրի նախաձեռնությամբ [[1732 թվական]]ին [[Ռաշթ]] քաղաքում [[Ռեշտի պայմանագիր|պայմանագիր]] կնքվեց [[Ռուսաստան|Ռուսաստանի]] հետ, որի համաձայն վերջինս պարտավորվեց չեզոքություն պահպանել պարսկա-թուրքական պատերազմի ժամանակ՝ չհարձակվել Պարսկաստանի վրա (Ռուսաստանը Պարսկաստանի վրա հարձակվելու պարտավորություն ուներ 1724թ․ հունիսի 12-ին կնքված [[Ռուս-թուրքական պայմանագիր (1724)|ռուս-թուրքական պայմանագրով]])։ Պարսկաստանը պարտավորվեց պաշտպանել ռուսական առևտրային և մշակութային շահերը պատերազմի ժամանակ (այդ պարտավորությունն իրացնելու համար պարսկական պատվիրակության անդամ [[Դիզակի մելիքություն|Դիզակի]] [[Մելիք Եգան|Մելիք Եգանը]] [[Աննա Յոհանովնա|Աննա կայսրուհու]] կողմից ստանում է ռուսական բանակի գեներալի կոչում)։ Ռուսաստանը Պարսկաստանին վերադարձրեց [[Մազանդարան]], [[Գոլեստան|Աստրաբադ]] (ներկայում՝ Գոլեստան) և [[Գիլան]] մարզերը ([[Կասպից ծով]]<nowiki/>ի հարավային ափամերձ մարզերն են): Դրա դիմաց Ռուսաստանը Պարսկաստանի հետ անմաքս առևտուր անելու իրավունք ստացավ։ Այդպիսով, Նադիր շահը չեզոքացնելով հյուսիսից ռուսական հնարավոր ներխուժման վտանգը, 1733-ին սկսում է արշավանք։
Նադիրի նախաձեռնությամբ [[1732 թվական]]ին պայմանագիր կնքվեց Ռուսաստանի հետ, որի համաձայն վերջինս անհապաղ Պարսկաստանին վերադարձրեց Մազանդարանը և [[Գիլան]]ը (Ռուսաստանը գնաց այդ քայլին, քանի որ այստեղ, միևնույն է, չէր կարողացել փաստացի վերահսկողություն հաստատել և արդեն նոր պատերազմ էր հասունացրել Օսմանյան կայսրության դեմ): 1733 թվականին Նադիրը մի քանի ամիս շարունակ պաշարման մեջ պահեց [[Բաղդադ]]ը, իսկ արդեն 1735 թվականին թուրքերին դուրս մղեց Անդրկովկասից: 1735 թվականին, հերթական ռուս-թուրքական պատերազմի հետ կապված, Պարսկաստանի և Ռուսաստանի միջև դաշինք կնքվեց, որից հետո Պարսկաստանին վերադարձվեցին Դերբենտը և Շիրվանի մերձկասպյան հատվածները. այդ ժամանակ Նադիրը արշավանք ձեռնարկեց դեպի Դաղստան՝ ընդդեմ թուրքերին աջակցող տեղացի իշխանների:
 
=== Հայերի մասնակցությունը պարսկա-թուրքական պատերազմին ===
[[Նադիր շահ|Նադիր շահը]] մելիք Եգանի խորհրդով ու աջակցությամբ կարողանում է հուսալի հիմքեր ստեղծել դեպի Հայաստան արշավանքի համար։ Նադիրը այցելում է [[Էջմիածնի Մայր Տաճար]], մասնակցում պատարագի, ծունկի գալիս և արցունքն աչքերին աղոթում քրիստոնյաների հետ միասին, ինչը ցնցող տպավորություն է թողնում ժողովրդի վրա։ Եգանի հեղինակությամբ և [[Հայ առաքելական սուրբ եկեղեցի|եկեղեցու]] կոչով դեպի Հայաստան արշավանքում համախմբվում են [[Երևան|Երևանի]], [[Գեղարքունիք|Գեղարքունիքի]], [[Սյունիք|Սյունիքի]], [[Արցախ|Արցախի]] հայ մելիքները, ընդհանուր՝ մոտ 20.000 զինվոր։
 
