«Ջալալի օրացույց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Փոխվում է էջը '<br /> Կատեգորիա:Օրացույցներ'-ով
Տող 1.
<br />
'''Ջալալի օրացույցը''' տարեթվերի ու ժամանակահատվածների ամենաստույգ համակարգն է, արևային հիջրայի օրացույցի 5-րդ դարից ի վեր: Օրինակ՝ Ջալալի տոմարի 940թ. սարաթան (թիր) ամսվա 7-ը համընկնում է [[արևային օրացույց]]ի 1397թ թիր ամսվա 4-րդ օրվա հետ<ref>{{Cite web|url=http://ephemeris.com/history/middle-east.html#persian|title=Ջալալի օրացույց|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>:
 
== Պատմություն և առաձնահատկություններ ==
Ջալալի օրացույցը ստեղծվել է [[Հազկերտի օրացույց]]ից հետո՝ իրանական օրացույցն ավելի ճշգրիտ դարձնելու և դրանում առկա բացթողումների վերացնելու նպատակով: Թեև Հազկերտի օրացույցը կազմված էր նահանջ տարիներից, այն շարունակեց իր գոյությունը Հազկերտի օրացույցի 375 թվականից ([[Գրիգորյան օրացույց|Գրիգորյան տոմա]]րի 1006թ) մինչև սելջուկ [[Ջալալ էդ Դին Մալեք շահ]]ի գահակալության առաջին տարիները: [[Նոռուզ|Նովրուզ]]ը՝ ըստ շարժական տոմարի, նշվում էր տասնութ օրվա տարբերությամբ: Գիշերահավասարը ֆարվարդին ամսվա 1-ին օրվա փոխարեն համապատասխանում էր  ֆարվարդինի 19-ին: Այդպիսով, ֆարվարդինի առաջին տասնութ օրվա կրճատումով, իբրև նահանջ տարի՝ Հազկերտի՝ 447թ տարեվերջին ավելացնելով, ձևավորվեց Ջալալի օրացույցը՝  գիշերահավասարը ընդունելով որպես տարվա սկիզբ<ref>{{Cite book|title=«گاه‌شماری جلالی ۱». پایگاه اطلاع‌رسانی مرکز تقویم مؤسسه ژئوفیزیک دانشگاه تهران. بازبینی‌شده در اسفند ۱۳۹۰.|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref>։
 
Իրանցի մի խումբ մաթեմատիկոսների՝ [[Աբու ալ-Ֆաթհ Աբդ ալ-Ռահման Մանսուր Խազենի]]ի, [[Աբու Մոզաֆար Էսֆերարի]]ի, [[Աբու Աբբաս Լուքարի]]ի, [[Մոհամմադ բեն Աքբար Մամուրի]]ի, [[Մեյմուն բեն Նաջիբ Վասեթի]]ի, [[Իբն Քուշեք Բիհաղի Մաբահի]]ի և նրանց ղեկավար [[Օմար Խայամ|Օմար Խայյամ]]ի ջանքերով լուսնային օրացույցի 471թ. ռամազան ամսվա 3-ին կազմվեց Ջալալի օրացույցը<ref>{{Cite book|title=نوروزنامه، رساله منسوب به خیام نیشابوری|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref>։
 
Վեզիր [[Նիզամ ալ-Մուլք|Նիզամ ալ -Մուլք]]ի հրամանով այդ իրադարձությունն արձանագրվել է Սպահան (սելջուկների մայրաքաղաք), Ռեյ և Նիշապուր քաղաքներում<ref>{{Cite book|title=گاه‌شماری ایرانی، موسی اکرمی، تهران: دفتر پژوهش‌های فرهنگی، چاپ اول (۱۳۸۰)، صفحه ۵۰.|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref>։
 