== Եղվարդի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը] ==
Մելիք Եգանի և Նադիր շահի համատեղ ռազմական հաջողություններից է 1733 թ. Սարը Մուստաֆա փաշայի 40.000-անոց զորքի կոտորածը։ Իրանական և օսմանյան զորքերի միջև խոշոր և վճռական ճակատամարտը տեղի է ունենում 1735 թ. հունիսի 14-ին [[Եղվարդ]] գյուղի մոտ, որտեղ օսմանցիները պարտվում են։ Եղվարդի ճակատամարտում իրանական բանակի կազմում կռվում էին հայկական 6 զորախումբ, մելիք Եգանի, մելիք Շահնազարի, մելիք Հակոբջանի և մյուս հայ մելիքների ղեկավարությամբ։ (Եղվարդի ճակատամարտի ելքից օգտվեց նաև Ռուսաստանը, որն ամռան վերջում [[Ղրիմ|Ղրիմը]] գրավելու առաջին փորձը կատարեց)։ Եղվարդի ճակատամարտից հետո հայ-պարսկական զորքերը գրավեցին [[Կարս|Կարսից]] մինչև [[Կարին]] ու [[Բայազետ]] ընկած տարածքները։ Թուրքիան զորքերը դուրս բերեց Երևանի, [[Թիֆլիս|Թիֆլիսի]] և [[Գանձակ|Գանձակի]] բերդերից և [[Անդրկովկաս|Անդրկովկասից]]։
 
== Արդյունքներ և հետևանքներ ==
Օսմանյան կայսրությունը չկարողացավ պատերազմ մղել երկու ռազմաճակատներով, և 1735 թվականի վերջին սկսեց սեպարատ հաշտության բանակցություններ վարել Նադիրի հետ: Բանակցությունների արդյունքում [[1736]] թվականին [[Էրզրում|Էրզրումում]] Իրանի և Թուրքիայի միջև կնքվեց հաշտության պայմանագիր, որով վերականգնվեց իրանա-օսմանյան 1722 թվականի սահմանագիծը:սահմանագիծը՝ Թուրքիան ճանաչեց Իրանի տիրապետությունը Արևելյան Հայաստանում և Արևելյան [[Վրաստան|Վրաստանում]]։
 
Պատերազմից հետո Նադիր շահը, գնահատելով հայերի մասնակցությունը, արտոնություններ շնորհեց հայ առևտրականներին, հարկերից ազատեց հայ եկեղեցուն և գյուղացիներին, մելիք Եգանին շնորհեց [[Խան|խանի]] տիտղոս, և հայկական 6 մելիքությունների վրա կարգեց բեկլարբեկի (իշխանաց-իշխան)։ Եգանի պահանջով ազատվեցին նաև նախորդ պատերազմից հետո գերված և Թուրքիա աքսորված 7.500 հայ գերիները։
 
== Խամսայի Մելիքությունների ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը] ==
Թուրք-պարսկական այս պատերազմի արդյունքում 1736թ-ին ձևավորվեց հայկական ինքնավարություն և կոչվեց [[Խամսայի մելիքություններ|«Խամսայի մելիքություններ»]]։ Դրանց մեջ մտան [[Թալիշ|Թալիշի]], Չարաբերդի, [[Խաչեն|Խաչենի]], [[Վարանդա|Վարանդայի]], Քոչիզի և [[Դիզակ|Դիզակի]] մելիքությունները։ Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ ճանաչվեց [[Մելիք Եգան|Մելիք Եգանը]]։
 
== Աղբյուրներ ==
* История Востока: в 6 т., Т. 3: Восток на рубеже средневековья и нового времени. XVI—XVIII вв. — {{М.}}: издательская фирма «Восточная литература» РАН, 1999. ISBN 5-02-018102-1
* ''Кэролайн Финкель''. История Османской империи. Видение Османа, — М., АСТ, 2010. ISBN 978-5-17-043651-4
*[http://khachik-aper.do.am/Abraham_Yerevanci.pdf Աբրահամ Երեւանցի, Պատմութիւն թագայորի պարսից]
*[http://armenianhouse.org/hakobyan-t/yerevan/ch-1.html Թադևոս Հակոբյան, 1501-1746թթ. քաղաքական իրադարձությունները Հայաստանում և Երևանը]
 
[[Կատեգորիա:Թուրք-պարսկական պատերազմներ]]