Ջալալի օրացույցը մինչև [[Իրանի սահմանադրության հաստատումը]] պաշտոնապես չէր ճանաչվել, և լուսնային օրացույցի 1329թ-ից (համապատասխանաբար արևային օրացույցի1289թ.) ամիսների տևողության ու անունների փոփոխություններով այն որպես հիջրայի արևային տարի կիրառվում էր Իրանում: Արևային օրացույցի 1304թ. [[Իրանի Մեջլիս]]ն ընդունեց արևային նոր օրացույց՝ պարսկական ամսանուններով, ամիսների ճշգրիտ տևողությամբ: Այդ օրացույցը համարվում է Իրանի և Աֆղանստանի պաշտոնական օրացույցը: Այն հիմնված է Ջալալի օրացույցի վրա, սակայն ամիսների տևողությունն ու տարեսկզբի ամսաթիվն այլ են:
 
Ջալալի օրացույցի սկզբնական տարեթիվը համընկնում է [[Մալեք շահ]]ի թագադրման տարեթվի հետ, որը հիջրայի արևային տարվա համեմատությամբ 457 տարվա տարբերություն ունի:
 
==== Օրացույցի սկիզբ ====
Այս օրացույցի մեկնարկն սկսվում է ֆարվարդինի 1-ից (արևային հիջրայի 458թ), որը համապատասխանում է  հիջրայի լուսնային 471թ. ռամազանի 9-ին (կիսալուսնային հիջրայի 471թ. ռամազանի 10-ին), [[Հուլյան օրացույց|Հուլյան տոմար]]ով՝ 1079թ. մարտի 15-ին (Գրիգորյան տոմարով 1079թ. մարտի 21-ին): Մեկ օրացուցային տարին ունի 365 կամ 366 օր: Տարվա առաջին օրը համընկնում է Նովրուզի տոնի հետ: Նովրուզի օրը Արեգակը Երկրի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, և սկսվում է [[գիշերահավասար]]ը<ref>{{Cite book|title=رضا مرادی غیاث آبادی. «چکیده‌ای دربارۀ گاهشماری جلالی». تارنمای پژوهش‌های ایرانی، ۳ مهر ۱۳۸۶. بازبینی‌شده در فروردین ۱۳۹۱.|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref>։
 
== Բաժանումներ ==
Ըստ ներկայացաված օրացույցների՝ տարվա յուրաքանչյուր ամիս (ինչպես [[Յազդգարդի օրացույցո]]ւմ) ունեցել է 30 օր, մեկ ամիս էլ բաղկացած է եղել 5 օրվանից: Ամիսներն ունեցել են նույն անուններն (ֆարվարդինից մինչև էսֆանդ) ու օրվա նույն հաշվարկը: Սակայն կան տեսակետներ, ըստ որոնց որոշ ամիսներ ու օրեր վերանվանվել են, կամ ամիսների տևողությունը ձգվել է 29-32օր<ref>{{Cite book|title=گاه‌شماری ایرانی، موسی اکرمی، تهران: دفتر پژوهش‌های فرهنگی، چاپ اول (۱۳۸۰)، ص ۵۲.|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref>։
 
== Օգտագործված գրականություն ==
* «گاه‌شماری جلالی ۲». پایگاه اطلاع‌رسانی مرکز تقویم مؤسسه ژئوفیزیک دانشگاه تهران. بازبینی‌شده در اسفند ۱۳۹۰.
* نوروزنامه، رساله منسوب به خیام نیشابوری
* رضا مرادی غیاث آبادی. «چکیده‌ای دربارۀ گاهشماری جلالی». تارنمای پژوهش‌های ایرانی، ۳ مهر ۱۳۸۶. بازبینی‌شده در فروردین ۱۳۹۱.
* گاه‌شماری ایرانی، موسی اکرمی، تهران: دفتر پژوهش‌های فرهنگی، چاپ اول (۱۳۸۰).
* «گاه‌شماری جلالی 1». پایگاه اطلاع‌رسانی مرکز تقویم مؤسسه ژئوفیزیک دانشگاه تهران. بازبینی‌شده در اسفند ۱۳۹۰.
 
[[Կատեգորիա:Օրացույցներ]]